Basic information
Number
թիվ 47-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.05.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 06.04.2022
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
22.03.2022
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
25.03.2022
Effective date
02.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 մարտի 2022 թվականի

թիվ 47-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ԹԻՎ 74-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

              

Նպատակ ունենալով նպաստել անկանխիկ եղանակով վճարումների զարգացմանը՝ մանրածախ գործիքի օգտագործման համար գործարար սովորույթ և բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով, ինչպես նաև նվազեցնել կանխիկի սպասարկման հետ կապված հնարավոր ռիսկերի ի հայտ գալու հավանականությունը,

հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի «Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16/1-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «լիցքավորման քարտերի վաճառք (իրացում)» և «, մեկանգամյա օգտագործման չլիցքավորվողուղղ. էլեկտրոնային փողի քսակների վաճառք (իրացում)» բառերը:

2) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի 27-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 2-ից:

              

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2022 թ. մարտի 25

ք. Երևան

          

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 ապրիլի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation