Ուժը կորցրել է 2012 թվականի օգոստոսի 23-ից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 125 որոշմանը համապատասխան |
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
20 հունիսի 2012 թվականի |
թիվ 87 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
ՖՈՍՖԱՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության միասնական մաքսային սակագնի մեջ (Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 850 որոշման թիվ 1 հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) հանել դիրք՝ թիվ 1 հավելվածի համաձայն։
բ) ներառել դիրք՝ թիվ 2 հավելվածի համաձայն։
2. Մաքսային միության միասնական մաքսային սակագինը (Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 850 որոշման թիվ 1 հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16Դ) ծանոթագրությամբ՝
«16Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է 2012 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2013 թվականի հուլիսի 31-ը ներառյալ:»:
3. Սահմանել ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ ֆոսֆատների նկատմամբ (ՄՄ ԱՏԳ ԱԱ 2510 20 000 0 ծածկագիր)՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով՝ 2012 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2013 թվականի հուլիսի 31-ը ներառյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից երեսուն օրացուցային օրը լրանալուց հետո։
Նախագահ` |
Վ. Բ. Խրիստենկո |
Հավելված 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 87 որոշման |
ԴԻՐՔ
Մաքսային միության միասնական մաքսային սակագնից հանվող
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորը |
Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով) |
2510 20 000 0 |
– աղացած |
– |
5 |
Հավելված 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 87 որոշման |
ԴԻՐՔ
Մաքսային միության միասնական մաքսային սակագնում ներառվող
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորը |
Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով) |
2510 20 000 0 |
– աղացած |
– |
516Դ) |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.08.2012, թիվ 125 | 23.08.2012, թիվ 87 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|