ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2018 թվականի |
թիվ 24 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 710 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի 50-րդ կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի «Մաքսային միության «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին», «Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» և «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերն ընդունելու վերաբերյալ» թիվ 710 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.3-րդ ենթակետով՝
«3.3. թույլատրվում է մինչև 2014 թվականի օգոստոսի 2-ը շահագործման հանձնված երկաթուղային շարժակազմի սպասարկման և վերանորոգման համար որպես պահեստային մասեր ներմուծվող՝ երկաթուղային շարժակազմի բաղկացուցիչ մասերի առանց փաստաթղթերի բացթողումը շրջանառության համար՝ հաշվի առնելով սույն կետի 3.2-րդ ենթակետում սահմանված անցումային դրույթները՝ մինչև այդպիսի երկաթուղային շարժակազմի ծառայության նշանակված ժամկետը լրանալը:
Նշված երկաթուղային շարժակազմն իր մեջ ներառում է՝
բացառապես Բելառուսի Հանրապետության սահմաններում շահագործման նպատակով՝ БКГ1, БКГ2, ЧС4Т էլեկտրաքարշեր, ТМЭ1, ТМЭ2, ТМЭЗ ջերմաքարշեր՝ մանևրային, ЭПГ, ЭПР, ЭПРП, ЭПМ, ЭР9 էլեկտրագնացքներ, ДП1, ДПЗ, ДР1, МДП, ДР1Б դիզելային գնացքներ, հատուկ երկաթուղային շարժակազմ՝ Dynamic Stopfexpress 09-ЗХ, Duomatic 09-32 CSM, Duomatic 08-32 T, Duomatic 08-32 Center Tool, Unimat Compact 08-275/3S, Plasser 08-275/3S, RM-76 UHR, RM-80 UHR, DGS-62 N, SSP-110 SW, COMPEL VAC AC500 RD, MFS-240, SVP-74, SVP-74.1.
բացառապես Ղազախստանի Հանրապետության սահմաններում շահագործման նպատակներով՝ KZ4A, KZ4Ac էլեկտրաքարշներ, ТЭЗЗА, 2ТЭ10МК, CKD-бе (ТЭМ KZ), CKD-9 ջերմաքարշներ, PESA-630m ռելսային ավտոբուսներ, TSK (215В, 215А, 216А, 223, 224, 218А), Talgo (F031, F061, 6-րդ սերիայի) ուղևորային վագոններ, Duomatic 09-32САТ, Duomatic 08-32U, Unimat compact 08-275/3S-16, DGS-90N, PBR-400 U-RS, Plasser Unimat MF, RM-80 UHR, RM-2002, SMD-80, MFS 60-4, ATLAS,
EM-120, USP-2005, USP-2005 SW, MRT-2S, BRAD, LFT հատուկ շարժակազմ.
բացառապես Ղրղզստանի Հանրապետության սահմաններում շահագործման նպատակներով`ТЭЗЗА ջերմաքարշներ:
Բաղկացուցիչ մասերը պետք է նույնականացվեն որպես երկաթուղային շարժակազմի պահեստային մասեր՝ երկաթուղային շարժակազմի և դրա բաղկացուցիչ մասերի համապատասխանության գնահատման այն մարմնի կողմից, որը ներառված է Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում և , Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված է այդպիսի բաղկացուցիչ մասերի նույնականացում անցկացնել համապատասխան պետության տարածքում:
Նույնականացման արդյունքների մասին տեղեկությունները ձևակերպվում են ռուսերենով, նշված մարմնի համապատասխան եզրակացության տեսքով և Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրության մեջ այդ պետության պետական լեզվով (պետական լեզուներով) համապատասխան պահանջների առկայության դեպքում՝ ենթակա են տեղադրման բաց հասանելիությամբ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության տեխնիկական կարգավորման բնագավառի պաշտոնական կայքերում և ներառում են՝
բեռնային մաքսային հայտարարագրի համարը.
ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի և ներմուծողի անվանումը.
պահեստային մասերի և դրանց արտադրողների անվանումները.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը.
պահեստային մասերի քանակը.
սույն ենթակետի երրորդ-հինգերորդ պարբերություններում նշված այն շարժակազմի անվանումը, տեսակը, մոդելը և մոդիֆիկացիան (առկայության դեպքում), որի վրա տեղադրվելու է պահեստային մասը.
նույնականացման հատկանիշը.
նույնականացման եզրակացության (ակտի) տվյալները:
Այդպիսի արտադրանքի մակնշումը Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում։
Խնդրել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ապահովել առանց համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տեղադրված՝ պահեստային մասերով շարժակազմի շահագործման վերահսկողությունը Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության տարածքում, ուր ներկրվել են պահեստային մասերը:».
բ) 6-րդ կետը լրացնել հետե յալ բովանդակությամբ 6.4-րդ ենթակետով՝
«6.4. առնվազն 2 տարին 1 անգամ ապահովել սույն որոշման 3.3-րդ ենթակետում նշված երկաթուղային շարժակազմի մասին տվյալների արդիականացումը:
(1-ին կետը խմբ. ԵՏՀԿ 30.10.18 թիվ 173)
2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 30.10.18 թիվ 173)
3. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 30.10.18 թիվ 173)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն որոշման 1–ին կետի «ա» ենթակետի չորրորդ պարբերությամբ նախատեսված փոփոխության:
Սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետի չորրորդ պարբերությամբ նախատեսված փոփոխությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 173 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:
(4-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 30.10.18 թիվ 173)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.10.2018, թիվ 173 | 06.12.2018, թիվ 24 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|