Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-37
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.01.2001-20.08.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/5-6
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.02.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.03.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.08.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
21 փետրվարի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ծննդյան տոներ և Ամանոր` նշվում են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը, ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ ծնունդ և Հայտնություն):

Հոդված 2. Կանանց միջազգային օր` նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:

(2-րդ հոդվածը լրաց. 05.12.00 ՀՕ-118)

Հոդված 3. Մայրության և գեղեցկության տոն` նշվում է ապրիլի 7-ին, ոչ աշխատանքային օր:

(համարակալումը փոփ. 05.12.00 ՀՕ-118)

Հոդված 4. Ցեղասպանության զոհերի հիշատակի օր` նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:

(համարակալումը փոփ. 05.12.00 ՀՕ-118)

Հոդված 5. Հաղթանակի և խաղաղության տոն` նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:

(համարակալումը փոփ. 05.12.00 ՀՕ-118)

Հոդված 6. Աշխատավորների համերաշխության միջազգային օր` նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:

(5-րդ հոդվածը լրաց. 05.12.00 ՀՕ-117, համարակալումը փոփ. 05.12.00 ՀՕ-118)

Հոդված 7. Առաջին Հանրապետության տոն` նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:

(համարակալումը փոփ. 05.12.00 ՀՕ-117, 05.12.00 ՀՕ-118)

Հոդված 8. Սահմանադրության օր` նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր:

(համարակալումը փոփ. 05.12.00 ՀՕ-117, 05.12.00 ՀՕ-118)

Հոդված 9. Անկախության տոն` նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր:

(համարակալումը փոփ. 05.12.00 ՀՕ-117, 05.12.00 ՀՕ-118)

Հոդված 10. Երկրաշարժի զոհերի հիշատակի օր` նշվում է դեկտեմբերի 7-ին:

(համարակալումը փոփ. 05.12.00 ՀՕ-117, 05.12.00 ՀՕ-118)

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:

(համարակալումը փոփ. 05.12.00 ՀՕ-117, 05.12.00 ՀՕ-118)

Հոդված 12. Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական, եկեղեցական, մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր:

(համարակալումը փոփ. 05.12.00 ՀՕ-117, 05.12.00 ՀՕ-118)

Հոդված 13. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 24-ի «Ծննդյան տոների մասին», 1991 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին», 1991 թվականի սեպտեմբերի 24-ի «Սեպտեմբերի 21-ը տոնական, ոչ աշխատանքային օր ընդունելու մասին», 1994 թվականի մարտի 30-ի «Ապրիլի 7-ը մայրության և գեղեցկության տոն սահմանելու մասին» և 1995 թվականի ապրիլի 26-ի «Մայիսի 9-ը տոնական, ոչ աշխատանքային օր հայտարարելու մասին» որոշումները:

(համարակալումը փոփ. 05.12.00 ՀՕ-117, 05.12.00 ՀՕ-118)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան

16 մարտի 1996 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-37