Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 80
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.01.2022-02.01.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.09.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2021 թվականի

թիվ 80

քաղ. Նուր-Սուլթան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳԻՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ, 43-րդ և 45-րդ հոդվածներին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ թիվ 1 հավելվածի համաձայն:

3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումները՝ թիվ 2 հավելվածի համաձայն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն ոչ շուտ, քան 2022 թվականի հունվարի 1-ը:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ա. Ժապարով

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ

(հավելվածը լրաց. ԵՏՀԽ 29.01.21 թիվ 121, ԵՏՀԿ 04.10.21 թիվ 132, ԵՏՀԿ 19.10.21 թիվ 140, ԵՏՀԿ 26.10.21 թիվ 142, ԵՏՀԿ 29.10.21 թիվ 122, ԵՏՀԿ 29.10.21 թիվ 123, ԵՏՀԽ 29.10.21 թիվ 124)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: