Գլխավոր տեղեկություն
Համար
N 30-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 30-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին և հավելվածի 6-րդ կետերում «5,389,412,953» թիվը փոխարինել «5,526,412,953» թվով.

2) որոշման հավելվածի 9-րդ կետում «5,389,412,953» և «553,465,500» թվերը համապատասխանաբար փոխարինել «5,526,412,953» և «690,465,500» թվերով.

3) որոշման հավելվածի 10-րդ կետում «332,084,500» թիվը փոխարինել «469,084,500» թվով:

2. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Պետրոպօլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09423673) 2022 թվականի նոյեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հատակի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 975,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Բեսթ Պրոջեքթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00891838) 2022 թվականի նոյեմբերի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սեղանի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 2,080,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Արտկոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00403814) 2022 թվականի նոյեմբերի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 105,001,420.79 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Էս Էս Էյջ Էյջ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00218923) 2022 թվականի նոյեմբերի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երաժշտական գործիքների և տեխնիկայի ձեռքբերում՝ 1,595,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

17.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան