ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2010 թվականի |
թիվ 422 |
քաղ. Մոսկվա |
Տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրի ձեՎի եՎ դրա լրացման կարգի վերաբերյալ ցուցումների մասին
Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.
1. Հաստատել տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրի ձևը և Տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագիրը լրացնելու կարգի վերաբերյալ» ցուցումները (այսուհետ, համապատասխանաբար՝ Ձև և Ցուցումներ) (կից ներկայացվում են):
2. Սահմանել, որ Ձևն ու Ցուցումներն ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2011 թվականի հունվարի 1-ը կիրառվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի այն ձևերը և դրանց լրացման կարգը, որոնք նախատեսված են միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման և ժամանակավոր արտահանման նպատակների համար:
Մաքսային միության հանձնաժողովի անդամները՝
Բելառուսի |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրի ձև
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ
1. Ներմուծում - □ Արտահանում - □ |
2. Գրանցման համարը | ||||||||||
3. Տրանսպորտային միջոց՝ |
գրանցման երկիրը |
||||||||||
մակնիշը, մոդելը |
տեսակը |
գրանցման համարը |
նույնականացման համարը | ||||||||
4. Ապրանքների փոխադրումն իրականացնող անձը Տրանսպորտային միջոցի օգտագործման համար պատասխանատու անձը | |||||||||||
5. Երթուղին |
6. Անձնակազմը | ||||||||||
7. Ուղևորները |
8. Պաշարները |
9. Ապրանքի վերաբերյալ տեղեկությունը | |||||||||
10. Պահեստային մասերը և սարքավորումը | |||||||||||
11. Ներմուծման /արտահանման նպատակը |
12. Լրացուցիչ տեղեկություններ | ||||||||||
13. Տեղեկություններ հայտնող անձի ստորագրությունը ____________ լրացման ամսաթիվը _________ |
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ | ||||||||
ՏՄՄՀ-ի գրանցման ամսաթիվը մաքսային հսկողության ձևերը Ժամանակավոր ներմուծման ժամկետը |
ՏՄՄՀ-ի գրանցման ամսաթիվը մաքսային հսկողության ձևերը |
Մաքսային գործառնություն իրականացնելու ամսաթիվը Մաքսային հսկողության ձևերը Ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգումը | ||||||
Հատուկ նշումներ |
Հատուկ նշումներ |
Հատուկ նշումներ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ցուցումներ տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագիրը լրացնելու կարգի վերաբերյալ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն Ցուցումները մշակվել են Մաքսային միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 180-րդ և 350-րդ հոդվածներին համապատասխան և դրանցով սահմանում են տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրի (այսուհետ՝ ՏՄՄՀ) գրավոր լրացման կարգը:
2. ՏՄՄՀ-ն կազմված է «A4» ձևաչափի թերթից՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ հաստատված ձևով:
ՏՄՄՀ-ն լրացվում է մեծատառ՝ տպող սարքերի օգնությամբ կամ ձեռքով՝ տպատառ, ընթեռնելի և չպետք է պարունակի ջնջումներ, ուղղումներ ու շտկումներ:
Թույլատրվում է օտարերկրյա անձանց անվանումների և հասցեների նշումը կատարել լատինատառ: Միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի համարները (այսուհետ՝ ՄՓԻՏՄ) նշվում են բնօրինակի լեզվով, այդ թվում՝ օգտագործելով լատիներեն այբուբենի տառերը:
3. Եթե ՏՄՄՀ-ի վանդակներում բավարար տեղ չկա տեղեկությունները ներկայացնելու կամ մաքսային մարմնի պաշտոնատար անձի (այսուհետ՝ պաշտոնատար անձ) կողմից ծառայողական նշումներ կատարելու համար, ապա անհրաժեշտ տեղեկությունները նշվում են ՏՄՄՀ-ի դարձերեսին: Ընդ որում, ՏՄՄՀ-ի վանդակում կատարվում է նշում. «ՏԵ՛Ս ԴԱՐՁԵՐԵՍԸ»: Թույլատրվում է նաև անհրաժեշտ տեղեկությունների մասին նշումներ կատարել լրացուցիչ թերթերի վրա, ընդ որում, ՏՄՄՀ-ի համապատասխան վանդակում կատարվում է նշում. «ՏԵ՛Ս ԼՐԱՑՈՒՑԻՉ ԹԵՐԹԸ»:
ՏՄՄՀ-ի դարձերեսին և (կամ) լրացուցիչ թերթերի վրա նշվող տեղեկությունները վավերացվում են հայտարարատուի ստորագրությամբ, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից՝ ստորագրություն և համարակալված անձնական կնիքի արտատիպը դնելով:
4. ՏՄՄՀ-ն ինքնագնաց և ոչ ինքնագնաց ՄՓԻՏՄ-ների, այդ թվում՝ բեռնարկղերի համար լրացվում է առանձին:
5. ՏՄՄՀ-ն կարող է ներկայացվել ՄՓԻՏՄ- ի կազմի համար. եթե մյուս բոլոր տեղեկությունները՝ բացառությամբ տրանսպորտային միջոցի մասին տեղեկությունների, վերաբերում են ամբողջ կազմին, այդ դեպքում «Տրանսպորտային միջոց» 3-րդ վանդակում յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի մասին տեղեկությունները նշվում են նոր տողից:
6. Ժամանակավոր ներմուծված ՄՓԻՏՄ-ները Մաքսային միության միասնական մաքսային տարածքից (այսուհետ՝ մաքսային տարածք) արտահանելու և ժամանակավոր արտահանված ՄՓԻՏՄ-ները նման տարածք ներմուծելու դեպքում, որպես ՏՄՄՀ` մաքսային մարմին է ներկայացվում համապատասխանաբար ժամանակավոր ներմուծվող կամ ժամանակավոր արտահանվող ՄՓԻՏՄ-ների հայտարարագրման ժամանակ ներկայացված ՏՄՄՀ-ն:
7. ՏՄՄՀ-ում ներկայացված տեղեկությունները կարող են փոփոխվել և (կամ) լրացվել՝ պահպանելով Օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված պայմանները:
ՏՄՄՀ-ում փոփոխությունները և (կամ) լրացումները կատարվում են հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից լիազորված աշխատողի (այսուհետ՝ լիազորված անձ) կողմից՝ տպող սարքի միջոցով կամ ձեռքով՝ տպատառ՝ սխալ տեղեկությունների վրա գիծ քաշելով և նշելով (դրանց վերևում գրելով) ճիշտ տեղեկությունները:
Յուրաքանչյուր փոփոխություն և (կամ) լրացում վավերացվում է լիազորված անձի ստորագրությամբ՝ համարակալված անձնական կնիքի արտատիպը դնելով, եթե Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն՝ տվյալ անձը պետք է ունենա կնիք, և պաշտոնատար անձի կողմից՝ ամսաթիվը, ստորագրությունը և համարակալված անձնական կնիքի արտատիպը դնելով:
Մաքսային մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է պահանջել լրացնել նոր ՏՄՄՀ:
8. ՏՄՄՀ-ն ներկայացվում է մաքսային մարմին երկու օրինակից, որոնք բաշխվում են հետևյալ կերպ՝
առաջին օրինակը մնում է այն մաքսային մարմնում, որտեղ հայտարարագրվում է ՄՓԻՏՄ-ն.
երկրորդ օրինակը վերադարձվում է հայտարարատուին:
II. ՏՄՄՀ-ի լրացման կարգը
9. Հայտարարատուի կողմից լրացվում են ՏՄՄՀ-ի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ վանդակները՝ հետևյալ կարգով՝
Վանդակ 1. «Ներմուծում, արտահանում»
Վանդակը լրացվում է մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող կամ նման տարածքից ժամանակավոր արտահանվող ՄՓԻՏՄ-ի հայտարարագրման ժամանակ՝ համապատասխան դաշտում դնելով «Х» պայմանանշանը:
Վանդակը չի լրացվում մաքսային տարածքից արտահանվող՝ ժամանակավոր ներմուծված ՄՓԻՏՄ-ների կամ նման տարածք ներմուծվող՝ ժամանակավոր արտահանված ՄՓԻՏՄ-ների հայտարարագրման ժամանակ, այն դեպքում, երբ ՏՄՄՀ-ն ներկայացվում է սույն Ցուցման 6-րդ կետին համապատասխան:
Վանդակ 3. «Տրանսպորտային միջոց»
Վանդակի «մակնիշ/մոդել» սյունակում նշվում են ՄՓԻՏՄ-ի մակնիշը և մոդելը (նման տեղեկությունների առկայության դեպքում): Սյունակը չի լրացվում ոչ ինքնագնաց երկաթուղային շարժակազմի համար:
Վանդակի «տեսակը» սյունակում նշվում է ՄՓԻՏՄ-ի տեսակը (քարշակ, կցորդ, կիսակցորդ, բեռնարկղ, լոկոմոտիվ, վագոն, ցիստեռն, լաստանավ և այլն):
Վանդակի «գրանցման համարը» սյունակում նշվում են՝
ավտոմոբիլային տրանսպորտի համար՝ պետական գրանցման համարը.
երկաթուղային տրանսպորտի համար՝ երկաթուղային շարժակազմի (լոկոմոտիվի, վագոնի, կառամատույցի, ցիստեռնի և այլն) համարը (համարները).
ծովային (գետային) տրանսպորտի համար՝ նավի անվանումը.
օդային տրանսպորտի համար՝ օդանավի կողային համարը.
բեռնարկղի համար՝ գրանցման կամ այլ նույնականացման համար.
Վանդակի «գրանցման երկիրը» սյունակում նշվում է ՄՓԻՏՄ-ի գրանցման երկրի կրճատ անվանումը Աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան:
Եթե փոխադրման ժամանակ օգտագործվում է տրանսպորտային միջոցների կազմ, ապա նշվում է այն երկրի կրճատ անվանումը, որտեղ գրանցվել է այն տրանսպորտային միջոցը, որը շարժման մեջ է դրել մյուս տրանսպորտային միջոցը (տրանսպորտային միջոցները):
Եթե հայտարարագրման պահին հայտնի չէ այն երկիրը, որտեղ գրանցված է տրանսպորտային միջոցը, ապա վանդակի սյունակում նշվում է երկու զրո՝ «00»:
Վանդակի «նույնականացման համար» սյունակում նշվում է նույնականացման համարը («УШ») (կամ թափքի, շասսիի/շրջանակի համարը)՝ ավտոմոբիլային տրանսպորտի համար:
Վանդակ 4. «Ապրանքների փոխադրումն իրականացնող անձ»
Վանդակում նշվում են փոխադրողի լրիվ անվանումը և գտնվելու վայրը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի, ինչպես նաև նրա ներկայացուցչի ազգանունը և անվան սկզբնատառերը:
Երկաթուղային տրանսպորտի համար՝ վանդակում դրվում է կայարանի պատասխանատու աշխատողի ստորագրությամբ վավերացված՝ օրացուցային դրոշմակի արտատիպը:
Վանդակ 5. «Երթուղի»
Վանդակում նշվում են նշանակման կետը և երկիրը:
Եթե փոխադրումն իրականացվում է օդային տրանսպորտով, ապա նշվում է չվերթի համարը:
Վանդակ 6. «Անձնակազմ»
Վանդակում նշվում են տեղեկություններ անձնակազմի անդամների (նավի անձնախումբ, գնացքի բրիգադ և այլն) առկայության և նրանց ընդհանուր թվի մասին:
Վանդակ 7. «Ուղևորներ»
Վանդակում նշվում է ՄՓԻՏՄ-ում փոխադրվող ուղևորների առկայության մասին՝ «ԱՅՈ» կամ «ՈՉ»՝ համապատասխան դաշտում դնելով «Х» պայմանանշանը:
Եթե վանդակում նշված է «ԱՅՈ» բառի դիմացի դաշտը, ապա նշվում է ուղևորների թիվը:
Վանդակ 8. «Պաշարներ»
Վանդակում նշվում է ՄՓԻՏՄ-ում պաշարների առկայության մասին (բացի ավտոմոբիլային տրանսպորտից)՝ «ԱՅՈ» կամ «ՈՉ»՝ համապատասխան դաշտում դնելով «Х» պայմանանշանը:
Վանդակ 9. «Տեղեկություններ ապրանքի մասին»
Վանդակում նշվում է ՄՓԻՏՄ-ում ապրանքների առկայության մասին՝ «ԱՅՈ» կամ «ՈՉ»՝ համապատասխան դաշտում դնելով «Х» պայմանանշանը:
Վանդակ 10. «Պահեստային մասեր և սարքավորում»
Վանդակում նշվում է ՄՓԻՏՄ-ի վերանորոգման և շահագործման համար նախատեսված պահեստային մասերի և սարքավորումների առկայության մասին՝ «ԱՅՈ» կամ «ՈՉ»՝ համապատասխան դաշտում դնելով «Х» պայմանանշանը:
Եթե սյունակում նշում է կատարված «ԱՅՈ» բառի դիմացի դաշտում, ապա նշվում են պահեստային մասերի և սարքավորումների անվանումները, համառոտ նկարագրությունն ու թիվը՝ հայտարարատուի համար հարմար չափման միավորներով:
Վանդակ 11. «Ներմուծման/արտահանման նպատակը»
Վանդակում նշվում է ՄՓԻՏՄ-ի ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման նպատակը՝
մաքսային տարածքում բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռի միջազգային փոխադրումն սկսելու համար.
մաքսային տարածքից դուրս բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռի միջազգային փոխադրումն սկսելու համար.
մաքսային տարածքում բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռի միջազգային փոխադրումն ավարտելու համար.
մաքսային տարածքից դուրս բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռի միջազգային փոխադրումն ավարտելու համար:
Վանդակ 12. «Լրացուցիչ տեղեկություններ»
Վանդակում կարող են նշվել լրացուցիչ տեղեկություններ:
Վանդակ 13. «Տեղեկությունները ներկայացնող անձի ստորագրությունը»
Վանդակում նշվում է հայտարարատուի ազգանունը, անունը, հայրանունը, ՏՄՄՀ-ն լրացնելու ամսաթիվը և դրվում է նրա ստորագրությունն ու կնիքը, եթե Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ հայտարարատուն պետք է ունենա կնիք:
Եթե ՏՄՄՀ-ն լրացվում է մաքսային ներկայացուցչի աշխատակցի կողմից, ապա վանդակում նշվում է նաև այն մաքսային ներկայացուցչի անվանումը, որի աշխատողն է նա, անձի՝ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում գրանցման մասին վկայող փաստաթղթի վավերապայմանները և ժամանակավոր ներմուծվող (արտահանվող) ՄՓԻՏՄ-ների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման ծառայությունների տրամադրման մասին համապատասխան պայմանագրի վավերապայմանները:
(9-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 06.10.15 թիվ 129)
III. Պաշտոնատար անձի կողմից ՏՄՄՀ-ի վանդակների լրացման կարգը
10. ՏՄՄՀ-ի 2-րդ, «А», «В», «С» վանդակները լրացվում են պաշտոնատար անձի կողմից՝ հետևյալ կարգով՝
Վանդակ 2. «Գրանցման համարը»
Վանդակում նշվում է ՏՄՄՀ-ի գրանցման համարը՝ ըստ հետևյալ սխեմայի.
ХХХХХХХХ/ХХХХХХ/ХХХХХХХХХ, որտեղ՝ | |||
_________ 1 |
_________ 2 |
____ 3 |
___________ 4 |
– 1-ին բաղադրիչ՝ այն մաքսային մարմնի ծածկագիրն է, որի գործունեության տարածքում է գտնվում ՄՓԻՏՄ-ի մեկնման վայրը կամ ժամանման վայրը:
Բելառուսի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում ՄՓԻՏՄ-ի հայտարարագրման ժամանակ նշվում է երկրի եռանիշ թվային ծածկագիրը և մաքսային մարմնի հնգանիշ ծածկագիրը՝ Բելառուսի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում կիրառվող Մաքսային մարմինների դասակարգիչներին համապատասխան:
Օրինակ՝
«Բելառուսի Հանրապետությունում՝ 11209103,
Ղազախստանի Հանրապետությունում՝ 39850207»,
Ղրղզստանի Հանրապետությունում՝ 41710302.
– 2-րդ բաղադրիչ՝ ՏՄՄՀ-ի ընդունման ամսաթիվն է (օր, ամիս, տարեթվի վերջին երկու թվերը).
– 3-րդ բաղադրիչ՝ տրանսպորտային միջոցի երկնիշ թվային ծածկագիրը՝ Տրանսպորտի տեսակի և ապրանքների տրանսպորտային փոխադրման դասակարգչին համապատասխան.
– 4-րդ բաղադրիչ՝ ՏՄՄՀ-ի հերթական համարն է, որը տրվում է ՄՓԻՏՄ-ի ժամանակավոր ներմուծումը կամ ժամանակավոր արտահանումը ձևակերպած կամ ՄՓԻՏՄ-ի ժամանակավոր ներմուծումը կամ ժամանակավոր արտահանումն ավարտած մաքսային մարմնի կողմից (սկսվում է մեկ թվից՝ յուրաքանչյուր օրացուցային տարվանից) ըստ ՏՄՄՀ-ի գրանցամատյանի, որի ձևը և վարման կարգը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:
Թույլատրվում է նշված վանդակում լրացուցիչ նշել այն նրբագծային ծածկագիրը (շտրիխ կոդը) կամ հատուկ պիտակը, որը տվյալներ է պարունակում գրանցման համարի մասին:
Եթե ՏՄՄՀ-ն ներկայացվում է սույն Հրահանգի 6-րդ կետին համապատասխան, ապա ժամանակավոր ներմուծված ՄՓԻՏՄ-ն մաքսային տարածքից արտահանելու կամ ժամանակավոր արտահանված ՄՓԻՏՄ-ն նման տարածք ներմուծելու դեպքում գրանցման համարը դրվում է նման ՏՄՄՀ-ին ավելի վաղ տրված գրանցման համարից հետո՝ բաժանման նշանի «/» միջոցով:
Վանդակ «А»
Վանդակի ենթաբաժինները լրացվում են այն պաշտոնատար անձի կողմից, որը ձևակերպել է ՄՓԻՏՄ-ի ժամանակավոր ներմուծումը կամ ժամանակավոր արտահանումը:
Վանդակում նշվում է մաքսային մարմնի ծածկագիրը, ՏՄՄՀ-ի գրանցման ամսաթիվը, կատարվում է նշում մաքսային հսկողության ձևի մասին, նշվում է Օրենսգրքի 343-րդ հոդվածին համապատասխան սահմանված՝ ՄՓԻՏՄ-ի ժամանակավոր ներմուծման ժամկետը:
Վանդակի «Հատուկ նշումներ» ենթաբաժնում կատարվում է ցանկացած նշում՝ ՄՓԻՏՄ-ի ժամանակավոր ներմուծումը կամ ժամանակավոր արտահանումը ձևակերպած պաշտոնակատար անձի որոշմամբ:
Վանդակ «В»
Վանդակի ենթաբաժինները լրացվում են այն պաշտոնատար անձի կողմից, որը ձևակերպել է ՄՓԻՏՄ-ի ժամանակավոր ներմուծումը կամ ժամանակավոր արտահանման ավարտը:
Վանդակում նշվում է մաքսային մարմնի ծածկագիրը, ՏՄՄՀ-ի գրանցման ամսաթիվը, կատարվում է նշում մաքսային հսկողության ձևի մասին:
Վանդակի «Հատուկ նշումներ» ենթաբաժնում նշվում են տեղեկություններ՝
ժամանակավոր ներմուծված ՄՓԻՏՄ-ն արտահանելու կամ ժամանակավոր արտահանված ՄՓԻՏՄ-ն ներմուծելու մասին՝ կատարելով համապատասխանաբար՝ «ՄՓԻՏՄ-ն արտահանված է» կամ «ՄՓԻՏՄ-ն ներմուծված է» նշումները.
ՄՓԻՏՄ-ների նկատմամբ մաքսային ընթացակարգեր ձևակերպելու մասին՝ Օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան կամ Օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ նշելով ապրանքների մասին այն հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան ՄՓԻՏՄ-ները ձևակերպվել են համապատասխան մաքսային ընթացակարգերով:
Վանդակ «С»
Վանդակի ենթաբաժինները լրացվում են միջանկյալ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից:
Վանդակում նշվում է մաքսային մարմնի ծածկագիրը, մաքսային գործառնություն իրականացնելու ամսաթիվը, կատարվում է նշում մաքսային հսկողության ձևի մասին, նշվում է ժամանակավոր ներմուծման ժամկետը (դրա երկարաձգման դեպքում):
«А», «В», «С» վանդակների «Հատուկ նշումներ» ենթաբաժնում կարող են նշվել մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում՝ ՄՓԻՏՄ-ի ժամանակավոր ներմուծման ժամկետը երկարաձգելու հիմքերը, սույն Ցուցման 11-րդ կետին համապատասխան տրված՝ ՏՄՄՀ-ի կրկնօրինակների մասին տեղեկություններ:
(10-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԿ 06.10.15 թիվ 129)
11. Մաքսային մարմինների այն պաշտոնատար անձինք, որոնց գործունեության տարածքում փաստացի գտնվում է ՄՓԻՏՄ-ն, կազմում են ՄՓԻՏՄ-ի հետ կապված ՏՄՄՀ-ի կրկնօրինակները՝ փոխադրողի կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա, հետևյալ դեպքերում՝
ՄՓԻՏՄ-ի անջատման (կազմացրման) դեպքում, երբ ՄՓԻՏՄ-ի կազմի համար ձևակերպված է եղել մեկ ՏՄՄՀ:
ՏՄՄՀ-ի կորստի դեպքում:
ՏՄՄՀ-ի կրկնօրինակները ՏՄՄՀ-ի օրինակների ձևն ունեն:
Ընդ որում, ՏՄՄՀ-ի կրկնօրինակի «Հատուկ նշումներ» ենթաբաժնում կատարվում է «Կրկնօրինակ» գրառումը, իսկ ՏՄՄՀ-ի բնօրինակի «Հատուկ նշումներ» ենթաբաժնում կատարվում է «Տրված է կրկնօրինակ» գրառումը, այնուհետև նշվում են այն ՄՓԻՏՄ-ների գրանցման համարները, որոնց համար տրվել են ՏՄՄՀ-ի կրկնօրինակները:
Հրապարակվել է կայքում 03 նոյեմբերի 2015 թվական: