Գլխավոր տեղեկություն
Համար
N 1562-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.06/45(1403)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1562-Ա

 

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`

1. Հաստատել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-376-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

30.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1562-Ա որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր

 

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու

ժամկետը

Ֆինանսական ապահովման աղբյուրը

Պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական հիմքը

1.

«Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների արտադրության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2023 թ.

մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածի

1-ին մաս

2.

«Պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական և ծառայողական զենքը պետական մարմինների պաշտոնատար անձանց ժամանակավոր պահելու և կրելու նպատակով փոխանցելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

2023 թ.

մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտե ՀՀ ազգային անվտանգության

ծառայություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե (համաձայնությամբ) ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ) ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարություն

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մաս

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի N 57-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

2023 թ.

մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 16-րդ

հոդվածի 2-րդ մաս

4.

«Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից ժամանակավոր օգտագործման համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից մարտական զենքի առանձին տեսակներ ստանալու կարգը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից ժամանակավոր օգտագործման համար ծառայողական զենք ստանալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

2023 թ.

մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի

4-րդ մաս, 5-րդ հոդվածի 4-րդ մաս

5.

«Հանրապետական գնդակապարկուճային հաշվառման

քարտադարանի գործունեության կարգը սահմանելու

մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ

վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2023 թ.

մարտի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

«Զենքի

շրջանառության

կարգավորման

մասին» օրենքի 31-րդ

հոդվածի 1-ին մաս

6.

«Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող

քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում`

քաղաքացիական և ծառայողական զենքերի

հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում

և թղթային տարբերակով հաշվառելու կարգը

սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման

նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

2023 թ.

մարտի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

«Զենքի

շրջանառության

կարգավորման

մասին» օրենքի 31-րդ

հոդվածի 4-րդ մաս

7.

«Հայաստանի Հանրապետության կառավարության

2020 թվականի մայիսի 14-ի N 758-Ն որոշման մեջ

փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

2023 թ.

մարտի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

«Զենքի

շրջանառության

կարգավորման

մասին» օրենքի 13-րդ

հոդվածի

5-րդ մաս, 9-րդ մաս,

32-րդ հոդվածի

4-րդ մաս, 8-րդ

հոդվածի 4-րդ մաս

8.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021

թվականի ապրիլի 1-ի N 429-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության

որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

2023 թ.

մարտի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

«Զենքի

շրջանառության

կարգավորման

մասին» օրենքի 7-րդ

հոդվածի 1-ին մասի

9-րդ կետ

9.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2023 թ.

մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն ՀՀ պետական եկամուտների կոմիտե ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մաս

10.

«Պետական ռազմականացված կազմակերպությունների` զենք ձեռք բերելու, պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական և ծառայողական զենքի շրջանառության կարգը, պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարների կողմից մարտական զենքի և դրա փամփուշտների նոր տեսակների (նմուշների), որոնց կառուցվածքային չափանիշներն արդեն իսկ սպառազինության մեջ գտնվող նույնանման զինատեսակների համեմատությամբ չեն ավելացնում դրանց խոցելիության ուժը, ընդունման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2023 թ.

մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտե ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե (համաձայնությամբ) ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ) ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարություն

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մաս, 6-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մաս, 15-րդ հոդվածի 1-ին մաս

11.

«Զենքի վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստրը վարելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2023 թ.

մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 9-րդ

հոդվածի 3-րդ մաս

12.

«Ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ քաղաքացիական և ծառայողական զենքի համապատասխան թույլտվություն տրամադրելու կարգը և թույլտվության ձևը սահմանելու մասին» ՀՀ

ոստիկանության պետի հրամանի ընդունում

2023 թ.

մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ

հոդվածի 7-րդ մաս

13.

«Զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդություններ և վիճակներ ունեցող անձանց (հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2023 թ.

մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ

առողջապահության նախարարություն

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի

1-ին կետ

14.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1359-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

2023 թ.

մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 16-րդ

հոդվածի 2-րդ մաս

15.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի հուլիսի 7-ի N 435-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

2023 թ.

մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի

28-րդ հոդված

16.

«Ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2023 թ.

մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարություն

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մաս

17.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության

նախարարի, Հայաստանի Հանրապետության կրթու-

թյան և գիտության նախարարի և Հայաստանի Հանրա-

պետության ոստիկանության պետի 2004 թվականի

հունիսի 3-ի թիվ 601-Ն/483-Ն/3- Ն համատեղ հրամանն

ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ պաշտպանության

նախարարի, ՀՀ կրթության և գիտության նախարարի և

ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագծի

ընդունում

2023 թ.

մարտի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

ՀՀ պաշտպանության

նախարարություն

ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի

և սպորտի

նախարարություն

«Զենքի շրջանառու-

թյան կարգավորման

մասին» օրենքի 14-րդ

հոդվածի 2-րդ մաս,

«Նորմատիվ

իրավական ակտերի

մասին» օրենքի

37-րդ հոդված

18.

«Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող

իրավաբանական անձանց աշխատակիցների հատուկ

պատրաստության ծրագիրը և ստուգարքներ

անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ

ոստիկանության պետի հրամանի ընդունում

2023 թ.

մարտի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

«Զենքի

շրջանառության

կարգավորման

մասին» օրենքի 16-րդ

հոդվածի 6-րդ մաս

19.

«Զենքը պահելու պայմաններին և կրելու կարգին վերաբերող պահանջները, զենքի հավաքածու կազմելու և

զենքի հավաքածու ցուցադրելու կանոնները, վաճառքի,

փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և

փոխադրելու կարգը և զենքի անվանացանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2023 թ.

մարտի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

«Զենքի

շրջանառության

կարգավորման

մասին» օրենքի

25-րդ հոդվածի 4-րդ

մաս, 27-րդ հոդվածի

7-րդ մաս

20.

«Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, հրաձգարանի գործարկման լիցենզիաներ ունեցող իրավաբանական անձանց, ռազմամարզական և սպորտային հրաձգության կազմակերպությունների կողմից Կառավարության քաղաքացիական

ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների

լիցքավորում կատարելու կարգը սահմանելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ

վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2023 թ.

մարտի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

«Զենքի

շրջանառության

կարգավորման

մասին» օրենքի

25-րդ հոդվածի 10-րդ

մաս

21.

«Վերահսկողությունից դուրս մնացած զենքը հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավա-րության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

2023 թ.

մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 32-րդ

հոդվածի 5-րդ մաս

22.

«Հրաձգարաններին ներկայացվող շենքային,

տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ

պահանջները, ինչպես նաև ուսումնական, սիրողական,

սպորտային վարժանքներ, հրաձգության և տակտիկա-

կան պարապմունքների, մրցումների անցկացման

պահանջները սահմանելու, հրաձգության հրահանգիչ-

ների ուսուցմանը ներկայացվող պահանջները և հրաձգության հրահանգիչների համար քննություն

հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի

որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու

դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի ընդունում

2023 թ.

հունվարի

3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

«Զենքի

շրջանառության

կարգավորման

մասին» օրենքի 33-րդ

հոդվածի 10-րդ մաս,

34-րդ հոդվածի 5-րդ

մաս

23.

«Պետական ռազմականացված կազմակերպություն-

ների սպառազինության մեջ գտնվող զենքի շրջանառու-

թյան նկատմամբ վերահսկողություն իրականացնելու

կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության

որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

2023 թ.

մարտի 1-ին

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

ՀՀ պաշտպանության

նախարարություն

ՀՀ պետական

եկամուտների կոմիտե

ՀՀ ազգային

անվտանգության

ծառայություն

ՀՀ գլխավոր

դատախազություն

ՀՀ հակակոռուպցիոն

կոմիտե

(համաձայնությամբ)

ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ

արդարադատության նախարարություն

«Զենքի

շրջանառության

կարգավորման

մասին» օրենքի 32-րդ

հոդվածի 2-րդ մաս

24.

«Օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած անձանց անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով ուղեկցելու ընթացքում զենք ներկրելու, արտահանելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

2023 թ.

մարտի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մաս

25.

«Առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացիների կողմից Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ

ոստիկանության պետի հրամանի ընդունում

2023 թ.

մարտի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մաս

26.

«Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք ձեռք բերելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի ընդունում

2023 թ.

մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 18-րդ

հոդվածի 1-ին մաս

27.

«Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող

քաղաքացիական և ծառայողական զենքը փոխանցելու

կարգը սահմանելու մասին» ՀՀ ոստիկանության պետի

հրամանի ընդունում

2023 թ.

մարտի 1-ին

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

«Զենքի

շրջանառության

կարգավորման

մասին» օրենքի

29-րդ հոդվածի 4-րդ

մաս

28.

«Քաղաքացիական և ծառայողական զենքի

արտադրության և ռազմական նշանակության

արտադրանքի արտադրության լիցենզավորման կարգը

հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման

նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

2023 թ.

մարտի 1-ին

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում:

ՀՀ բարձր

տեխնոլոգիական

արդյունաբերության

նախարարություն

2022 թվականի

հոկտեմբերի 5-ի

«Լիցենզավորման

մասին օրենքում

փոփոխություններ և

լրացումներ

կատարելու մասին»

ՀՕ-376-Ն օրենքի

2-րդ հոդված

29.

«Հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը,

լիզենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը

սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման

նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

2023 թ.

հունվարի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

2022 թվականի

հոկտեմբերի 5-ի

«Լիցենզավորման

մասին օրենքում

փոփոխություններ և

լրացումներ

կատարելու մասին»

ՀՕ-376-Ն օրենքի

2-րդ հոդված

30.

«Զենքի հարդարման լիցենզավորման կարգը,

լիզենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը

սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման

նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

2023 թ.

հունվարի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

2022 թվականի

հոկտեմբերի 5-ի

«Լիցենզավորման

մասին օրենքում

փոփոխություններ և

լրացումներ

կատարելու մասին» ՀՕ-376-Ն օրենքի

2-րդ հոդված

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

30.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ