Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 311
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2018-16.06.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.27/49(1407) 27.03.2015
Ընդունող մարմին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.06.2010
Ստորագրող մարմին
Մաքսային միության հանձնաժողով
Ստորագրման ամսաթիվ
18.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2010

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2010 թվականի հունիսի 18

թիվ 311

քաղ. Սանկտ Պետերբուրգ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՈՐՊԵՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՉԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՓԱՍՏԻ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. ԵՏՀԿ 14.11.17 թիվ 148)

 

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող` անձնական օգտագործման ապրանքների կամ Միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման, այդ ապրանքների բացթողման և դրանք որպես մաքսային հսկողության տակ չգտնվող ապրանքներ ճանաչելու փաստի արտացոլման կարգը:

(նախաբանը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, խմբ. ԵՏՀԿ 14.11.17 թիվ 148)

Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.

 

1. Հաստատել «Ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի և նման ապրանքները մաքսային հսկողության տակ չգտնվող ճանաչելու վերաբերյալ փաստն արտացոլելու մասին» ցուցումները (կից ներկայացվում է)։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում «Միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխելու և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի ժամանակավոր կիրառման օրվանից։

(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

     

Ա. Կոբյակով

Ու. Շուկեև

Ի. Շուվալով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010

թվականի հունիսի 18-ի թիվ 311 որոշմամբ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՈՐՊԵՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՉԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՓԱՍՏԻ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ ԿԱՐԳ

(վերնագիրը խմբ. ԵՏՀԿ 14.11.17 թիվ 148)

1.(մասն ուժը կորցրել է ԵՏՀԿ 14.11.17 թիվ 148)

Սույն կարգում օգտագործվող եզրույթները գործածվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք), միության անդամ պետությունների Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով սահմանված իմաստներով:

(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, ԵՏՀԿ 14.11.17 թիվ 148)

2.Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների մաքսային մարմնի (այսուհետ՝ մաքսային մարմին) կողմից մաքսային գործառնությունների իրականացման վայրերում ֆիզիկական անձանց համար պետք է ապահովվի անձնական օգտագործման ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) մաքսային հայտարարագրման և բացթողման նպատակով դրանք մաքսային մարմին ներկայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությանը ծանոթանալու հնարավորություն:

Այդպիսի տեղեկատվությունը պետք է պարունակի մաքսային օրենսդրության՝ ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային սահմանով (այսուհետ՝ մաքսային սահման) անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման կարգն ու պայմանները՝ ներառյալ ապրանքների մաքսային հայտարարագրումը սահմանող հիմնական դրույթները, ինչպես նաև Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների խախտման համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացում:

Տեղեկատվությունը կարող է տեղադրվել ստենդների, վահանակների, ցուցատախտակների և (կամ) տեղեկատվական նյութեր պարունակող այլ հարմարանքների վրա, բուկլետներում և (կամ) այլ տեղեկատվական նյութերում՝ շարադրված Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների պետական լեզվով, ռուսերենով և անգլերենով, ինչպես նաև ցանկացած այլ լեզվով, որի օգտագործումը մաքսային գործառնությունների իրականացման վայրում մաքսային մարմնի կողմից կճանաչվի նպատակահարմար:

Ուղևորային մաքսային հայտարարագիր (այսուհետ` հայտարարագիր) լրացնելու համար պետք է սարքավորվեն վայրեր՝ հայտարարագրի մաքուր ձևաթղթերի բավարար քանակությամբ, ինչպես նաև դրանց լրացված օրինակներով՝ մաքսային միության անդամ պետության պետական լեզվով, ռուսերենով և անգլերենով, ինչպես նաև ցանկացած այլ լեզվով, որի օգտագործումը մաքսային գործառնությունների իրականացման վայրում մաքսային մարմնի կողմից կճանաչվի նպատակահարմար:

Մաքսային գործառնությունների իրականացման վերաբերյալ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի պահանջները ֆիզիկական անձանց պարզաբանելու համար այդպիսի գործառնությունների իրականացման վայրում պետք է ներկա գտնվեն մաքսային մարմնի՝ գործնական աշխատանքի փորձ ունեցող պաշտոնատար անձինք:

(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

3. Ապրանքների հայտարարագրումը կարող է իրականացվել ոչ այն մաքսային մարմնում, որտեղ գտնվում են այդ ապրանքները՝ Միության անդամ պետության Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված դեպքերում և կարգով՝ պայմանով, որ այդպիսի մաքսային մարմինները տեղակայված են  Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների մեկ անդամ պետության տարածքում:

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

4. Հայտարարագիրը լրացնելուց հետո հայտարարատուն այն հանձնում է մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձին և ներկայացնում հայտարարագրված ապրանքներն ու հայտարարագրում նշված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը:

Մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրավունք ունի պահանջելու օտար լեզվով կազմված փաստաթղթերի գրավոր թարգմանությունը Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետություններիպետական լեզվով, որի մաքսային մարմին է ներկայացվում հայտարարագիրը, կամ ռուսերենով՝ բացառությամբ սույն կետի երրորդ մասով նախատեսված դեպքերի: Փաստաթղթերը հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից թարգմանվելու դեպքում այդպիսի թարգմանությունը հաստատվում է հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի լիազորված անձի ստորագրությամբ:

Մաքսային մարմնի պաշտոնատար անձինք պարտավոր են օտար լեզվով ընդունել հետևյալ փաստաթղթերը`

անձնագիր կամ ապրանքների սեփականատիրոջ կամ դրանք տիրապետողի անձը և բնակության վայրը հաստատող այլ փաստաթուղթ.

ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր (տեխնիկական անձնագիր, տեխնիկական կտրոն), կամ դրան փոխարինող փաստաթուղթ` օտարերկրյա պետության տարածքում գրանցված և մաքսային սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների բացթողման դեպքում:

(4-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, ԵՏՀԿ 14.11.17 թիվ 148)

5. Հայտարարագիրը գրանցելիս մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձը գիծ է քաշում հայտարարագրողի կողմից չլրացված՝ հայտարարագրի տողերի վրա և գրանցում է այն համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության, ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի և Դաշնային մաքսային ծառայության (այսուհետ՝ կենտրոնական մաքսային մարմիններ) կողմից սահմանված կարգով։ Գրանցման պահից հայտարարագիրը դառնում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի մասին վկայող փաստաթուղթ:

(5-րդ կետը փոփ., խմբ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, լրաց. ԵՏՀԿ 06.10.15 թիվ 129)

6. Հայտարարագիրը չի գրանցվում մաքսային մարմնի կողմից, եթե`

1) հայտարարագիրը ներկայացվել է մաքսային հայտարարագրեր գրանցելու իրավասություն չունեցող մաքսային մարմին,

2) հայտարարագիրը ներկայացվել է համապատասխան լիազորություն չունեցող անձի կողմից,

3) հայտարարագիրը պարունակում է ոչ ընթեռնելի գրառումներ, քերվածքներ, ջնջումներ ու ուղղումներ՝ բացառությամբ Օրենսգրքով նախատեսված դեպքերի, և (կամ) չլրացված սյունակներ,

4) հայտարարագիրը ստորագրված կամ պատշաճորեն հաստատված չէ կամ կազմված չէ սահմանված ձևով,

5) չեն ներկայացվել հայտարարագրված ապրանքները:

7. Հայտարարագրի գրանցման մերժումը ձևակերպվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից հայտարարագրի հիմնական տեղեկաքարտի «Ծառայողական նշումների համար» բաժնում «Գրանցումը մերժված է .... պատճառով» գրառումը կատարելու միջոցով՝ նշելով մերժման հիմնավորված պատճառը և ամսաթիվը: Գրառումը հաստատվում է մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձի` համարակալված անհատական կնիքի դրոշմվածքով:

Հայտարարագիրը գրանցումը մերժելու մասին ձևակերպմամբ վերադարձվում է հայտարարատուին:

8. Հայտարարագրում ներկայացված տեղեկությունները մաքսային մարմնի թույլտվությամբ կարող են փոփոխվել կամ լրացվել մինչև ապրանքների բացթողումը՝ հայտարարատուի պատճառաբանված դիմումի հիման վրա, եթե կատարվելիք փոփոխությունները և լրացումները չեն ազդում ապրանքի բացթողման վերաբերյալ որոշման ընդունման վրա և չեն հանգեցնում մաքսային վճարների չափի որոշման և արգելքների ու սահմանափակումների պահպանման վրա ազդեցություն ունեցող տեղեկությունների փոփոխման անհրաժեշտության:

Գրանցված հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխություններն ու լրացումները չեն կարող հանգեցնել գրանցված հայտարարագրում նշված ապրանքներից բացի այլ ապրանքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելուն:

9. Հայտարարատուի կողմից Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված կարգի և պայմանների պահպանման դեպքում, մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից իրականացվում է ապրանքների բացթողում:

(9-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

10. Ապրանքների բացթողումը ձևակերպվում է հայտարարագրի հիմնական և լրացուցիչ ֆորմուլյարների բոլոր օրինակների՝ «Ծառայողական նշումների համար» բաժնի «Կ.Տ» սյունակում մաքսային մարմնի՝ բացթողումն իրականացրած պաշտոնատար անձի՝ համարակալված անհատական կնիքը դնելու միջոցով: Կենտրոնական մաքսային մարմնի կողմից կարող են նախատեսվել անձնական օգտագործման ապրանքների բացթողման մասին վկայող լրացուցիչ նշումներ:

11. Հայտարարատուի կողմից Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված պայմանները չկատարելու դեպքում մաքսային մարմինը մերժում է ապրանքների բացթողումը:

Ապրանքների բացթողման մերժումը ձևակերպվում է հայտարարագրի հիմնական ֆորմուլյարի «Ծառայողական նշումների համար» բաժնում «Բացթողումը մերժված է ... պատճառով» գրառումը կատարելու միջոցով` նշելով մերժման հիմնավորված պատճառը և ամսաթիվը: Գրառումը հաստատվում է մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձի համարակալված անհատական կնիքի դրոշմվածքով:

Բացթողման մերժմամբ հայտարարագրի օրինակը կամ այդպիսի հայտարարագրի պատճենը՝ հաստատված մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձի համարակալված անհատական կնիքի դրոշմվածքով, տրամադրվում է հայտարարատուին:

Եթե հայտարարատուն որոշում է ընդունում Մաքսային միության մաքսային տարածքից (այսուհետ` մաքսային տարածք) այն ապրանքների արտահանման մասին, որոնց բացթողումը մաքսային տարածք ներմուծման ժամանակ մերժվել է մաքսային մարմնի կողմից, ապա այդպիսի մերժումը միաժամանակ այդպիսի ապրանքները Միության մաքսային տարածքից դուրս հանելու թույլտվություն է, եթե այդպիսի ապրանքները չեն հեռացվել ժամանման վայրից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ապրանքները վարչական կամ քրեական իրավախախտման օբյեկտ են: Արտահանումը կարող է իրականացվել հայտարարատուի կամ հայտարարատուի հանձնարարությամբ՝ ցանկացած ֆիզիկական անձի կողմից։

(11-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

12. Այն դեպքում, երբ հայտարարատուի կողմից միևնույն հայտարարագրում նշվել են մի քանի ապրանքներ, իսկ բացթողում կարող է իրականացվել միայն այդ ապրանքների մի մասի նկատմամբ, մաքսային մարմինը մերժում է բոլոր ապրանքների բացթողումը։ Ընդ որում, հայտարարատուն իրավունք ունի ներկայացնելու նոր հայտարարագիր այն ապրանքների վերաբերյալ, որոնց առնչությամբ նա կատարում է ապրանքների բացթողման համար Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված պայմանները։

(12-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

13. Մաքսային տարածքից ապրանքների արտահանման ժամանակ ապրանքների բացթողումը միաժամանակ դրանք մաքսային տարածքից դուրս հանելու թույլտվություն է:

14. Ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցները ազատ շրջանառության մեջ բաց թողնելու դեպքում, կենտրոնական մաքսային մարմնի կողմից կարող է նախատեսվել այդպիսի ապրանքների բացթողումը հաստատող լրացուցիչ փաստաթղթերի ձևակերպում:

(14-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.11.17 թիվ 148)

15. Մաքսային վճարներից ազատմամբ մաքսային հայտարարագրման ենթակա՝ ժամանակավոր ներմուծվող անձնական օգտագործման ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների բացթողման դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը հայտարարագրի հիմնական ֆորմուլյարի հիմնական և լրացուցիչ թերթիկների «Ծառայողական նշումների համար» սյունակում կատարում է «Ժամանակավոր ներմուծման ժամկետը՝ մինչև __________» գրառումը՝ նշելով այն ամսաթիվը (օրը, ամիսը և տարին) ներառյալ, որը լրանալուց առաջ հայտարարատուն պարտավոր է դիմել մաքսային մարմին ժամանակավոր ներմուծման ժամկետը երկարաձգելու համար, դուրս հանել ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցները մաքսային տարածքից կամ իրականացնել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված այլ գործողություններ: Մաքսային մարմնի կողմից սահմանված ժամանակավոր ներմուծման նախնական ժամկետը երեք ամիս է:

(15-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, ԵՏՀԿ 14.11.17 թիվ 148)

16. Մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող կամ այդ տարածքից հետ արտահանվող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների առնչությամբ կենտրոնական մաքսային մարմնի կողմից կարող է նախատեսվել հայտարարագրի փոխարեն այնպիսի այլ փաստաթղթերի օգտագործման հնարավորություն և կարգ, որոնք կիրառվելու են մաքսային սահմանով ավտոտրանսպորտային, մոտոտրանսպորտային միջոցները բազմակի տեղափոխելու պարագայում (այսուհետ` այլ փաստաթուղթ), ինչպես նաև դրանց ձևը և մաքսային մարմնի կողմից ձևակերպման կարգը:

(16-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.11.17 թիվ 148)

17. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամկետը երկարաձգելու համար հայտարարատուն մինչև ժամանակավոր ներմուծման ժամկետի ավարտը պարտավոր է դիմել մաքսային մարմին՝ նշված ժամկետի երկարաձգման անհրաժեշտության մասին կամայականորեն կազմված դիմումով, և մաքսային մարմնի պաշտոնատար անձին ներկայացնել մաքսային մարմնի կողմից անձնական օգտագործման այդ կատեգորիայի ապրանքների ժամանակավոր ներմուծման ժամանակ ձևակերպված հայտարարագիրը (տրանսպորտային միջոցների համար) կամ այլ փաստաթուղթ (ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների համար), ինչպես նաև կատարել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված այլ մաքսային գործառնություններ:

Ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին արտացոլվում է հայտարարատուի կողմից ներկայացված հայտարարագրի (այլ փաստաթղթի) «Ծառայողական նշումների համար» բաժնում և դիմումի մեջ՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից «Ժամկետը երկարաձգված է մինչև ___» գրառումը կատարելու միջոցով՝ նշելով այն ամսաթիվը (օրը, ամիսը և տարին ներառյալ), որը լրանալուց առաջ հայտարարատուն պարտավոր է դիմել մաքսային մարմին՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով սահմանված առավելագույն ժամկետի սահմաններում ժամանակավոր ներմուծման ժամկետը կրկին երկարաձգելու համար, կամ մաքսային հայտարարագրման համար դիմել մաքսային մարմին՝ ապրանքը ազատ շրջանառության մեջ բաց թողնելու, հետ արտահանելու կամ Մաքսային միության Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով սահմանված մաքսային ընթացակարգերով ձևակերպելու նպատակով: Գրառումը հաստատվում է մաքսային մարմնի՝ ժամկետի երկարաձգումն իրականացրած լիազորված պաշտոնատար անձի համարակալված անհատական կնիքի դրոշմվածքով:

Հայտարարագրի (այլ փաստաթղթի) բնօրինակը՝ ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին նշումներով, վերադարձվում է հայտարարատուին: Դիմումը ժամանակավոր ներմուծման ժամկետը երկարաձգելու մասին նշումներով հայտարարագրի (այլ փաստաթղթի) պատճենի հավելվածով թողնվում է մաքսային մարմնի գործերում:

Ժամանակավոր ներմուծման ժամկետը երկարաձգած մաքսային մարմինը դրա մասին տեղեկացնում է այն մաքսային մարմնին, որի հսկողության տակ գտնվում է նշված տրանսպորտային միջոցը, այսինքն՝ այդպիսի տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծումը ձևակերպած մաքսային մարմնին:

(17-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, ԵՏՀԿ 14.11.17 թիվ 148)

18. Մաքսային մարմինը մերժում է ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգումն այն դեպքերում, երբ`

1) ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին դիմումը ներկայացվել է ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգում իրականացնելու իրավասություն չունեցող մաքսային մարմին,

2) դիմումը ներկայացվել է համապատասխան լիազորություն չունեցող անձի կողմից,

3) չեն ներկայացվել դիմումը և (կամ) տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծման ժամանակ ձևակերպված հայտարարագիրը (այլ փաստաթուղթ),

4) դիմումը ստորագրված կամ պատշաճորեն հաստատված չէ:

Ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգումը մերժելու դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը հայտարարատուի կողմից ներկայացված հայտարարագրում կամ այլ փաստաթղթում և դիմումի մեջ կատարում է «Երկարաձգումը մերժված է __________պատճառով» գրառումը՝ նշելով մերժման հիմնավորված պատճառներն ու ամսաթիվը: Գրառումը հաստատվում է ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգումը մերժելու մասին որոշումն ընդունած պաշտոնատար անձի՝ համարակալված անհատական կնիքի դրոշմվածքով:

Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամկետը երկարաձգելու համար ֆիզիկական անձի կողմից ժամանակավոր ներմուծման սահմանված ժամկետի ավարտից հետո մաքսային մարմին դիմելու դեպքում, նրա նկատմամբ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների անդամ պետության օրենսդրությանը համապատասխան միջոցներ են կիրառվում: Ֆիզիկական անձի ցանկությամբ ժամանակավոր ներմուծման ժամկետը Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետություններիՄիության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով սահմանված առավելագույն ժամկետի սահմաններում կարող է երկարաձգվել:

(18-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

19. Օտարերկրյա պետության տարածքում գրանցված և ֆիզիկական անձանց կողմից մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանվող տրանսպորտային միջոցների հայտարարագրումն իրականացվում է մաքսային մարմին ժամանակավոր ներմուծման ժամանակ ձևակերպված հայտարարագիրը և հետ արտահանման ժամանակ ձևակերպված հայտարարագիրը ներկայացնելու միջոցով:

Մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձը հետ արտահանման ժամանակ ձևակերպված հայտարարագրում կատարում է բացթողման մասին վկայող նշումներ: Հայտարարագրի այդ օրինակը թողնվում է մաքսատան գործերում:

Մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձը ժամանակավոր ներմուծման ժամանակ ձևակերպված հայտարարագրի «Ծառայողական նշումների համար» բաժնում կատարում է «Արտահանում» գրառումը՝ նշելով արտահանման ամսաթիվը: Գրառումը հաստատվում է մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձի՝ համարակալված անհատական կնիքի դրոշմվածքով: Հայտարարագրի այդ օրինակը վերադարձվում է ֆիզիկական անձին:

Ժամանակավոր ներմուծվող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների հետ արտահանումն իրականացնելու ժամանակ մաքսային մարմնի կողմից այլ փաստաթղթի (դրա օգտագործման դեպքում) ձևակերպման կարգը որոշվում է կենտրոնական մաքսային մարմնի կողմից:

Բացթողումն իրականացրած մաքսային մարմինը դրա մասին տեղեկացնում է այն մաքսային մարմնին, որը ձևակերպել է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծումը:

(19-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.11.17 թիվ 148)

20. Մինչև ժամանակավոր ներմուծման ժամկետի ավարտը անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը ազատ շրջանառության մեջ բաց թողնելու համար ֆիզիկական անձը պարտավոր է մաքսային մարմին ներկայացնել ժամանակավոր ներմուծման ժամանակ ձևակերպված հայտարարագիրը կամ այլ փաստաթուղթ:

20.1. Օտարերկրյա ֆիզիկական անձ հանդիսացող հայտարարատուի կողմից Միության անդամ պետության ֆիզիկական անձին մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի փոխանցման թույլտվությունը մաքսային մարմնի կողմից տրվում է հայտարարատուի կողմից մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը կատարելու ապահովում տրամադրելուց հետո՝ հայտարարատուի դիմումի հիման վրա։ Նշված դիմումը կազմվում է ազատ ձևով և պարունակում է տեղեկություններ՝

հայտարարատուի մասին (ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները).

անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի մասին (գրանցման համարը, տեսակը, մակնիշը, թափքի համարը կամ նույնականացման համարը, ամրաշրջանակի համարը (առկայության դեպքում)).

այն ֆիզիկական անձի մասին, որին փոխանցվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցը (ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, բնակության (գրանցման) վայրի հասցեն, քաղաքացիությունը (հպատակությունը), ծննդյան ամսաթիվը, ինչպես նաև հարկային մարմնում հաշվառման մասին տեղեկությունները (առկայության դեպքում) (Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, Բելառուսի Հանրապետությունում՝ նույնականացման համարը, Ղազախստանի Հանրապետությունում՝ նույնականացման անհատական համարը, Ղրղզստանի Հանրապետությունում՝ նույնականացման անձնական համարը, Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը))։

Մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի փոխանցման թույլտվությունն արտացոլվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցի՝ մաքսային տարածք ժամանակավոր ներմուծման ժամանակ մաքսային մարմնի կողմից ձևակերպված հայտարարագրի մեջ («Ծառայողական նշումների համար» բաժնում) կամ այլ փաստաթղթում՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից «Թույլատրվում է ՏՄ-ի փոխանցումը _______________» գրառումը կատարելու միջոցով՝ նշելով այն ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), որին փոխանցվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցը, և նրա անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, ինչպես նաև մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը կատարելու ապահովման տրամադրումը հավաստող փաստաթղթի վավերապայմանները և այդ ապահովման գումարը։ Գրառումը հաստատվում է այդ թույլտվությունը տրամադրած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով։

Դիմումի և հայտարարագրի (այլ փաստաթղթի) բնօրինակները մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի փոխանցման՝ մաքսային մարմնի թույլտվության հետ վերադարձվում են հայտարարատուին՝ հետագայում այն ֆիզիկական անձին հանձնելու համար, որին փոխանցվում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը, իսկ այդ դիմումի և հայտարարագրի (այլ փաստաթղթի) պատճենները մնում են մաքսային մարմնում։

Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի՝ մաքսային տարածք ժամանակավոր ներմուծման ժամանակ մաքսային մարմնի կողմից ձևակերպված հայտարարագրի կամ այլ փաստաթղթի կորստի դեպքում անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցի փոխանցման թույլտվությունն արտացոլվում է սույն կետի առաջին մասում նշված դիմումի մեջ՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից «Թույլատրվում է ՏՄ-ի փոխանցումը _______________» գրառումը կատարելու միջոցով՝ նշելով մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը կատարելու ապահովման տրամադրումը հավաստող փաստաթղթի վավերապայմանները և այդ ապահովման գումարը։ Գրառումը հաստատվում է այդ թույլտվությունը տրամադրած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով։

Դիմումի բնօրինակը՝ մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի փոխանցման՝ մաքսային մարմնի թույլտվության հետ վերադարձվում է հայտարարատուին՝ հետագայում այն ֆիզիկական անձին հանձնելու համար, որին փոխանցվում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը, իսկ այդ դիմումի պատճենը մնում է մաքսային մարմնում։

(20.1-ին կետը լրաց. ԵՏՀԿ 14.11.17 թիվ 148)

20.2. Մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը հայտարարատուի կողմից այլ անձի՝ մաքսային տարածքից արտահանման համար փոխանցելու թույլտվությունը, եթե այդ արտահանումը հայտարարատուի կողմից չի կարող իրականացվել նրա ծանր հիվանդության կամ այլ օբյեկտիվ պատճառով, մաքսային մարմնի կողմից տրվում է հայտարարատուի դիմումի հիման վրա՝ հայտարարատուի ծանր հիվանդությունը կամ այլ օբյեկտիվ պատճառ հավաստող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում:

Մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը հայտարարատուի կողմից այլ անձի՝ մաքսային տարածքից արտահանման համար փոխանցելու թույլտվությունը, եթե այդ արտահանումը հայտարարատուի կողմից չի կարող իրականացվել նրա մահվան, ծանր հիվանդության, հայտարարատուին անհայտ կորած ճանաչելու պատճառով, մաքսային մարմնի կողմից տրվում է այն անձի դիմումի հիման վրա, որին փոխանցվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցը, հայտարարատուի մահը, ծանր հիվանդությունը, նրան անհայտ կորած ճանաչելը հավաստող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում:

Սույն կետի առաջին և երկրորդ մասերում նշված դիմումները կազմվում են ազատ ձևով և պարունակում են տեղեկություններ՝

հայտարարատուի մասին (ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները).

անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի մասին (գրանցման համարը, տեսակը, մակնիշը, թափքի համարը կամ նույնականացման համարը, ամրաշրջանակի համարը (առկայության դեպքում)).

այն ֆիզիկական անձի մասին, որին փոխանցվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցը, (ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, բնակության (գրանցման) վայրի կամ Միության անդամ պետության տարածքում գտնվելու վայրի հասցեն, քաղաքացիությունը (հպատակությունը), ծննդյան ամսաթիվը, ինչպես նաև Միության անդամ պետության ֆիզիկական անձի համար՝ հարկային մարմնում հաշվառման մասին տեղեկությունները (առկայության դեպքում) (Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, Բելառուսի Հանրապետությունում՝ նույնականացման համարը, Ղազախստանի Հանրապետությունում՝ նույնականացման անհատական համարը, Ղրղզստանի Հանրապետությունում՝ նույնականացման անձնական համարը, Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը))։

Մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի փոխանցման թույլտվությունն արտացոլվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցի՝ մաքսային տարածք ժամանակավոր ներմուծման ժամանակ մաքսային մարմնի կողմից ձևակերպված հայտարարագրի մեջ («Ծառայողական նշումների համար» բաժնում) կամ այլ փաստաթղթում՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից «Թույլատրվում է արտահանման համար ՏՄ-ի փախանցումը _______________» գրառումը կատարելու միջոցով՝ նշելով այն ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), որին փոխանցվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցը, և նրա անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները: Գրառումը հաստատվում է այդ թույլտվությունը տրամադրած մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով։

Դիմումի և հայտարարագրի (այլ փաստաթղթի) բնօրինակները՝ մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի փոխանցման՝ մաքսային մարմնի թույլտվության հետ վերադարձվում են հայտարարատուին՝ հետագայում դրանք այն ֆիզիկական անձին հանձնելու համար, որին փոխանցվում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը, կամ անմիջականորեն վերադարձվում են այն ֆիզիկական անձին, որին փոխանցվում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է տվյալ անձի կողմից), իսկ այդ դիմումի և հայտարարագրի (այլ փաստաթղթի) պատճենները մնում են մաքսային մարմնում:

Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի՝ մաքսային տարածք ժամանակավոր ներմուծման ժամանակ մաքսային մարմնի կողմից ձևակերպված հայտարարագրի կամ այլ փաստաթղթի կորստի դեպքում այդ տրանսպորտային միջոցի փոխանցման թույլտվությունն արտացոլվում է սույն կետի առաջին և երկրորդ մասերում նշված դիմումներում՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից «________ -ից մինչև ____________ թույլատրվում է արտահանման համար ՏՄ-ի փոխանցումը» գրառումը կատարելու միջոցով՝ նշելով ժամանակավոր ներմուծման ժամկետի ավարտի ամսաթիվը (օրը, ամիսը և տարին): Գրառումը հաստատվում է այդ թույլտվությունը տրամադրած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով։

Դիմումի բնօրինակը՝ մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի փոխանցման՝ մաքսային մարմնի թույլտվության հետ վերադարձվում են հայտարարատուին՝ հետագայում դրանք այն ֆիզիկական անձին հանձնելու համար, որին փոխանցվում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը, կամ անմիջականորեն վերադարձվում են այն ֆիզիկական անձին, որին փոխանցվում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը (այն դեպքում, եթե դիմումը ներկայացվել է տվյալ անձի կողմից), իսկ այդ դիմումի պատճենը մնում է մաքսային մարմնում:

(20.2-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 14.11.17 թիվ 148)

21. Այն դեպքում, երբ ապրանքները, որպես ուղեկցվող ուղեբեռ, ավիափոխադրողի կողմից փոխադրման համար ընդունվել են մաքսային տարածքի սահմաններից դուրս, սակայն փոխադրման ընթացքում ֆիզիկական անձից անկախ պատճառներով ֆիզիկական անձի ժամանման հետ միաժամանակ չեն առաքվել մաքսային տարածքի առաքման վայր, այդպիսի ապրանքները համարվում են չուղեկցվող ուղեբեռի հետ ժամանած ապրանքներ (այսուհետ` արտասահմանից լրացուցիչ ուղարկվող ուղեբեռ):

Հայտարարատուի կողմից ուղեկցվող ուղեբեռի հետ ժամանած ապրանքների հայտարարագրման և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված պայմանների կատարման դեպքում իրականացվում է այդպիսի ապրանքների բացթողում:

Որպես արտասահմանից լրացուցիչ ուղարկվող ուղեբեռ առաքվող ապրանքների առկայության դեպքում, եթե այդպիսի ապրանքների առնչությամբ ներմուծման արգելքներ կամ սահմանափակումներ սահմանված չեն և անհրաժեշտ չէ վճարել մաքսային վճարներ, ապա այդպիսի ապրանքների համար հայտարարատուն ներկայացնում է մաքսային հայտարարագիր (այսուհետ` նախնական հայտարարագիր): Ընդ որում, մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից նախնական հայտարարագրի հիմնական ֆորմուլյարի «Ծառայողական նշումների համար» բաժնում նշվում է ամսաթիվը և գրանցման համարը (առկայության դեպքում), որոնք վկայում են ուղեկցվող ուղեբեռի հետ ժամանած ապրանքները ազատ շրջանառության մեջ բաց թողնելու մասին: Գրառումը հաստատվում է համարակալված անհատական կնիքի դրոշմվածքով:

Նշված հայտարարագրերը պահվում են մաքսային մարմնում՝ մինչև արտասահմանից լրացուցիչ ուղարկվող ուղեբեռի հետ ապրանքների ժամանումը:

Ժամանումից հետո արտասահմանից լրացուցիչ ուղարկվող ուղեբեռն ազատ շրջանառության մեջ բացթողման նպատակով այդ ապրանքների հայտարարատուի, փոխադրողի կամ այլ լիազորված անձի կողմից ներկայացվում է մաքսային մարմին: Մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է այն նախնական հայտարարագրի գրանցումը, որը պահվում է մաքսային մարմնում ուղեկցվող ուղեբեռի հետ տեղափոխվող ապրանքների վերաբերյալ կազմված հայտարարագրի հետ` նշելով գրանցման ամսաթիվը:

Մաքսային մարմնի պաշտոնատար անձը հայտարարատուի ներկայացրած տեղեկությունների հաստատման նպատակով իրականացնում է մաքսային հսկողություն, որի արդյունքների հիման վրա որոշում է ընդունում այդպիսի ապրանքների բացթողման հնարավորության վերաբերյալ:

Այն դեպքում, երբ մաքսային հսկողության ժամանակ արտասահմանից լրացուցիչ ուղարկվող ուղեբեռում հայտնաբերվում են ապրանքներ, որոնց առնչությամբ սահմանված են ներմուծման արգելքներ կամ սահմանափակումներ և (կամ) անհրաժեշտ է վճարել մաքսային վճարներ, արտասահմանից լրացուցիչ ուղարկվող ուղեբեռում պարունակվող բոլոր ապրանքների բացթողումը մերժվում է մաքսային մարմնի կողմից:

(21-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

22.Միության անդամ պետությունների Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով կարող են սահմանվել մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկություններ այն ապրանքների առնչությամբ, որոնք ընդունվել են ավիափոխադրողի կողմից փոխադրման համար ուղեկցվող ուղեբեռի հետ՝ մաքսային տարածքում գտնվող ուղարկման վայրից մաքսային տարածքից դուրս գտնվող նշանակման վայր՝ մաքսային տարածքից մեկնման վայրում միջանկյալ վայրէջքով, ինչպես նաև ավիափոխադրողներին, մեկնման վայրի սարքավորումներին ու տեխնիկական հագեցվածությանը ներկայացվող՝ այդպիսի գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանները և պահանջները:

VI բաժնով» բառերը փոխարինել «74-րդ կետով» բառերով

իրականացվող սահմանային, մաքսային, սանիտարակարանտինային, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական եւ տրանսպորտային հսկողության» բառերը փոխարինել «պետական հսկողության» բառերով։

(22-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, փոփ. ԵՏՀԿ 03.03.17 թիվ 34)

23. Այն դեպքում, երբ ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնից տարբերվող մաքսային մարմնի կողմից կատարվում են այնպիսի գործողություններ, որոնց համապատասխան ապրանքները ճանաչվում են մաքսային հսկողության տակ չգտնվող, կամ անձն այդպիսի մաքսային մարմին է ներկայացնում նշված հանգամանքների առաջացումը հաստատող փաստաթղթեր, մաքսային մարմինը, որը արձանագրել է այն հանգամանքների առաջացման փաստը, որոնց դեպքում հնարավոր է ապրանքները ճանաչել մաքսային հսկողության տակ չգտնվող, դրա մասին տեղեկացնում է ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնին: Ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմինը գրանցում է ապրանքները մաքսային հսկողության տակ չգտնվող ճանաչելու հիմքերի մասին տեղեկություններն այն հայտարարագրում, համաձայն որի ապրանքը գտնվում է մաքսային հսկողության տակ, կամ կատարում է այդ փաստի արձանագրում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Հայտարարագրում համապատասխան գրառում կատարելու դեպքում այդ գրառումը հաստատվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ համարակալված անհատական կնիքի դրոշմվածքով:

24. Հայտարարագրի հիմնական և լրացուցիչ ֆորմուլյարների «Ծառայողական նշումների համար» բաժնում թույլատրվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից այլ՝ մաքսային գործառնությունների անցկացումն արտացոլող գրառումների կատարումը: Գրառումները ենթակա են հաստատման մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ համարակալված անհատական կնիքի դրոշմվածքով:

25. Հայտարարագրի հետ միաժամանակ ներկայացվող փաստաթղթերը կամ դրանց պատճենները պահվում են մաքսային մարմնում՝ տեղափոխվող ապրանքների համար տրամադրված այն փաստաթղթերի հետ, որոնցով կենտրոնական մաքսային մարմնի կողմից նախատեսված կարգով հաստատվում է այդպիսի ապրանքների բացթողման փաստը:

26. Պաշտոնատար անձանց կողմից մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ ավտոմատացված տեղեկատվական համակարգերի օգտագործման կարգը որոշվում է Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով:

(26-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38)

27. Միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ մշտական բնակության համար այդ պետություն տեղափոխվելու, փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձը՝ նրա մշտական կամ ժամանակավոր բնակության (գտնվելու) և (կամ) մաքսային կարգավորման մասին Միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ վայրերում ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար մաքսային մարմին է ներկայացնում ազատ ձևակերպված դիմում, որում նշվում են հետևյալ տեղեկությունները՝

1) իր մասին տեղեկություններ (ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, մշտական կամ ժամանակավոր բնակության (գտնվելու) վայրի և (կամ) մաքսային կարգավորման մասին Միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ վայրի հասցե, որտեղ ենթադրվում է իրականացնել ապրանքների ժամանակավոր պահպանում).

2) ապրանքների մասին տեղեկություններ (անվանումը, քանակը, քաշը՝ կիլոգրամներով և (կամ) այլ չափման միավորներով, արժեքը (Միության անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով)).

3) ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցի և (կամ) ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցի կցորդի մասին տեղեկություններ (գրանցման համարը կամ գրանցման հաշվառումից հանելու մասին տեղեկատվությունը, տեսակը, մակնիշը, բացթողման պահը, թափքի համարը կամ նույնականացման համարը, շարժիչի ծավալը, շարժիչի հզորությունը (այդ տեղեկատվության առկայության դեպքում), ամրաշրջանակի համարը (առկայության դեպքում), արժեքը (Միության անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով)).

4) դիմումը կազմելու ամսաթիվը, օտարերկրյա ֆիզիկական անձի ստորագրությունը:

(27-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, խմբ. ԵՏՀԿ 14.11.17 թիվ 148)

28. Միության ապրանքներ հանդիսացող ապրանքների՝ ուղեկցվող ուղեբեռում մաքսային սահմանով տեղափոխումը մաքսային տարածքի մի մասից՝ բացառությամբ Օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին կետում նշված ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքի, մաքսային տարածքի մեկ այլ մաս՝ բացառությամբ Օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին կետում նշված ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքի, Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով իրականացվում է առանց մաքսային հայտարարագրման։

Այդպիսի տեղափոխման նպատակով Միության ապրանքներ հանդիսացող ապրանքները պետք է նույնականացվեն։ Նույնականացումն իրականացվում է մեկնման վայրի մաքսային մարմնի կողմից՝ հայտարարագրի այն ձևաթղթի օգտագործմամբ, որում ֆիզիկական անձն իր մասին տեղեկություններ է նշում, ինչպես նաև այնպիսի տեղեկություններ, որոնք հնարավորություն են տալիս նույնականացնելու ապրանքները։

Մաքսային տարածքի մի մասից՝ բացառությամբ Օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին կետում նշված ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքի, մաքսային տարածքի մեկ այլ մաս՝ բացառությամբ Օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին կետում նշված ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքի, Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող ապրանքները մեկնման վայրի մաքսային մարմնի կողմից դիտարկվում են որպես Միության ապրանքներ՝ մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով հաստատված՝ այդ պաշտոնատար անձի կողմից «Ծառայողական նշումների համար» բաժնում կատարված «Եվրասիական տնտեսական միության ապրանքներ» նշմամբ՝ սույն կետի երկրորդ մասում նշված հայտարարագրի ձևաթղթի առկայության դեպքում։

Միության անդամ պետություններում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, առանց Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներում միջանկյալ կանգառներ կամ վայրէջքներ կատարելու ընթացող ջրային, օդային կամ երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների, ինչպես նաև առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման համար սահմանված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերի սահմաններում տեղափոխվող ապրանքների նույնականացում չի պահանջվում՝ բացառությամբ այն ապրանքների, որոնց մասով արգելքներն ու սահմանափակումները ենթակա են պահպանման՝ Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան:

(28-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 14.11.17 թիվ 148)

(հավելվածը փոփ., խմբ. ԵՏՀԿ 27.04.15 թիվ 38, լրաց. ԵՏՀԿ 06.10.15 թիվ 129, փոփ. ԵՏՀԿ 03.03.17 թիվ 34, փոփ., խմբ., լրաց. ԵՏՀԿ 14.11.17 թիվ 148)

 

Հրապարակվել է կայքում 27 մարտի 2015 թվական: