ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 100-Ա
ՍՈՒՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր հաշվապահ Գևորգ Սարդարյանին 2023 թվականի մարտի 20-23-ը գործուղել Մալթայի Հանրապետություն (Վալետա)՝ «Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով:
2. Սուրեն Թովմասյանի և Գևորգ Սարդարյանի՝ Մալթայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մալթայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |