Basic information
Number
N 292-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (26.03.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
22.03.2022
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
22.03.2022
Effective date
23.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 292-Ա

 

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Լեհ անվանի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու աճյունի տեղափոխման արարողությանը մասնակցելու նպատակով 2022 թվականի մարտի 28-ից 29-ը Լեհաստանի Հանրապետություն (Կրակով) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ Լեհաստանի Հանրապետություն (Կրակով) գործուղման ծախսերը, այդ թվում՝ նաև COVID-19 նմուշառումների վճարները կատարել՝

1) Արայիկ Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արայիկ Խզմալյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Էդուարդ Թոփչյանինը՝ «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

4) Սոնա Հովհաննիսյանինը՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 25.03.22 N 307-Ա)

3. Ընդունել ի գիտություն, որ Սերգեյ Սմբատյանի՝ Լեհաստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են սեփական միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

22.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 292-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Հարությունյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
Ա. Խզմալյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ս. Սմբատյան  - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր (համաձայնությամբ)
Է. Թոփչյան  - Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր (համաձայնությամբ)
Ս. Հովհաննիսյան  - «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 25.03.22 N 307-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

22.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
25.03.2022, N 307-Ա 26.03.2022, N 292-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation