ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
20 դեկտեմբերի 2022 թ. |
N 678-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱԼԵՔՍԵՅ ՀԵՔԻՄՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Արաբկիրի թիվ 49 փողոցն անվանակոչել ԽՍՀՄ ներքին ծառայության՝ ոստիկանության գեներալ-մայոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, երգահան Ալեքսեյ Հեքիմյանի անվամբ ՝ «Ալեքսեյ Հեքիմյան փողոց»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏի |
Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 20 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական: