Գլխավոր տեղեկություն
Համար
N 26-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.23-2023.02.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.01.2023
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.01.2023
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2023

600.0026.25.01.23

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 հունվարի 2023 թվականի

N 26-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 43-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2017 թվականի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 543-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 456-Ն ՈՐՈՇումների ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 22-ի «Կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 43-Ն որոշումը ճանաչել ուժը կորցրած։

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի «Բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 543-Ն որոշման՝

1) վերնագրում և 1-ին կետում «բաշխող» բառից հետո լրացնել «(երաշխավորված մատակարար)» բառերը,

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի «Բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք ունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող-բաշխող (երաշխավորված մատակարար)) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 456-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի։

4. Հանձնարարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը և պայմանագրի մյուս կողմերին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը սույն որոշմամբ նոր խմբագրությամբ շարադրված օրինակելի ձևերին համապատասխան վերակնքել օրենքով գնման երաշխիք ունեցող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

25 հունվարի 2023 թ.

ք. Երևան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2023 թվականի

հունվարի 25-ի N 26-Ն որոշման

 

«Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2017 թվականի

դեկտեմբերի 13-ի N 543-Ն որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ) ԿԱՅԱՆԻ ՄԻԱՑՄԱՆ, ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ

(գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող – բաշխող (երաշխավորված մատակարար))

 

____ ___________ 20__ թվական

ք. _______________

_______________________________________,

(արտադրող ընկերության (անձի) անվանումը (անունը, ազգանունը))

 

այսուհետ` Արտադրող, ի դեմս ________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

մի կողմից, և _______________________________________________________,

(ընկերության անվանումը)

այսուհետ` Բաշխող (Երաշխավորված մատակարար), ի դեմս
_____________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

մյուս կողմից,

համատեղ կոչվելով Կողմեր, իսկ առանձին Կողմ, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն պայմանագրով նախատեսված դեպքերում Արտադրողի հետ կնքված պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի (այսուհետ՝ ՊՄԳԳ) պայմաններով կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի համաձայն`

1) Բաշխողը ապահովում է Արտադրողի՝ կառուցված (վերակառուցված)՝ օրենքով կամ ՊՄԳԳ-ով էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող ___ ՄՎտ տեղակայվող հզորությամբ «______________» կայանի (այսուհետ՝ Կայան) միացումը բաշխման ցանցին,

2) Արտադրողը կարգաբերման - գործարկման աշխատանքների ընթացքում արտադրվող էլեկտրական էներգիան առաքում է Երաշխավորված մատակարարին, իսկ Երաշխավորված մատակարարը` վճարում առաքված էլեկտրական էներգիայի համար.

3) Արտադրողը վաճառում, իսկ Երաշխավորված մատակարարը գնում է Արտադրողի առաքած էլեկտրական էներգիան և (կամ) հզորությունը՝ օրենքով, ԷՄՇ կանոններով, իսկ ՊՄԳԳ-ի առկայության դեպքում, դրանով նախատեսված ժամկետում և չափով:

 

2ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՈՒՄԸ

 

2. Կայանի՝ բաշխման ցանցին միացումն իրականացվում է՝ համաձայն ԷԲՑ կանոնների:

3. Տեխնիկական պայմանները և Կայանը բաշխման ցանցին միացման տեխնիկական հարաչափերն ամրագրվում են սույն պայմանագրի՝ համապատասխանաբար N 1 և N 2 հավելվածներում, որոնցում փոփոխություններ կարող են կատարվել բացառապես Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նշված փոփոխություններն անհրաժեշտ են օրենքների և նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման համար։

4. Կայանից բաշխման ցանց էլեկտրական էներգիա առաքելու պահից մինչև Արտադրողին տրամադրված էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության N __ լիցենզիայով (այսուհետ՝ Արտադրության լիցենզիա) ամրագրված կառուցման ժամանակահատվածի ավարտը Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիան համարվում է կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքված էլեկտրական էներգիա, որի հաշվառումն ու դրա դիմաց վճարումն իրականացվում է սույն պայմանագրի և ԷՄՇ կանոնների համաձայն:

5. Կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում Արտադրողի առաքած էլեկտրական էներգիայի դիմաց վճարումը Երաշխավորված մատակարարը կատարում է Կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին առաջին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև հաջորդ հաշվարկային ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից սահմանված հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն սակագնով, եթե ՊՄԳԳ-ով այլ բան սահմանված չէ։

 

3. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՌՈՒՎԱՃԱՌՔԸ

 

6. Հանձնաժողովի որոշմամբ ճշգրտված՝ Արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածի ավարտից հետո սույն պայմանագրի համաձայն իրականացվում է էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառք:

7. Երաշխավորված մատակարարի կողմից Միացման կետում էլեկտրական էներգիայի առանց սահմանափակումների ստացումը պլանային և վթարային անջատումների պատճառով դադարեցնելու տարեկան առավելագույն տևողությունը 87,6 ժամ է, որը գերազանցելու դեպքում Կողմերն առաջնորդվում են սույն պայմանագրի 28-րդ կետով, եթե այլ բան նախատեսված չէ ՊՄԳԳ-ով: Ընդ որում, մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 6-ը ներառյալ Երաշխավորված մատակարարն Արտադրողին ծանուցում է Հաշվարկային ամսվա ընթացքում Միացման կետում էլեկտրական էներգիայի ստացման դադարեցման վերաբերյալ՝ ըստ օրերի և օրվա ժամերի։

8. Կայանի համար սահմանված 1-10-րդ սակագնային տարիների ընթացքում Արտադրողն ապահովում է Կայանի նախագծային տարեկան արտադրության քանակի 80, այդ թվում՝ յուրաքանչյուր սակագնային տարվա ընթացքում 60 տոկոսից, իսկ 10-20-րդ սակագնային տարիների ընթացքում 70, այդ թվում՝ յուրաքանչյուր սակագնային տարվա ընթացքում 50 տոկոսից ոչ պակաս քանակի էլեկտրական էներգիայի առաքում բաշխման ցանց, եթե այլ բան նախատեսված չէ ՊՄԳԳ-ով։

9. Երաշխավորված մատակարարին էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքի սակագինը սահմանում է Հանձնաժողովը: Երաշխավորված մատակարարին էլեկտրական էներգիան (հզորությունը) կարող է վաճառվել Հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր գնով՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում։ Էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքի գինը ամրագրվում է սույն պայմանագրի N 3 հավելվածում:

10. Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել սույն պայմանագրի N 3 հավելվածում:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Կողմերը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, սույն պայմանագրով, ՊՄԳԳ-ով և այլ իրավական ակտերով:

12. Կողմերն ունեն այն բոլոր իրավունքները և պարտականությունները, որոնք նախատեսված են սույն պայմանագրով, ԷՄՇ կանոններով և ցանցային կանոններով:

 

5ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

 

13. Արտադրողի կողմից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիան (հզորությունը) հաշվառում է Շուկայի օպերատորը՝ ԷՄՇ կանոնների համաձայն:

14. Առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառումը Շուկայի օպերատորը կատարում է Սահմանազատման կետի համար, սույն պայմանագրի N 4 հավելվածում ամրագրված hաշվառման համալիրներից ստացված տվյալների հիման վրա:

15. Յուրաքանչյուր ամսի առաջին հինգ աշխատանքային օրերի ընթացքում Շուկայի օպերատորը՝ ԷՄՇ կանոնների համաձայն, կազմում է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) վերաբերյալ ակտ (որում առնվազն նշվում են Կողմերը, հաշվարկային ժամանակաշրջանը և առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) քանակը) և ներկայացնում կողմերի հաստատմանը։

16. Կողմերը վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) վերաբերյալ ակտի մասով առարկություն չունենալու դեպքում այն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ ԷՄՇ կանոնների համաձայն, հաստատում են այն։

17. Վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) վերաբերյալ ակտը հաստատվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում Արտադրողը կազմում է իր կողմից առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) համար հաշվարկային փաստաթուղթ և ներկայացնում Երաշխավորված մատակարարին։

18. Երաշխավորված մատակարարը հաշվարկային փաստաթուղթը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է այն, և Հաշվարկային ամսվա ընթացքում առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վճարումը կատարում է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը ներառյալ` Հատուկ հաշվից՝ համաձայն ԷՄՇ կանոնների:

 

6. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ

 

19. Հաշվառման համալիրը տեղակայվում է համաձայն ցանցային կանոնների։

20. Արտադրողն ապահովում է իր Հաշվառման համալիրի համապատասխանությունը (այդ թվում՝ տեղակայմանը և տեղադրմանը ներկայացվող պահանջների մասով) ցանցային կանոնների պահանջներին:

21. Ընտրված Հաշվառման կետերը, Առևտրային ու Վերստուգիչ հաշվիչների և չափիչ տրանսֆորմատորների քանակն ու ճշտության դասերը, ինչպես նաև երկրորդային շղթաները պետք է համապատասխանեն ցանցային կանոնների պահանջներին և նախագծման փուլում համաձայնեցվեն Շուկայի օպերատորի հետ: Հաշվառման համալիրի տեղաբաշխման ուրվակը և հարաչափերը կցվում են սույն պայմանագրի N 4 հավելվածին:

22. Հաշվառման համալիրների կամ դրանց առանձին տարրերի տեղակայումը և փոխարինումը, ինչպես նաև դրանց կնքմանը (կնիքները հանելուն) առնչվող գործողություններն իրականացվում են ցանցային կանոնների համաձայն։

23. Հաշվառման համալիրի կամ դրա առանձին տարրերի փոխարինման ընթացքում Արտադրողն ապահովում է Շուկայի օպերատորի համար ընդունելի այլընտրանքային հաշվառման տվյալների փոխանցումը Շուկայի օպերատորին:

24. Հաշվառման համալիրի ամբողջականության խախտման կամ դրանում որևէ անսարքություն հայտնաբերելու դեպքում Կողմերը ղեկավարվում են ցանցային կանոններով։

25. Հաշվառման համալիրի խափանման դեպքում Շուկայի օպերատորը կատարում է վերահաշվարկ ցանցային կանոններով սահմանված կարգով:

 

7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

26. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով, ցանցային կանոններով, ԷՄՇ կանոններով և օրենքով սահմանված կարգով:

27. Կարգաբերման - գործարկման աշխատանքների ընթացքում առաքված էլեկտրական էներգիան Բաշխողի կողմից չընդունվելու դեպքում Արտադրողն իրավունք ունի Բաշխողից (Երաշխավորված մատակարարից) խախտման յուրաքանչյուր օրվա համար պահանջել վճարելու փոխհատուցում՝ Կայանի նախագծային հզորությանը համարժեք արտադրանքի միջին օրական մեծության յուրաքանչյուր կՎտժ-ի համար Հանձնաժողովի կողմից սահմանված հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն սակագնի չափով, բայց ոչ ավելի քան 365 օրվա համար, եթե այլ բան նախատեսված չէ ՊՄԳԳ-ով։

28. Երաշխավորված մատակարարի կողմից սույն պայմանագրի 7-րդ կետով ամրագրված տարեկան առավելագույն ցուցանիշի խախտման դեպքում Արտադրողն իրավունք ունի Երաշխավորված մատակարարից պահանջել վճարելու փոխհատուցման վճար՝ խախտման յուրաքանչյուր ժամվա համար Արտադրողի կողմից նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում առաքված էլեկտրական էներգիայի մեկ ժամվա միջին քանակի և խախտման ամսվա համար Արտադրողի գործող սակագնի արտադրյալի չափով։ Նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում էլեկտրական էներգիա առաքված չլինելու դեպքում մեկ ժամվա միջին քանակ ընդունվում է նախորդ ամսվա ընթացքում առաքված էլեկտրական էներգիայի մեկ ժամվա միջին քանակը, իսկ նախորդ ամսվա ընթացքում էլեկտրական էներգիա առաքված չլինելու դեպքում՝ մեկ ժամվա միջին քանակ ընդունվում է Կայանի նախագծային արտադրանքի միջին ժամային մեծությունը։

29. Արտադրողն իրավունք ունի Երաշխավորված մատակարարից (Բաշխողից) պահանջել վճարելու տույժ` սույն պայմանագրի 5-րդ և 18-րդ կետերով նախատեսված վճարման ժամկետի խախտման դեպքում յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի չափը, իսկ ցանցային կանոններով սահմանված դեպքերում՝ ցանցային կանոններով սահմանված չափով և կարգով:

30. Արտադրողի կողմից սույն պայմանագրի 8-րդ կետով նախատեսված քանակից պակաս էլեկտրական էներգիա առաքելու դեպքում Երաշխավորված մատակարարն իրավունք ունի Արտադրողից պահանջել վճարելու տույժ՝ պակաս առաքված էլեկտրական էներգիայի յուրաքանչյուր կՎտժ-ի համար տվյալ սակագնային տարվա՝ Արտադրողի գործող սակագնի և էլեկտրաէներգետիկական շուկայում հաշվեկշռման ծառայության մատուցման առավելագույն սակագնի տարբերության չափով։

31. Տույժ հաշվարկելու դեպքում Կողմի կատարած վճարումներից առաջնահերթ մարվում է մայր գումարը (առկայության դեպքում)՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:

 

8. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

 

32. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր է համարվում ցանկացած հանգամանք կամ դեպք (դրա հետևանք), որը հանգեցրել է (հանգեցնում կամ կարող է հանգեցնել) պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման և միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին՝

1) չի գտնվում Կողմի վերահսկողության ներքո.

2) Կողմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և ջանքերը (այդ թվում՝ նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված) նշված հանգամանքները (հետևանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար։

33. Սույն պայմանագրի իմաստով, մասնավորապես, ֆորս մաժոր են՝

1) բնական և տեխնածին աղետները, համաճարակները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտում, գործադուլները, հասարակական անկարգությունները.

2) ապստամբությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ներխուժումներ, զինված հակամարտություններ, արտաքին թշնամու գործողություններ կամ շրջափակում, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի տարածքում, կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել սույն պայմանագրի ստորագրման ժամանակ․

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունը այն դեպքում, երբ դրա արդյունքում չի տրամադրվել, երկարաձգվել պայմանագրային պարտավորության կատարման համար անհրաժեշտ որևէ թույլտվություն կամ իրավունք կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը, պայմանով, որ Կողմը գործել է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

34. Ֆորս մաժոր առաջանալու դեպքում ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող Կողմը մյուս Կողմին այդ մասին տեղեկացնում է ֆորս մաժորի մասին իրազեկվելու պահից կամ իր նկատմամբ ազդեցությունից 10 օրվա ընթացքում: Ծանուցում չիրականացրած Կողմը կրում է չծանուցման հետ կապված բացասական հետևանքների ռիսկը։

35. Սույն պայմանագրի 33-րդ կետը չի սահմանափակում Կողմի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ սույն գլխի պահանջներին բավարարելու դեպքում դրանք ևս ֆորս մաժոր ճանաչելու համար:

 

9. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

36. Պայմանագրի հետ կապված Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի առկայության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ:

37. Բանակցությունների միջոցով վեճի լուծման անհնարինության դեպքում Կողմերից մեկի գրավոր պահանջով վեճը հանձնվում է արբիտրաժի լուծմանը՝ սույն պայմանագրի N 5 հավելվածով սահմանված կարգով և պայմաններով:

 

10. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

38. Սույն պայմանագրում հասկացություններն ունեն «Էներգետիկայի մասին» օրենքով, ԷՄՇ և ցանցային կանոններով սահմանված նշանակությունը, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ սույն պայմանագրով:

39. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրի պատճենը տրամադրել Համակարգի օպերատորին:

40. Այն պարագայում, երբ Կայանը միանում է (միացված է) հաղորդման ցանցին, սույն պայմանագիրը գործում է միայն կարգաբերման – գործարկման աշխատանքների իրականացմանը և էլեկտրական էներգիայի (հզորության) առուվաճառքին վերաբերող մասով։ Այն պարագայում, երբ սույն պայմանագրի կնքման պահին Կայանը գտնվում է Արտադրության լիցենզիայով ամրագրված արտադրության ժամանակահատվածում, սույն պայմանագիրը գործում է միայն էլեկտրական էներգիայի (հզորության) առուվաճառքի մասով։

41. ԷՄՇ կանոնների համաձայն ՊՄԳԳ-ի շրջանակում գործող Արտադրողի հետ կնքվում է սույն պայմանագրի N 6 հավելվածով նախատեսված համաձայնագիրը, եթե ՊՄԳԳ-ով նախատեսված է այդ կայանի համար երկդրույք սակագնային համակարգում էլեկտրական էներգիայի դրույքի և հզորության ամսական վճարի սահմանում, ինչպես նաև 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ այն ջերմային էլեկտրակայանում Արտադրության լիցենզիա ունեցող անձի հետ, որի համար Հանձնաժողովը սահմանել է հզորության վճար։

42. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն պայմանագրի N 7 հավելվածում կարող են սահմանվել այլ պայմաններ, որոնք չեն կարող հակասել սույն պայմանագրին, ՊՄԳԳ-ին, Հանձնաժողովի և այլ իրավական ակտերին։

43. Կողմերի միջև տեղեկությունների փոխանակումը, ինչպես նաև փաստաթղթերի հանձնումն իրականացվում է պատշաճ ձևով՝ համաձայն ԷՄՇ և ցանցային կանոնների։

 

11. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

44. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Շուկայի օպերատորի կողմից ԷՄՇ կանոնների համաձայն հաշվառվելու պահից և գործում է՝

1) Կայանի՝ բաշխման ցանցին միացման վերաբերյալ դրույթների մասով մինչև ԷԲՑ կանոններով նախատեսված՝ Կայանի՝ բաշխման ցանցին միացմանն առնչվող Կողմերի պարտավորությունների ամբողջական կատարումը․

2) Կայանի՝ կարգաբերման – գործարկման աշխատանքների իրականացմանը վերաբերող դրույթների մասով մինչև սույն պայմանագրի 5-րդ կետով նախատեսված պարտավորության ամբողջական կատարումը․

3) սույն պայմանագրով սահմանված՝ էլեկտրական էներգիայի (հզորության) առուվաճառքին վերաբերող դրույթների մասով մինչև Կայանում արտադրվող էլեկտրական էներգիայի (հզորության)՝ գնման երաշխիքային ժամկետի ավարտը։

45. Հանձնաժողովի կողմից բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

46. Սույն պայմանագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ փոփոխություններ կարող են կատարվել գրավոր՝ պայմանով, որ չեն հակասում սույն պայմանագրին, ՊՄԳԳ-ին, Հանձնաժողովի և այլ իրավական ակտերին: Սույն կետին համապատասխան կատարված փոփոխությունները ներկայացվում են Շուկայի օպերատորի հաշվառմանը և ուժի մեջ են մտնում վերջինիս կողմից հաշվառվելու պահից։

47. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը Կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից կամ դրա խախտման համար պատասխանատվությունից:

48. Սույն պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ,

2) Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) կողմից միակողմանի` Արտադրության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում՝ այդ մասին Արտադրողին նախապես տեղեկացնելու պայմանով,

3) Արտադրողի կողմից միակողմանի` այդ մասին Բաշխողին (Երաշխավորված մատակարարին) նախապես տեղեկացնելու պայմանով,

4) օրենքով, ԷՄՇ և ցանցային կանոններով նախատեսված այլ դեպքերում:

49. Սույն պայմանագիրը կազմված է 3 օրինակից` մեկական Կողմերի և Շուկայի օպերատորի համար:

 

12ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

50. Սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելվածներն են՝

1) Կայանը բաշխման ցանցին միացման տեխնիկական պայմաններ՝ N 1 հավելվածը․

2) Կայանը բաշխման ցանցին միացման տեխնիկական հարաչափեր՝ N 2 հավելվածը․

3) էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքի գնի վերաբերյալ համաձայնագիր՝ N 3 հավելվածը․

4) սահմանազատման, հաշվառման կետերի, առևտրային (վերստուգիչ) հաշվիչների և չափիչ տրանսֆորմատորների վերաբերյալ N 4 հավելվածը․

5) արբիտրաժի վերաբերյալ N 5 հավելվածը․

6) էլեկտրական էներգիայի առուվաճառքի հաշվարկային չափաքանակների և վճարման ենթակա պայմանագրային հզորության մասին համաձայնագիր՝ N 6 հավելվածը.

7) այլ պայմաններ՝ N 7 հավելվածը։

 

Արտադրող`

գտնվելու վայրը ______________

Հ/հ _________________________

Հեռախոս ___________________

էլեկտրոնային փոստի հասցե _____________________

Ֆաքս __________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար՝

______________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Բաշխող`

գտնվելու վայրը ______________

Հ/հ _________________________

Հեռախոս ___________________

էլեկտրոնային փոստի հասցե _____________________

Ֆաքս __________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար՝

______________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2017 թվականի

դեկտեմբերի 13-ի N 543-Ն որոշմամբ

սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

ԿԱՅԱՆԸ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

ԲԱՇԽՈՂ

ԱՐՏԱԴՐՈՂ

________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

 

Համաձայնեցված է՝

 

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ

 

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

   

___ __________20__ թվական


Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2017 թվականի

դեկտեմբերի 13-ի N 543-Ն որոշմամբ

սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

ԿԱՅԱՆԸ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՐԱՉԱՓԵՐ

 

ԲԱՇԽՈՂ

ԱՐՏԱԴՐՈՂ

________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

 

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ

 

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

   

___ __________20__ թվական

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2017 թվականի

դեկտեմբերի 13-ի N 543-Ն որոշմամբ

սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՎԱՃԱՌՔԻ ԳՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հանձնաժողովի կողմից Արտադրողի կողմից Բաշխողին առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագինը հետևյալն է.

էլեկտրական էներգիայի (հզորության) սակագին` ___________ դրամ/կՎտժ

Սույն համաձայնագրով Բաշխողը և Արտադրողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրական էներգիայի (հզորության) հետևյալ գինը.

էլեկտրական էներգիայի (հզորության) գին ___________ դրամ/կՎտժ

Էլեկտրական էներգիայի (հզորության) գինը ուժի մեջ է մտնում 20___ թվականի _________ __-ից և գործում է մինչև Հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագնի ուժի մեջ մտնելը:

 

ԲԱՇԽՈՂ

ԱՐՏԱԴՐՈՂ

   

________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

   

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2017 թվականի

դեկտեմբերի 13-ի N 543-Ն որոշմամբ

սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԵՏԵՐԻ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ (ՎԵՐՍՏՈՒԳԻՉ) ՀԱՇՎԻՉՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԻՉ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ______________________________________ -ի (Արտադրող) սահմանազատման (առաքման) կետերն են՝

2. Առևտրային (վերստուգիչ) հաշվառքի կետերն են՝

3. Առևտրային (վերստուգիչ) հաշվիչների, չափիչ տրասնֆորմատորների տվյալներն են՝

 

տեղա-կայման
վայրը

Հաշվիչ

չափիչ տրանսֆորմատոր

Արտա-դրողի սեփակա-նությունը հանդի-սացող կամ իր կողմից տնօրին-վող տարածք-ներում առևտրա-յին հաշվիչ-ների և չափիչ տրանս-ֆոր-մատոր-ների ամբողջա-կանության պահպան-ման պատաս-խանատու կողմը

Հոսանքի

Լարման

տեսակը,
գործա-րանային
համարը,
կնիքի
տեսակը,
համարը

թույլա-տրելի
հոսանքը
(Ա)

անվա-նական
լարումը
(Վ)

հաջորդ պլանային ստուգա- չափման ամիսը և տարե-թիվը

տեսակը,
գործա-րանային
համարը,
սպառողի
կնիքի
տեսակը,
համարը

ճշտու-թյան
դասը

տրանսֆոր-մացիայի
գործա-կիցը

տեսակը,
գործա-րանային
համարը,
սպառողի
կնիքի
տեսակը,
համարը

ճշտու-թյան
դասը

տրանս-ֆոր-մացիայի
գործա-կիցը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                       
                       
                       
                       
                       

ԲԱՇԽՈՂ

ԱՐՏԱԴՐՈՂ

________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

 

Համաձայնեցված է՝

 

ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐ

 

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

   

___ __________20__ թվական

Հավելված N 5

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2017 թվականի

դեկտեմբերի 13-ի N 543-Ն որոշմամբ

սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

ԱՐԲԻՏՐԱԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Բանակցությունների միջոցով վեճի լուծման անհնարինության դեպքում Կողմերից մեկի գրավոր պահանջով վեճը հանձնվում է արբիտրաժի լուծմանը՝ համաձայն Միջազգային առևտրային պալատի Արբիտրաժի Կանոնների («Կանոններ»):

2. Սույն հավելվածով կարող է սահմանվել արբիտրների ընտրության կարգ։

3. Արբիտրաժի անցկացման վայրն է __________:

4. Արբիտրաժի և դրա հետ կապված ամբողջ թղթակցության և փաստաթղթերի լեզուն __________________:

5. Արբիտրաժի արդյունքում կայացված ցանկացած որոշում կամ վճիռ վերջնական է ու պարտադիր Կողմերի համար և ենթակա է հարկադիր կատարման օրենքով սահմանված կարգով:

6. Արբիտրաժի հետ կապված ծախսերը, այդ թվում՝ արբիտրների վարձատրությունը, կատարվում է հետևյալ կերպ՝ ________________։

7. Սույն պայմանագրի 36-րդ կետով սահմանված վեճերի լուծման դեպքում կամ արբիտրաժի ընթացքում և նախքան դրանցով որոշում կայացնելը Կողմերը շարունակում են կատարել սույն պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները:

 

ԲԱՇԽՈՂ

ԱՐՏԱԴՐՈՂ

   

________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

   

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

 

Հավելված N 6

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2017 թվականի

դեկտեմբերի 13-ի N 543-Ն որոշմամբ

սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

 

Ակտիվ հզորություն (կՎտ)

Էլեկտրաէներգիայի գնման
հաշվարկային չափաքանակներ
(կՎտժ)

 

Պայմանագրային

Այդ թվում տնօրինելի

Հունվար

     

Փետրվար

     

Մարտ

     

Ապրիլ

     

Մայիս

     

Հունիս

     

Հուլիս

     

Օգոստոս

     

Սեպտեմբեր

     

Հոկտեմբեր

     

Նոյեմբեր

     

Դեկտեմբեր

     

1. Եթե որևէ ամսվա ընթացքում նախատեսվում են ակտիվ հզորության պայմանագրային պատրաստականության տարբեր մակարդակներ, ապա աղյուսակում նշվում են այդ մակարդակները (կՎտ) և դրանց տևողությունները (օր):

2. Սույն համաձայնագրի աղյուսակում լրացված էլեկտրաէներգիայի գնման հաշվարկային չափաքանակները չեն հանդիսանում պայմանագրային մեծություն:

 

ԲԱՇԽՈՂ

ԱՐՏԱԴՐՈՂ

________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

 

Համաձայնեցված է

 

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ

 

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

   

___ __________200__ թվական

Հավելված N 7

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2017 թվականի

դեկտեմբերի 13-ի N 543-Ն որոշմամբ

սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1 Սույն հավելվածում Կողմերի կողմից սահմանվող այլ պայմանները չեն կարող հակասել սույն պայմանագրին, ՊՄԳԳ-ին, Հանձնաժողովի և այլ իրավական ակտերին:

2 [ ]

 

ԲԱՇԽՈՂ

ԱՐՏԱԴՐՈՂ

   

________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

   

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

»

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2023 թվականի

հունվարի 25-ի N 26-Ն որոշման

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2018 թվականի

դեկտեմբերի 12-ի N 456-Ն որոշման

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ) ԿԱՅԱՆԻ ՄԻԱՑՄԱՆ, ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ

 

(օրենքով գնման երաշխիք ունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող-բաշխող(երաշխավորված մատակարար))

 

____ ___________ 20__ թվական

 

ք. _______________

___________________________________________________________________________________,

(արտադրող ընկերության (անձի) անվանումը (անունը, ազգանունը))

 

այսուհետ` Արտադրող, ի դեմս ________________________________________________________,

  (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

մի կողմից, և էլեկտրական էներգիայի բաշխման և երաշխավորված մատակարարման գործունեության լիցենզիաներ ունեցող

___________________________________________________________________________________,

 (ընկերության անվանումը)

 

այսուհետ` Բաշխող կամ Երաշխավորված մատակարար, ի դեմս

___________________________________________________________________________________,

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

մյուս կողմից,

համատեղ կոչվելով Կողմեր, իսկ առանձին Կողմ, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի համաձայն`

1) Բաշխողը ապահովում է Արտադրողի՝ կառուցված (վերակառուցված)՝ օրենքով էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող ___ ՄՎտ տեղակայվող հզորությամբ «______________» կայանի (այսուհետ՝ Կայան) միացումը բաշխման ցանցին.

2) Արտադրողը կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում արտադրվող էլեկտրական էներգիան առաքում է Երաշխավորված մատակարարին, իսկ Երաշխավորված մատակարարը` վճարում առաքված էլեկտրական էներգիայի համար.

3) Արտադրողը վաճառում, իսկ Երաշխավորված մատակարարը գնում է Արտադրողի առաքած էլեկտրական էներգիան՝ օրենքով, ԷՄՇ կանոններով նախատեսված ժամկետում և չափով:

 

2. ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՈՒՄԸ

 

2. Կայանի՝ բաշխման ցանցին միացումն իրականացվում է՝ համաձայն ԷԲՑ կանոնների:

3. Տեխնիկական պայմանները և Կայանը բաշխման ցանցին միացման տեխնիկական հարաչափերն ամրագրվում են սույն պայմանագրի՝ համապատասխանաբար N 1 և N 2 հավելվածներում, որոնցում փոփոխություններ կարող են կատարվել բացառապես Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նշված փոփոխություններն անհրաժեշտ են օրենքների և նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման համար։

4. Կայանը բաշխման ցանցին միացնելու համար բաշխման ցանցում նոր հզորությունների կառուցման, առկա հզորությունների վերակառուցման (այդ թվում՝ նախագծման) անհրաժեշտության դեպքում Արտադրողը Բաշխողին վճարում է միացման վճար (այսուհետ՝ Միացման վճար), որը հավասար է այդ աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերի հանրագումարին: Ընդ որում, եթե Բաշխողը, ելնելով բաշխման ցանցի հետագա հեռանկարային զարգացման անհրաժեշտությունից, նախատեսում է կառուցել Կայանը բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ հարաչափերը գերազանցող ցանց, ապա այդ մասով Բաշխողի կողմից կատարվելիք ծախսերը Միացման վճարի հաշվարկում չեն ներառվում:

5. Կայանի Միացման վճարը որոշվում է Բաշխողի կողմից Արտադրողի հետ համաձայնեցված` սույն պայմանագրի N 3 հավելվածով նախատեսված խոշորացված նախահաշվի հիման վրա և ճշգրտվում սույն պայմանագրի 4-րդ կետով նախատեսված աշխատանքների փաստացի արժեքով:

6. Արտադրողը սույն պայմանագրի N 3 հավելվածով նախատեսված խոշորացված նախահաշվի 80 տոկոսը (այսուհետ՝ Կանխավճար) սույն պայմանագրի կնքման պահից ______ ամսվա ընթացքում փոխանցում է Բաշխողի՝ սույն պայմանագրի վավերապայմաններում նշված բանկային հաշվին:

7. Բաշխողը Կայանը բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ իր էլեկտրատեղակայանքների վերակառուցմանն ուղղված աշխատանքները կատարում է Կանխավճարի վճարմանը հաջորդող ________ օրվա ընթացքում (որը չի կարող լինել ավելի ուշ, քան Տեխնիկական պայմանների գործողության ժամկետից 80 աշխատանքային օր առաջ)՝ այդ աշխատանքների ավարտի մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնելով Արտադրողին: Արտադրողի կողմից սույն պայմանագրի 6-րդ կետով նախատեսված ժամկետի խախտման դեպքում աշխատանքների կատարման սույն կետով նախատեսված ժամկետը երկարաձգվում է` խախտված ժամկետի չափով։

8. Բաշխողը կատարում է Միացման վճարի վերջնահաշվարկ և սույն պայմանագրի 7-րդ կետով նախատեսված տեղեկացման հետ միաժամանակ Արտադրողին է ներկայացնում դրա վերաբերյալ հաշվարկային փաստաթուղթը՝ Կայանը բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ իր էլեկտրատեղակայանքների վերակառուցմանն ուղղված փաստացի կատարված աշխատանքների արժեքից նվազեցնելով Կանխավճարը:

9. Սույն պայմանագրի 8-րդ կետի համաձայն ներկայացված հաշվարկային փաստաթղթով նախատեսված Միացման վճարը չի կարող գերազանցել սույն պայմանագրի N 3 հավելվածով նախատեսված խոշորացված նախահաշվի 110 տոկոսը:

10. Սույն պայմանագրի 8-րդ կետի համաձայն ներկայացված հաշվարկային փաստաթղթով նախատեսված Միացման վճարի և Կանխավճարի դրական տարբերության դեպքում Արտադրողը Բաշխողին, իսկ բացասական տարբերության դեպքում՝ Բաշխողը՝ Արտադրողին վճարում է նշված տարբերությունը նույն կետում նշված հաշվարկային փաստաթուղթը Արտադրողի կողմից ստանալու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

11. Կայանի կառուցման (վերակառուցման) նախագծի մշակման (փոփոխման) ընթացքում տեխնիկական հարաչափերի փոփոխության դեպքում Արտադրողը նախապես Բաշխողին գրավոր տեղեկացնում է դրանց մասին՝ անհրաժեշտության դեպքում Տեխնիկական պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: Բաշխողը փոփոխված Տեխնիկական պայմանները կամ դրանք անփոփոխ թողնելու մասին եզրակացությունը, անհրաժեշտության դեպքում՝ նաև Միացման վճարի փոփոխված չափը՝ համապատասխան հիմնավորումներով, Արտադրողին է տրամադրում դիմումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում: Արտադրողի համաձայնության դեպքում Կողմերը սույն պայմանագրի 56-րդ կետի համաձայն փոփոխություններ են կատարում սույն պայմանագրում, իսկ անհամաձայնության դեպքում՝ Տեխնիկական պայմանները մնում են անփոփոխ կամ սույն պայմանագիրը լուծվում է։ Տվյալ դեպքում սույն պայմանագրի լուծման պարագայում Բաշխողի փաստացի կրած ծախսերի և Կանխավճարի դրական տարբերության դեպքում, այդ տարբերությունը հատուցվում է Արտադրողի կողմից, իսկ Բաշխողի փաստացի կրած ծախսերի և Կանխավճարի բացասական տարբերության դեպքում Բաշխողի կողմից Արտադրողին վերադարձվում է այդ տարբերությունը՝ սույն կետում նշված եզրակացությունը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

12. Արտադրողը կարող է գրավոր պահանջել Բաշխողից վերադարձնել Կանխավճարը՝ վճարման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո Կանխավճարը վերադարձման ենթակա է միայն սույն պայմանագրի 4-րդ կետով նախատեսված աշխատանքների կատարմանն ուղղված Բաշխողի կրած փաստացի ծախսերի հատուցման պայմանով՝ պահանջի պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

13. Կայանից բաշխման ցանց էլեկտրական էներգիա առաքելու պահից մինչև Արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածի ավարտը Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիան համարվում է կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքված էլեկտրական էներգիա, որի հաշվառումն ու դրա դիմաց վճարումն իրականացվում է սույն պայմանագրի և ԷՄՇ կանոնների համաձայն:

14. Կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում Արտադրողի առաքած էլեկտրական էներգիայի դիմաց վճարումը Երաշխավորված մատակարարը կատարում է Կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին առաջին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև հաջորդ հաշվարկային ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից սահմանված հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն սակագնով։

 

3. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԸ

 

15. Հանձնաժողովի որոշմամբ ճշգրտված՝ Արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածի ավարտից հետո սույն պայմանագրի համաձայն իրականացվում է էլեկտրական էներգիայի վաճառք։

16. Երաշխավորված մատակարարի կողմից Միացման կետում էլեկտրական էներգիայի առանց սահմանափակումների ստացումը պլանային և վթարային անջատումների պատճառով դադարեցնելու տարեկան առավելագույն տևողությունը 87,6 ժամ է, որը գերազանցելու դեպքում Կողմերն առաջնորդվում են սույն պայմանագրի 37-րդ կետով: Ընդ որում, մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 6-ը ներառյալ Երաշխավորված մատակարարն Արտադրողին ծանուցում է Հաշվարկային ամսվա ընթացքում Միացման կետում էլեկտրական էներգիայի ստացման դադարեցման վերաբերյալ՝ ըստ օրերի և օրվա ժամերի։

17. Արտադրողն ապահովում է սույն պայմանագրի N 4 հավելվածով նախատեսված տարեկան չափաքանակի 70 տոկոսից ոչ պակաս քանակի էլեկտրական էներգիայի առաքում բաշխման ցանց։

18. Արտադրողի կողմից Երաշխավորված մատակարարին էլեկտրական էներգիայի վաճառքի սակագինը սահմանում է Հանձնաժողովը: Երաշխավորված մատակարարին էլեկտրական էներգիան կարող է վաճառվել Հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր գնով՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում։ Էլեկտրական էներգիայի վաճառքի գինը ամրագրվում է սույն պայմանագրի N 5 հավելվածում:

19. Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել սույն պայմանագրի N 5 հավելվածում:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Կողմերը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:

21. Կողմերն ունեն այն բոլոր իրավունքները և պարտականությունները, որոնք նախատեսված են սույն պայմանագրով, ԷՄՇ կանոններով և ցանցային կանոններով:

 

5. ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

 

22. Արտադրողի կողմից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիան հաշվառում է Շուկայի օպերատորը՝ ԷՄՇ կանոնների համաձայն:

23. Առաքված էլեկտրական էներգիայի հաշվառումը Շուկայի օպերատորը կատարում է Սահմանազատման կետի համար, սույն պայմանագրի N 6 հավելվածում ամրագրված hաշվառման համալիրներից ստացված տվյալների հիման վրա:

24. Յուրաքանչյուր ամսի առաջին հինգ աշխատանքային օրերի ընթացքում Շուկայի օպերատորը՝ ԷՄՇ կանոնների համաձայն, կազմում է վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտ (որում առնվազն նշվում են Կողմերը, հաշվարկային ժամանակաշրջանը և առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) քանակը) և ներկայացնում կողմերի հաստատմանը։

25. Կողմերը վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտի մասով առարկություն չունենալու դեպքում այն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ ԷՄՇ կանոնների համաձայն, հաստատում են այն։

26. Վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտը հաստատվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում Արտադրողը կազմում է իր կողմից առաքված էլեկտրական էներգիայի համար հաշվարկային փաստաթուղթ և ներկայացնում Երաշխավորված մատակարարին։

27. Երաշխավորված մատակարարը հաշվարկային փաստաթուղթը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է այն, և Հաշվարկային ամսվա ընթացքում առաքված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումը կատարում մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը ներառյալ` Հատուկ հաշվից՝ համաձայն ԷՄՇ կանոնների:

 

6. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ

 

28. Հաշվառման համալիրը տեղակայվում է համաձայն ցանցային կանոնների:

29. Արտադրողն ապահովում է իր Հաշվառման համալիրի համապատասխանությունը (այդ թվում՝ տեղակայմանը և տեղադրմանը ներկայացվող պահանջների մասով) ցանցային կանոնների պահանջներին:

30. Ընտրված Հաշվառման կետերը, Առևտրային ու Վերստուգիչ հաշվիչների և չափիչ տրանսֆորմատորների քանակն ու ճշտության դասերը, ինչպես նաև երկրորդային շղթաները պետք է համապատասխանեն ցանցային կանոնների պահանջներին և նախագծման փուլում համաձայնեցվեն Շուկայի օպերատորի հետ: Հաշվառման համալիրի տեղաբաշխման ուրվակը և հարաչափերը կցվում են սույն պայմանագրի N 6 հավելվածին:

31. Հաշվառման համալիրների կամ դրանց առանձին տարրերի տեղակայումը և փոխարինումը, ինչպես նաև դրանց կնքմանը (կնիքները հանելուն) առնչվող գործողություններն իրականացվում են ցանցային կանոնների համաձայն։

32. Հաշվառման համալիրի կամ դրա առանձին տարրերի փոխարինման ընթացքում Արտադրողն ապահովում է Շուկայի օպերատորի համար ընդունելի այլընտրանքային հաշվառման տվյալների փոխանցումը Շուկայի օպերատորին:

33. Հաշվառման համալիրի ամբողջականության խախտման կամ դրանում որևէ անսարքություն հայտնաբերելու դեպքում Կողմերը ղեկավարվում են ցանցային կանոններով։

34. Հաշվառման համալիրի խափանման դեպքում Շուկայի օպերատորը կատարում է վերահաշվարկ ցանցային կանոններով սահմանված կարգով:

 

7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

35. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով, ցանցային կանոններով, ԷՄՇ կանոններով և օրենքով սահմանված կարգով:

36. Կարգաբերման - գործարկման աշխատանքների ընթացքում առաքված էլեկտրական էներգիան Բաշխողի կողմից չընդունվելու դեպքում Արտադրողն իրավունք ունի Բաշխողից (Երաշխավորված մատակարարից) խախտման յուրաքանչյուր օրվա համար պահանջել վճարելու փոխհատուցում՝ Կայանի նախագծային հզորությանը համարժեք արտադրանքի միջին օրական մեծության յուրաքանչյուր կՎտժ-ի համար Հանձնաժողովի կողմից սահմանված հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն սակագնի չափով, բայց ոչ ավելի քան 365 օրվա համար։

37. Երաշխավորված մատակարարի կողմից սույն պայմանագրի 16-րդ կետով ամրագրված տարեկան առավելագույն ցուցանիշի խախտման դեպքում Արտադրողն իրավունք ունի Երաշխավորված մատակարարից պահանջել վճարելու փոխհատուցման վճար՝ խախտման յուրաքանչյուր ժամվա համար Արտադրողի կողմից նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում առաքված էլեկտրական էներգիայի մեկ ժամվա միջին քանակի և խախտման ամսվա համար Արտադրողի գործող սակագնի արտադրյալի չափով։ Նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում էլեկտրական էներգիա առաքված չլինելու դեպքում մեկ ժամվա միջին քանակ ընդունվում է նախորդ ամսվա ընթացքում առաքված էլեկտրական էներգիայի մեկ ժամվա միջին քանակը, իսկ նախորդ ամսվա ընթացքում էլեկտրական էներգիա առաքված չլինելու դեպքում՝ մեկ ժամվա միջին քանակ ընդունվում է Կայանի նախագծային արտադրանքի միջին ժամային մեծությունը։

38. Սույն պայմանագրի 14-րդ և 27-րդ կետերով նախատեսված վճարման ժամկետի խախտման դեպքում Արտադրողն իրավունք ունի Երաշխավորված մատակարարից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի չափը:

39. Բաշխողն իրավունք ունի Արտադրողից, իսկ Արտադրողը՝ Բաշխողից պահանջել վճարելու տույժ` սույն պայմանագրի 10-րդ կետի համաձայն Միացման վճարի և Կանխավճարի տարբերության վճարման ժամկետի խախտման դեպքում յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի չափը, իսկ ցանցային կանոններով սահմանված դեպքերում՝ ցանցային կանոններով սահմանված չափով և կարգով:

40. Սույն պայմանագրի 12-րդ կետի խախտման դեպքում Արտադրողն իրավունք ունի Բաշխողից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի չափը։

41. Արտադրողի կողմից սույն պայմանագրի 17-րդ կետով նախատեսված քանակից պակաս էլեկտրական էներգիա առաքելու դեպքում Երաշխավորված մատակարարն իրավունք ունի Արտադրողից պահանջել վճարելու տույժ՝ պակաս առաքված էլեկտրական էներգիայի յուրաքանչյուր կՎտժ-ի համար տվյալ սակագնային տարվա՝ էլեկտրաէներգետիկական շուկայում հաշվեկշռման ծառայության մատուցման առավելագույն սակագնի և Արտադրողի գործող սակագնի տարբերության չափով, եթե Արտադրողի գործող սակագինը ցածր է էլեկտրաէներգետիկական շուկայում հաշվեկշռման ծառայության մատուցման առավելագույն սակագնից։

42. Տույժ հաշվարկելու դեպքում Կողմի կատարած վճարումներից առաջնահերթ մարվում է մայր գումարը (առկայության դեպքում)՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:

 

8. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

 

43. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր է համարվում ցանկացած հանգամանք կամ դեպք (դրա հետևանք), որը հանգեցրել է (հանգեցնում կամ կարող է հանգեցնել) պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման և միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին՝

1) չի գտնվում Կողմի վերահսկողության ներքո.

2) Կողմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և ջանքերը (այդ թվում՝ նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված) նշված հանգամանքները (հետևանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար:

44. Սույն պայմանագրի իմաստով, մասնավորապես, ֆորս մաժոր են՝

1) բնական և տեխնածին աղետները, համաճարակները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտում, գործադուլները, հասարակական անկարգությունները.

2) ապստամբությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ներխուժումներ, զինված հակամարտություններ, արտաքին թշնամու գործողություններ կամ շրջափակում, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի տարածքում, կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել սույն պայմանագրի ստորագրման ժամանակ.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունը այն դեպքում, երբ դրա արդյունքում չի տրամադրվել, երկարաձգվել պայմանագրային պարտավորության կատարման համար անհրաժեշտ որևէ թույլտվություն կամ իրավունք կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը, պայմանով, որ Կողմը գործել է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

45. Ֆորս մաժոր առաջանալու դեպքում ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող Կողմը մյուս Կողմին այդ մասին տեղեկացնում է ֆորս մաժորի մասին իրազեկվելու պահից կամ իր նկատմամբ ազդեցությունից 10 օրվա ընթացքում: Ծանուցում չիրականացրած Կողմը կրում է չծանուցման հետ կապված բացասական հետևանքների ռիսկը։

46. Սույն պայմանագրի 44-րդ կետը չի սահմանափակում Կողմի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ սույն գլխի պահանջներին բավարարելու դեպքում դրանք ևս ֆորս մաժոր ճանաչելու համար:

 

9. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

47. Պայմանագրի հետ կապված Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի առկայության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ:

48. Բանակցությունների միջոցով վեճի լուծման անհնարինության դեպքում Կողմերից մեկի գրավոր պահանջով վեճը հանձնվում է արբիտրաժի լուծմանը՝ սույն պայմանագրի N 7 հավելվածով սահմանված կարգով և պայմաններով:

 

10. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

49. Սույն պայմանագրում հասկացություններն ունեն «Էներգետիկայի մասին» օրենքով, ԷՄՇ և ցանցային կանոններով սահմանված նշանակությունը, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ սույն պայմանագրով:

50. Կողմերը պարտավոր են 10 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանի դեպքում սույն պայմանագրի պատճենը տրամադրել Համակարգի օպերատորին:

51. Այն պարագայում, երբ Կայանը միանում է (միացված է) հաղորդման ցանցին, սույն պայմանագիրը գործում է միայն կարգաբերման-գործարկման աշխատանքների իրականացմանը և էլեկտրական էներգիայի առուվաճառքին վերաբերող մասով։ Այն պարագայում, երբ սույն պայմանագրի կնքման պահին Կայանը գտնվում է Արտադրության լիցենզիայով ամրագրված արտադրության ժամանակահատվածում, սույն պայմանագիրը գործում է միայն էլեկտրական էներգիայի առուվաճառքի մասով։

52. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն պայմանագրի N 8 հավելվածում կարող են սահմանվել այլ պայմաններ, որոնք չեն կարող հակասել սույն պայմանագրին, Հանձնաժողովի և այլ իրավական ակտերին։

53. Կողմերի միջև տեղեկությունների փոխանակումը, ինչպես նաև փաստաթղթերի հանձնումն իրականացվում է պատշաճ ձևով՝ համաձայն ԷՄՇ և ցանցային կանոնների։

 

11. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

54. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Շուկայի օպերատորի կողմից ԷՄՇ կանոնների համաձայն հաշվառվելու պահից և գործում է՝

1) Կայանի՝ բաշխման ցանցին միացման վերաբերյալ դրույթների մասով մինչև ԷԲՑ կանոններով և սույն պայմանագրով նախատեսված՝ Կայանի՝ բաշխման ցանցին միացմանն առնչվող Կողմերի պարտավորությունների ամբողջական կատարումը.

2) Կայանի՝ կարգաբերման-գործարկման աշխատանքների իրականացմանը վերաբերող դրույթների մասով մինչև սույն պայմանագրի 14-րդ կետով նախատեսված պարտավորության ամբողջական կատարումը.

3) սույն պայմանագրով սահմանված՝ էլեկտրական էներգիայի առուվաճառքին վերաբերող դրույթների մասով մինչև Կայանում արտադրվող էլեկտրական էներգիայի՝ օրենքով ամրագրված գնման երաշխիքային ժամկետի ավարտը։

55. Հանձնաժողովի կողմից բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք ունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող-բաշխող (երաշխավորված մատակարար)) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից կնքված պայմանագրերը համարվում են նոր կամ փոփոխված ձևին համապատասխան կնքված կամ փոփոխված:

56. Սույն պայմանագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ փոփոխություններ կարող են կատարվել գրավոր՝ պայմանով, որ չեն հակասում սույն պայմանագրին, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերին: Սույն կետին համապատասխան կատարված փոփոխությունները ներկայացվում են Շուկայի օպերատորի հաշվառմանը և ուժի մեջ են մտնում վերջինիս կողմից հաշվառվելու պահից։

57. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը Կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից կամ դրա խախտման համար պատասխանատվությունից:

58. Սույն պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) կողմից միակողմանի` Արտադրողի կողմից Կանխավճարը սույն պայմանագրի 12-րդ կետի համաձայն հետ պահանջելու, ինչպես նաև Արտադրության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում՝ այդ մասին Արտադրողին նախապես տեղեկացնելու պայմանով.

3) Արտադրողի կողմից միակողմանի` այդ մասին Բաշխողին (Երաշխավորված մատակարարին) նախապես տեղեկացնելու պայմանով.

4) օրենքով, ԷՄՇ և ցանցային կանոններով, սույն պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

59. Սույն պայմանագիրը կազմված է 3 օրինակից` մեկական Կողմերի և Շուկայի օպերատորի համար:

 

12. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

60. Սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելվածներն են՝

1) Կայանը բաշխման ցանցին միացման տեխնիկական պայմաններ՝ N 1 հավելվածը.

2) Կայանը բաշխման ցանցին միացման տեխնիկական հարաչափեր՝ N 2 հավելվածը.

3) Միացման վճարի խոշորացված նախահաշիվ՝ N 3 հավելվածը.

4) Կայանից էլեկտրական էներգիայի տարեկան առաքման չափաքանակ՝ N 4 հավելվածը.

5) էլեկտրական էներգիայի վաճառքի գնի վերաբերյալ համաձայնագիր՝ N 5 հավելվածը.

6) սահմանազատման, հաշվառման կետերի, առևտրային (վերստուգիչ) հաշվիչների վերաբերյալ N 6 հավելվածը.

7) արբիտրաժի վերաբերյալ N 7 հավելվածը.

8) այլ պայմաններ՝ N 8 հավելվածը։

 

Արտադրող`

գտնվելու վայրը ______________

Հ/հ _________________________

Հեռախոս ___________________

էլեկտրոնային փոստի հասցե _____________________

Ֆաքս __________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար՝

_______________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Բաշխող (Երաշխավորված մատակարար)՝

գտնվելու վայրը ______________

Հ/հ _________________________

Հեռախոս ___________________

էլեկտրոնային փոստի հասցե _____________________

Ֆաքս __________________

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար՝

______________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2018 թվականի

դեկտեմբերի 12-ի N 456-Ն որոշմամբ

սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

ԿԱՅԱՆԸ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

ԲԱՇԽՈՂ

ԱՐՏԱԴՐՈՂ

________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

 

Համաձայնեցված է՝

 

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ

 

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

   

___ __________20__ թվական

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2018 թվականի

դեկտեմբերի 12-ի N 456-Ն որոշմամբ

սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

ԿԱՅԱՆԸ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՐԱՉԱՓԵՐ

 

ԲԱՇԽՈՂ

ԱՐՏԱԴՐՈՂ

________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

 

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ

 

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

   

___ __________20__ թվական

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2018 թվականի

դեկտեմբերի 12-ի N 456-Ն որոշմամբ

սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ԲԱՇԽՈՂ

ԱՐՏԱԴՐՈՂ

________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

 

Համաձայնեցված է՝

 

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ

 

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

   

___ __________20__ թվական

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2018 թվականի

դեկտեմբերի 12-ի N 456-Ն որոշմամբ

սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

ԿԱՅԱՆԻՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՔՄԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿ

 

 

Էլեկտրական էներգիայի առաքման
չափաքանակներ (կՎտժ)

   

Հունվար

 

Փետրվար

 

Մարտ

 

Ապրիլ

 

Մայիս

 

Հունիս

 

Հուլիս

 

Օգոստոս

 

Սեպտեմբեր

 

Հոկտեմբեր

 

Նոյեմբեր

 

Դեկտեմբեր

 


ԲԱՇԽՈՂ (ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ)

ԱՐՏԱԴՐՈՂ

   

________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

   

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

 

Համաձայնեցված է՝

 

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ

__________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

___ __________20__ թվական

 

Հավելված N 5

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2018 թվականի

դեկտեմբերի 12-ի N 456-Ն որոշմամբ

սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ԳՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հանձնաժողովի կողմից Արտադրողի կողմից Երաշխավորված մատակարարին առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը հետևյալն է.

էլեկտրական էներգիայի սակագին` ___________ դրամ/կՎտժ

Սույն համաձայնագրով Երաշխավորված մատակարարը և Արտադրողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրական էներգիայի հետևյալ գինը.

էլեկտրական էներգիայի գին ___________ դրամ/կՎտժ

Էլեկտրական էներգիայի գինը ուժի մեջ է մտնում 20___ թվականի _________ __-ից և գործում է մինչև Հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագնի ուժի մեջ մտնելը:

 

ԲԱՇԽՈՂ (ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ)

ԱՐՏԱԴՐՈՂ

   

________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

 

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

 

Հավելված N 6

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2018 թվականի

դեկտեմբերի 12-ի N 456-Ն որոշմամբ

սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԱՌԱՔՄԱՆ ԿԵՏԵՐԻ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ (ՎԵՐՍՏՈՒԳԻՉ) ՀԱՇՎԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ______________________________________ -ի (Արտադրող) սահմանազատման կետերն են՝

2. ______________________________________ -ի (Արտադրող) առաքման կետերն են`

3. Առևտրային (վերստուգիչ) հաշվառքի կետերն են՝

4. Առևտրային (վերստուգիչ) հաշվիչների, չափիչ տրանսֆորմատորների տվյալներն են՝

 

Տեղա-կայման վայրը

Հաշվիչ

Չափիչ տրանսֆորմատոր

Արտա-դրողի սեփակա-նությունը հանդի-սացող կամ իր կողմից տնօրինվող տարածք-ներում առևտրային հաշվիչների և չափիչ տրանսֆոր-մատորների ամբողջա-կանության պահպան-ման պատաս-խանատու կողմը

Հոսանքի

Լարման

Տեսակը, գործա-րանային համարը, կնիքի տեսակը, համարը

Թույլա-տրելի հոսանքը (Ա)

Անվա-նական լարումը (Վ)

Հաջորդ պլանային ստուգա-չափման ամիսը և տարե-թիվը

Տեսակը, գործա-րանային համարը, կնիքի տեսակը, համարը

Ճշտու-թյան դասը

Տրանսֆոր-մացիայի գործակիցը

Հաջորդ պլանային ստուգա-չափման ամիսը և տարե-թիվը

Տեսակը, գործա-րանային համարը, կնիքի տեսակը, համարը

Ճշտու-թյան դասը

Տրանսֆոր-մացիայի գործակիցը

Հաջորդ պլա-նային ստուգա-չափման ամիսը և տարե-թիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                           
                           
                           
                           
                           


ԲԱՇԽՈՂ
(ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ)

ԱՐՏԱԴՐՈՂ

________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

 

Համաձայնեցված է՝

 

ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐ

 

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

   

___ __________20__ թվական

 

Հավելված N 7

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2018 թվականի

դեկտեմբերի 12-ի N 456-Ն որոշմամբ

սահմանված պայմանագրի օրինակելի ձևի


ԱՐԲԻՏՐԱԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Բանակցությունների միջոցով վեճի լուծման անհնարինության դեպքում Կողմերից մեկի գրավոր պահանջով վեճը հանձնվում է արբիտրաժի լուծմանը՝ համաձայն Միջազգային առևտրային պալատի Արբիտրաժի Կանոնների («Կանոններ»):

2. Սույն հավելվածով կարող է սահմանվել արբիտրների ընտրության կարգ։

3. Արբիտրաժի անցկացման վայրն է __________:

4. Արբիտրաժի և դրա հետ կապված ամբողջ թղթակցության և փաստաթղթերի լեզուն _____________:

5. Արբիտրաժի արդյունքում կայացված ցանկացած որոշում կամ վճիռ վերջնական է ու պարտադիր Կողմերի համար և ենթակա է հարկադիր կատարման օրենքով սահմանված կարգով:

6. Արբիտրաժի հետ կապված ծախսերը, այդ թվում՝ արբիտրների վարձատրությունը, կատարվում է հետևյալ կերպ՝ ——————————։

7. Սույն պայմանագրի 47-րդ կետով սահմանված վեճերի լուծման դեպքերում կամ արբիտրաժի ընթացքում և նախքան դրանցով որոշում կայացնելը Կողմերը շարունակում են կատարել սույն պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները:

 

ԲԱՇԽՈՂ (ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ)

ԱՐՏԱԴՐՈՂ

   

________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

 

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

 

Հավելված N 8

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2018 թվականի

դեկտեմբերի 12-ի N 456-Ն որոշմամբ

սահմանված պայմանագրի օրինակելի ձևի

 

ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1. Սույն հավելվածում Կողմերի կողմից սահմանվող այլ պայմանները չեն կարող հակասել սույն պայմանագրին, Հանձնաժողովի և այլ իրավական ակտերին:

2. [ ]

 

ԲԱՇԽՈՂ
(ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ)

ԱՐՏԱԴՐՈՂ

   

________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

_________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

 

___ __________20__ թվական

___ __________20__ թվական

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան