ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2022 թվականի N 2082-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 560-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Քրեական վարույթում և վարույթից դուրս հատուկ պաշտպանության միջոցների կիրառման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 560-Ն որոշման մեջ «այսուհետ՝ որոշում» կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման վերնագրում «ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԵՎ ՎԱՐՈՒՅԹԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերը փոխարինել «ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերով.
2) որոշման նախաբանը «մասով» բառից հետո լրացնել «10.1-ին հոդվածի 2-րդ մասով» բառերով.
3) որոշման 1-ին կետում «քրեական վարույթում և վարույթից դուրս պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից հատուկ պաշտպանության միջոցների կիրառման կարգը և պայմանները» բառերը փոխարինել «քրեական վարույթին ներգրավված և քրեական դատավարության մասնակից չհանդիսացող և այլ օրենքներով պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից հատուկ պաշտպանության միջոցների կիրառման կարգը և պայմանները» բառերով.
4) որոշման հավելվածի վերնագրում «ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԵՎ ՎԱՐՈՒՅԹԻՑ ԴՈՒՐՍ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» բառերը փոխարինել «ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» բառերով.
5) որոշման հավելվածի 2-րդ գլխում «ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԵՎ ՎԱՐՈՒՅԹԻՑ ԴՈՒՐՍ» բառերը փոխարինել «ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ» բառերով.
6) որոշման հավելվածի 3-րդ գլխում «ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԵՎ ՎԱՐՈՒՅԹԻՑ ԴՈՒՐՍ» բառերը փոխարինել «ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|