Basic information
Number
N 215-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.04.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ փոխվարչապետ
Enactment date
01.04.2022
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
01.04.2022
Effective date
02.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 215-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4.1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մայիսի 19-ի «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի իրականացման աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 249-Ա որոշումը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 1-ի «Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 516-Ա որոշումը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 9-ի «Երևան քաղաքի 14ա թաղամասում «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 547-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

01.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ