ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 48-Ա
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը`
1. Հաստատել «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի N ՀՕ-428-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 48-Ա որոշման |
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Քաղաքաշինության կոմիտե |
2023 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի N ՀՕ-428-Ն ՀՀ օրենքի 1-ին հոդված |
2. |
«Ուժեղացման և վերակառուցման բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Քաղաքաշինության կոմիտե |
2023 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի N ՀՕ-428-Ն ՀՀ օրենքի 1-ին հոդված |
3. |
«Քանդման ենթակա՝ վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Քաղաքաշինության կոմիտե |
2023 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի N ՀՕ-428-Ն ՀՀ օրենքի 1-ին հոդված |
4. |
«Բնակարանային ֆոնդի ուժեղացման և վերակառուցման կամ քանդման դեպքում այդ ֆոնդից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Քաղաքաշինության կոմիտե |
2023 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի N ՀՕ-428-Ն ՀՀ օրենքի 1-ին հոդված |
5. |
«Բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Քաղաքաշինության կոմիտե |
2023 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի N ՀՕ-428-Ն ՀՀ օրենքի 1-ին հոդված |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
19.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |