Գլխավոր տեղեկություն
Համար
N 29-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 03.01.2023
Ընդունող մարմին
Տաշիր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
28.12.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2022 թվականի N 29-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝

 

Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝

 

1 Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Կողմ -17

Ռ. ԱՎԴԱԼՅԱՆ

Է. ԱՐՇԱԿՅԱՆ

Կ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Տ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ. ՄԱՐԴՈՅԱՆ

Ս. ՄԱՐԴՈՅԱՆ

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Վ. ՅՈՒՍՈՒԲՈՎ

Ջ. ՊՈՂՈՍՅԱՆ

Ա. ՍՈԼՈՅԱՆ

Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մ. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ի. ՏՈՄԵՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Է. ԱՐՇԱԿՅԱՆ

 

2022 դեկտեմբերի 28

ք. Տաշիր

 

Հավելված 

ՀՀ Լոռու մարզ Տաշիր համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 29-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ

 

2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Տաշիր համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը (այսուհետև՝ ՄԺԾԾ) համայնքի առաջիկա երեք տարիների զարգացման ռազմավարական ֆինանսական փաստաթուղթ է, որը հիմք է հանդիսանալու համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի կազմման համար:

ՄԺԾԾ-ն կազմվել է հիմք ընդունելով ինչպես համայնքի զարգացման հիմնախնդիրները, այնպես էլ ՀՀ կառավարության ծրագրերով որդեգրված առաջնահերթ ուղղությունները, որոնք արտացոլված են վերջին տարիներին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված գերակայություններում:

2023-2025 թվականների միջնաժամկետ հատվածում Տաշիր համայնքի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն են.

Քաղաքաշինության բնագավառում

-Իրականացնել լուսավորության ներքին ցանցի ընդլայնման աշխատանքներ համայնքի բոլոր բնակավայրերում: Արդիականացնել լուսավորության համակարգը՝ ժամանակակից էներգախնայող լուսատուներով, բոլոր բնակավայրերում տեղադրել արևային ֆոտովոլտային կայաններ,

- Համայնքի բնակավայրերում բարեկարգել և կառուցել պուրակներ և մանկական խաղահրապարակներ:

Գյուղատնտեսության բնագավառում

- Իրականացնել ջրատար ցանցերի նորոգման և արդիականացման աշխատանքներ՝ բոլոր գյուղական վայրերը ապահովելու խմելու ջրով և նվազագույնի հասցնելու ջրի կորուստի քանակը:

Ճանապարհաշինության բնագավառում

- Շարունակել ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, այդ թվում`

Շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում

- Քաղաքային միջավայրի էկոլոգիական պայմանների և քաղաքի արտաքին տեսքի բարելավում՝ ծաղկապատ տարածքների, կանաչ գոտիների ընդլայնմանն ուղղված աշխատանքների իրականացում։

-Բնակիչների անվտանգ տեղաշարժը ապահովելու և հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով թափառող կենդանիների վնասազերծում։

-Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցումը համայնքի բոլոր գյուղերում ապահովում, տեղադրված աղբարկղների թվի ավելացում, բոլոր բնակավայրերում աղբահավաքման պարբերականության ավելացում, կոմունալ ծառայության ավտոպարկը բազմաֆունկցիոնալ մեքենաներով համալրում, աղբահանության վարձավճարների էլեկտրոնային գանձման համակարգի ներդնում։

 

Կրթության բնագավառում

Տաշիր համայնքում նախադպրոցական կրթության զարգացման համար համայնքի բոլոր բնակավայրերի շահառուների համար հասանելի դարձնել նախադպրոցական կրթությունը, նախադպրոցական տարիքի բոլոր երեխաների ընդգրկվածության ապահովում նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ ավելացնելով խմբասենյակների թիվը, նորոգելով մանկապարտեզները և կառուցելով նոր մանկապարտեզներ/ Տաշիր քաղաքում և Նորաշեն գյուղում/, գյուղերում ներդնելով այլընտրանքային նախադպրոցական կրթության անվճար ծառայություններ և ստեղծելով հնարավորություններ՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար;

- Աջակցել համայնքում գործող դպրոցներին:

Սոցիալ-մշակութային ոլորտներում

-Մշակույթի ավանդույթների պահպանման, առողջ ապրելակերպի խթանման համար՝ հատկապես նախատեսել Պրիվոլյնոյե բնակավայրում սպորտ դահլիճի վերանորոգման, այլ գյուղական բնակավայրերում պուրակների, մարզադաշտերի և խաղահրապարակների կառուցման աշխատանքներ:

-աջակցել համայնքի ակտիվ երիտասարդների կողմից իրականացվող տարբեր երիտասարդական, մշակութային, ժամանցային, մարզական ծրագրերի իրականացմանը,

- խոցելի ընտանիքների հասցեական և թիրախավորված աջակցություն, համայնքային սոցիալական աշխատանքի խթանման միջոցով առավել խոցելի ընտանիքների կարիքներին արձագանքում: Արցախից տեղահանված ընտանիքների լիարժեք ինտեգրման, տնտեսական կայունության և սոցիալ հոգեբանական աջակցության տրամադրման միջոցով։

Համայնքային կառավարման ոլորտում

- Առավել արդյունավետ դարձնել քաղաքացիների սպասարկումը:

-Իրականացնել համայնքային ծառայության կատարելագործման, տեխնիկական վերազինմանն ուղղված միջոցառումներ, վերապատրաստումների միջոցով նպաստել ծառայող անձնակազմի կարողությունների զարգացմանը:

 

Տաշիր համայնքի բյուջեի եկամուտները

 

Տաշիր համայնքի եկամուտների գոյացման աղբյուրները բաժանվում են երկու խմբի՝ սեփական եկամուտներ և պաշտոնական դրամաշնորհներ:

2021 թվականի Տաշիր համայնքի վարչական բյուջե մուտքագրված 1032845,6 հազ. դրամ եկամուտներից 304541,3 հազ. դրամը կազմել են սեփական եկամուտները, իսկ 728305,6 հազ. դրամը՝ ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրված դոտացիայի, նպատակային սուբվենցիա և դրամաշնորհներ ստացված միջազգային կազմակերպությունից գումարներն են :

Բյուջեի եկամուտների կանխատեսման գործընթացը իրականացվել է բյուջետային գործընթացը կարգավորող օրենսդրության համապատասխան։

Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի 2023 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը կանխատեսվել է 2100376.0 հազար դրամ: Հարկային եկամուտները ծրագրվել են՝ հիմքում ունենալով 2022 թվականի կատարողականը, համայնքում հարկերի հավաքագրման համար իրականացվող միջոցառումների հետևողականությունը և արդյունավետությունը։ Հարկային եկամուտները ծրագրելիս հաշվի են առնվել նաև առկա ապառքները և 2023 թվականի հաշվարկային ցուցանիշները։ Կանխատեսված նախագծի եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 363025.0 հազ դրամ, որոշ հարկային եկամուտների կանխատեսվող աճը պայմանավորված է գույքային հարկերի բազաների ճշտումների արդյունքից, ինչպես նաև համայնքում նոր գրանցված փոխադրամիջոցների գույքահարկից։ Հարկային եկամուտները և տուրքերը 2023 թվականի համար նախագծով կանխատեսվել են 178880.0 հազար դրամ՝ նախորդ տարվա ի սկզբանե հաստատված 249357,0 հազար դրամի դիմաց, ինչը պակաս է 2022 թվականի հաստատված ցուցանիշից 70477,0 հազար դրամով կամ 28,3% և շուրջ 6,0 %-ով ավել է կամ 10200,0 հազ.դր 2021 փաստացի հավաքագրված ցուցանիշից:

1. Վարչական բյուջեի սեփական եկամուտների պատկերը հետևյալն է՝

  1) գույքային հարկեր անշարժ գույքից ՝ 70300,0 հազ. դրամ,

  2) փոխադրամիջոցների գույքահարկից ՝ 96500,0 հազ. դրամ,

  3) պետական և տեղական տուրքերից ՝ 12080,0 հազ. դրամ

  4) գույքի վարձակալությունից եկամուտներից՝ 125000,0 հազ. դրամ

  5) տեղական վճարներից՝ 50645,3 հազ. դրամ

  6) այլ եկամուտներից՝ 8500,0 հազ. դրամ:

2. Ֆոնդային բյուջեի եկամուտները գոյացել են՝

  1) պետական բյուջեից ստացված կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներից ՝ 809919,0 հազ. դրամ:

  2) կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից՝ 73891,0 հազ. դրամ:

  3) համայնքի բյուջե մուտքագրվող այլ կատեգորիաներում չդասակարգված կապիտալ տրանսֆերտներից (նվիրատվությունից)՝ 58000,0 հազ. դր :

  4) նաև անհրաժեշտության դեպքում վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող մասհանումներից :

Տաշիրի համայնքապետարանի 2023-2025 թվականների ՄԺԾԾ-ի կազմման հիմքում ընկած է ինչպես նախորդ տարիների բյուջեի մուտքերի վերլուծությունը, այնպես էլ տարբեր նորմատիվ իրավական ակտերով սահմանված համայնքի բյուջեին ամրագրված եկամուտների դրույքաչափերը և դրանցում կատարված փոփոխությունները: Մասնավորապես պլանավորման ժամանակ հաշվի են առնվել.

 

3. անշարժ գույքի հարկի մասով

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված անշարժ գույքի հարկի դրույքաչափերը՝ հաշվի առնելով նաև, որ օրենսգրքի 233-րդ հոդվածի համաձայն 2021-2026 թվականների համար անշարժ գույքի հարկը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հաշվարկվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների և ՀՀ հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դրույքաչափերի արտադրյալի 25 տոկոսի չափով, 2022 թվականի համար՝ 30 տոկոսի չափով, 2023 թվականի հաշվետու տարվա համար՝ 35 տոկոսի չափով, 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 50 տոկոսի չափով, 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ 75 տոկոսի չափով և 2026 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար՝ 100 տոկոսի չափով:

Այս հարկատեսակի գծով եկամուտների պլանավորման ժամանակ հաշվի են առնվել նաև հողի հարկի և անշարժ գույքի հարկի գծով կուտակված ապառքների գումարները և դրանց գանձման դինամիկան:

 

4. փոխադրամիջոցների գույքահարկի մասով.

Այս հարկատեսակի գծով եկամուտների պլանավորման ժամանակ հաշվի է առնվել համայնքապետարանի համակարգչային բազայում գրանցված փոխադրամիջոցների գծով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով և դրույքաչափերով հաշվարկված հարկի գումարները, ինչպես նաև կուտակված ապառքների գումարները և դրանց գանձման դինամիկան:

 

5. տեղական տուրքերի և վճարների մասով

Տեղական տուրքերի և վճարների գումարների պլանավորումը իրականացվել է հաշվի առնելով «Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքով սահմանված գործողությունների և ծառայությունների համար Տաշիր համայնքի ավագանու որոշումով սահմանված դրույքաչափերը:

 

6. վարձակալական վճարների մասով

Այս վճարի պլանավորումը իրականացվել է իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքված հողի և անշարժ գույքի վարձակալության պայմանագրերով սահմանված վարձակալական վճարների տարեկան հաշվարկի գումարների համաձայն:

 

7. այլ եկամուտների մասով

Այլ եկամուտների մուտքերը հիմնականում գոյանում են համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներից, համայնքին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական և այլ տեխնիկայով մատուցված ծառայությունների համար համայնքի բյուջե մուտքագրվող գումարներից, համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու,

համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների,

համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների, Ջրմուղ-կոյուղու համար այն համայնքներում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող կազմակերպությունների սպասարկման տարածքներում, մուտքեր տույժերից, տուգանքներից, համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների, օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ գումարներից:

Այդ ծառայությունների համար վճարների սակագները սահմանված են Տաշիր համայնքի ավագանու որոշումով :

Ստորև ներկայացվում է ըստ եկամտի տեսակների 2022-2025 թվականների համար եկամուտների կանխատեսումները՝ 2021 թվականի փաստացի և 2022 թվականի հաստատված բյուջեների ցուցանիշների հետ համեմատական վերլուծությամբ (աղյուսակ 1)

 

Աղյուսակ 1

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազար դրամ)

Հ/Հ

ՄՈՒՏՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

2021թ. փաստ

2022թ. հաստ

2023թ. կանխ.

2024թ. կանխ.

2025թ. կանխ.

Տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ (%)

2021թ.

2022թ.

2023թ.

2024թ.

2025թ

 

ԸՆԴԱՄԵՆԸ ՄՈՒՏՔԵՐ

1460445,4

1779049,5

2260376,0

2278989,0

2403394,0

100,0

100,0

100,0

100,0

100,0

1

Անշարժ գույքի հարկ

49999,2

143195,5

70300,0

71950,0

74100,0

3,4

8,1

3,1

3,3

3,1

2

Փոխադրամիջոցների գույքահարկ

107073,8

95508,7

96500

97000,0

98000,0

7,3

5,4

4,3

4,3

4,1

3

Տուրքեր

6975,2

6653,0

7080,0

7395,0

7650,0

0,5

0,4

0,3

0,3

0,3

4

Պաշտոնական դրամաշնորհներ

908782,4

904305,2

1677351,7

1827500,0

1862000,0

62,2

50,8

74,2

80,0

77,4

5

Այլ եկամուտներ

156545,1

169727,2

244144,3

145144,0

190644,0

10,7

9,5

10,8

6,4

7,9

6

Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր

82039,2

54100

20000,0

10000,0

11000,0

5,6

3,0

0,9

0,4

0,4

7

Հավելուրդ/պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներ

149030,5

405559,6

145000,0

120000,0

160000,0

10,3

22,8

6,4

5,3

6,6

8

ԸՆԴԱՄԵՆԸ ՄՈՒՏՔԵՐ

1460445,4

1779049,5

2260376,0

2278989,0

2403394,0

100,0

100,0

100,0

100,0

100,0

 

2. Տաշիր համայնքի բյուջեի ծախսերը

 

Տաշիր համայնքի 2023-2025 թվականների ծախսերի պլանավորման հիմքում, դրված են այն հիմնախնդիրները, որոնց լուծման առաջնահերթությունները ամրագրված են համայնքի զարգացման տեսլականում:

Բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման համար համայնքում ծրագրվել են կատարելու հետևյալ կապիտալ աշխատանքները՝

2023-2025 թվականներին նախատեսվում են ներդրումներ կատարել նշված բնագավառներում հետևյալ չափերով.

2023 թվականին՝

1. Տաշիր համայնքի զարգացման գերակայություններից մեկն է ներհամայնքային ճանապարհների կառուցումը: Այդ նպատակով նախորդ տարիներին իրականացված սուբվենցիոն ծրագրերի միջոցով կատարվել են ներհամայնքային ճանապարհների կառուցման և նորոգման աշխատանքներ բոլոր բնակավայրերում: Այս տարվա ծրագրով «ճանապարհաշինություն» ոլորտով նախատեսվում է Փողոցների ասֆալտապատման աշխատանքներին հատկացնելու 252123.0 հազ.դրամ, որը նախատեսված է բարեկարգել մի շարք գյուղերի՝ Մեղվահովիտ, Կրուգլայա Շիշկա, Մեծավան, Ձորամուտ, Ապավեն, Արծնի Նորաշեն բնակավայրերի ճանապարհները սալարկմամբ, 176486,0 հազ.դրամը պետական բյուջեի մասնաբաժինն է:

2. Համայնքի զարգացման գերակայություններից է գիշերային լուսավորության ցանցի ընդլայնման ծրագիրը: Համայնքում շարունակական բնույթ է կրում լուսավորության առկա համակարգի վերափոխումը էներգախնայող համակարգով։ Համայնքի լուսավորության ցանցի աշխատանքների ընդլայնման և արդիականացման համար նախատեսվում է բյուջեից հատկացնել 153150. հազ դրամ, սուբվենցիայի հաշվին՝ 107205,0 հազար դրամը:

3. Կարևոր է համարվում «Ջրամատակարարում» ոլորտը, որի խնդիրն է ապահովել մի շարք գյուղական բնակավայրեր՝ Կրուգլյա Շիշկա, Լեռնահովիտ, Պրիվոլյնոե, Ձորամուտ, Պետրովկա, Կաթնառատ, խմելու ջրով: Խմելու ջրի ջրագծերի կառուցումը և վերանորոգումը կբարձրացնի ջրամատակարարման որակը: Խնդրի լուծման համար պլանավորվել է հատկացնել 90000.0 հազար, սուբվենցիայի հաշվին ՝ 58500.0 հազար դրամը,

4. Նախատեսվում է գազաֆիկացնել Բլագոդարնոյե և Ապավեն բնակավայրերը: Ծրագիրը իրականացնելու համար «Գազաֆիկացում» ոլորտ ծրագրին կհատկացվի 100000.0 հազար դրամ, պետական մասնաբաժինը կկազմի 65000.0 հազար դրամ:

Նախատեսվում է բազմաբնակարան շենքերի տանիքների, շքամուտքերի և այլ կապիտալ վերանորոգման աշխատանքների կատարման համար «Բնակարանային շինարարություն» ոլորտին հատկացնել 154455.0 հազար դրամ, սուբվենցիայի հաշվին՝ 77227.0 հազար դրամ, 30891.0հազար դրամը միջազգային կազմակերպությունների միջոցներով: Նշված աշխատանքները իրականացվել են նաև նախորդ տարիներին:

5. Տաշիրի համայնքապետարանի, Պաղաբյուր, Ձորամուտ բնակավայրերի վարչական շենքերի վերանորոգման աշխատանքների համար նախատեսվել է 140000.0 հազար դրամ որից՝ 68000.0 հազար դրամը սուբվենցիա, միջազգային կազմակերպությունների ներդրում ՝ 18000.0 հազ.դրամ, «Տաշիր»բարեգործական հիմնադրամի հաշվին:

Տաշիր համայնքում նախադպրոցական տարիքի բոլոր երեխաների ընդգրկվածության ապահովումն նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ ծրագրի համար նախատեսվում է նորոգել մանկապարտեզները և կառուցել նոր մանկապարտեզներ Տաշիր քաղաքում և Նորաշեն գյուղում: Ծրագրվում է իրականացվող աշխատանքների համար նախատեսել է 250000.0 հազար դրամ, որից՝ 187500.0 հազար դրամ սուբվենցիա, 25000.0 հազար դրամ՝ միջազգային կազմակերպությունների միջոցներ, 25000.0 հազար դրամը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հաշվին, այս ամենի շնորհիվ նախադպրոցական կրթությունը հասանելի և մատչելի կդառնա բոլոր բնակավայրերի երեխաների համար:

 

6. Համայնքը շարունակելով հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման քաղաքականությունը՝ 2023 թվականին նախատեսել է 115 000.0 հազար դրամ սպորտի և մշակույթի ոլորտի համար: Մշակույթի ավանդույթների պահպանման , առողջ ապրելակերպի խթանման համար ՝ հատկապես նախատեսվել է Պրիվոլյնոե բնակավայրում սպորտ դահլիճի վերանորոգման, այլ գյուղական բնակավայրերում պուրակների, մարզադաշտերի և խաղահրապարակների կառուցման աշխատանքներ որից 70000.0 հազար դրամը սուբվենցիայի հաշվին, 15000.0 հազար դրամը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հաշվին: Բնակավայրերը կդառնան ավելի բարեկարգ և հարմարավետ ինչպես երեխաների ժամանցի, այնպես էլ մեծահասակների հանգստի կազմակերպման համար:

Քանի որ Տաշիր համայնքում իրենից ներկայացնում է և քաղաքային և գյուղական բնակավայրերից, համայնքի բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, որի զարգացումից է հիմնականում կախված բնակչության կենսամակարդակի բարելավումը: Այդ նպատակին հասնելու համար նախորդ տարիների ընթացքում համայնքային բյուջեի, սուբվենցիոն ծրագրերի և այլ ներդրողների միջոցների հաշվին ձեռք են բերվել գյուղատնտեսական տեխնիկա՝ տրակտորներ և տարբեր գյուղատնտեսական գործիքներ, որոնցով վճարովի ծառայություններ են մատուցվում ինչպես համայնքի, այնպես էլ հարակից բնակավայրերի հողօգտագործողներին, որը ավելի գրավիչ և կանխատեսելի է դարձնում գյուղատնտեսությամբ զբաղվելը: Այս ամենի շնորհիվ համայնքում մի քանի անգամով ավելացել է մշակվող վարելահողերի քանակը: Այս ծրագրերը շարունակական են:

2024 թվականին՝ Տաշիրի հանրային տարածքների բարեկարգում,քաղաքի հյուրանոցի վերանորոգում, Սարատովկայի բերդի վերականգնում, Լիման լճի բարեկարգում և հյուրանոցների կառուցում ծրագրին նախատեսված է 330000.0 հազ. դրամ, որից 140000.0 հազ.դրամը սուբվենցիայի հաշվին, «Ջրամատակարարում» ոլորտում՝ Սեվաբերդից էկող ջրագծի կառուցում ծրագրին 100000.0 հազ.դրամ, պետական մասնաբաժինը ՝ 50000.0 հազ.դրամ, 20000.0 հազ.դրամը բարեգործական հիմնադրամի հաշվին: Կոյուղի մաքրման կայանի կառուցում ծրագրին՝ 150000.0 հազ.դրամ որից 70000.0 հազ.դրամը սուբվենցիայի հաշվին, 20000.0 հազ.դրամը բարեգործական հիմնադրամի հաշվին: Նախատեսվել է նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացնել համայնքի տարածքում հացահատիկի պահեստի, կայանատեղի կառուցում և տեխնիկայի ձեռք բերում : Ծրագիրը իրականացնելու համար նախատեսվել է 370000,0 հազ. դրամ, որից 112500,0 հազ դրամը սուբվենցիայի հաշվին: Նախատեսվում է նաև տրամադրել 150000,0 հազ. դրամ որից 90000.0 հազ դրամը սուբվենցիայի հաշվին 10000.0 հազ.դրամը բարեգործական հիմնադրամի հաշվին որպեսզի սպորտ դահլիճի, բոքսի և լողավազանի կառուցման ծրագիրը իրականացվի:

2025 թվականին՝ շարունակելով իրականացնել 2024թ սուբվենցիոն ծրագրերը՝ Տաշիրի հանրային տարածքների բարեկարգում , քաղաքի հյուրանոցի վերանորոգում, Սարատովկայի բերդի վերականգնում, Լիման լճի բարեկարգում և հյուրանոցների կառուցում ծրագրին նախատեսված է 437500 .0 հազ. դրամ,որից 397000.0 հազ.դրամը սուբվենցիայի հաշվին :

Տեխնիկայի ձեռք բերում, կայանատեղի կառուցում ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է 180000 .0 հազ. դրամ, որից 140000.0 հազ.դրամը կազմում է պետական մասնաբաժինը: «Ջրամատակարարում» ոլորտում՝ Սեվաբերդից էկող ջրագծի կառուցում ծրագրին 75000.0 հազ.դրամ, սուբվենցիայի հաշվին՝ 45000.0 հազ.դրամը, 20000.0 հազ.դրամը բարեգործական հիմնադրամի հաշվին: Կոյուղի մաքրման կայանի կառուցում ծրագրին ՝335000.0 հազ.դրամ, որից 310000.0 հազ.դրամը պետական մասնաբաժինն է իսկ 10000.0 հազ.դրամը բարեգործական հիմնադրամի հաշվին: Նախատեսվում է նաև տրամադրել 180000,0 հազ. դրամ, որից 140000.0 հազ դրամը սուբվենցիայի հաշվին ևս 10000.0 հազ.դրամը բարեգործական հիմնադրամի ներդրումը սպորտ դահլիճի, բոքսի և լողավազանի կառուցման ծրագրին :

Բացի սուբվենցիոն ծրագրերով, 2023 թվականին պլանավորվում է իրականացնել նաև մի շարք այլ ծրագրեր: Համայնքն իր սեփական եկամուտների հաշվին կիրականացնի պարտադիր լիազորություններ, ինչպես նաև սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներ, որի համար կտրամադրվի 100000.0 հազ,դրամ, կեղտաջրերի հեռացման և սելավատարի մաքրման աշխատանքների համար նախատեսվել է 5000.0 հազ,դրամ, լուսավորության ցանցի, ջրամատակարարման և բնակարանային ֆոնդի ընթացիկ նորոգման աշխատանքների համար կտրամադրվի 8500.0 հազ.դրամ, 10000.0 հազ.դրամ և 11000.0 հազ.դրամ համամասնաբար և այդ գումարները աճելու են հաջորդ տարիներին:

Նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ների, արվեստի դպրոցների և մշակույթի տների պահպանման և բնականոն գործունեությունը ապահովելու համար բյուջեից կհատկացվի 213500.0 հազ.դրամ դրամաշնորհ:

Ստորև ներկայացվում է 2022-2025 թվականների համար նախատեսված ծախսերը՝ տնտեսագիտական և գործառնական դասակարգմամբ՝ 2021 թվականի փաստացի և 2022 թվականի հաստատված բյուջեների ցուցանիշների հետ համեմատական վերլուծությամբ (աղյուսակ 2):

 

Աղյուսակ 2

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

ա) ըստ գործառական դասակարգման

 

(հազար դրամ)

Հ/հ

ԾԱԽՍԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

2021թ. փաստ.

2022թ. հաստ.

2023թ. կանխ.

2024թ. կանխ.

2025թ. կանխ.

Տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ (%)

2021թ

2022թ

2023թ

2024թ

2025թ

 

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

1084976.0

1728949.3

2245376.0

2276189.0

2399794.0

100,0

100,0

100,0

100,0

100,0

1

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ

376423.0

410516.0

520572.0

765990.0

886730.0

34.7

23.7

23.1

33.6

37.0

2

Պաշտպանություն

 

 

3000.0

3000.0

3000.0

 

 

0.1

0.1

0.1

3

Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

Տնտեսական հարաբերություններ

61710.2

231532.2

237123.0

374000.0

184000.0

5.7

13.4

10.6

16.4

7.7

5

Շրջակա միջավայրի պաշտպանություն

109507.1

132140.0

127000.0

137000.0

145500.0

10.0

7.6

5.6

6.0

6.1

6

Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն

214289.1

470525.1

567105.0

436500.0

604000.0

19.7

27.2

25.2

19.2

25.2

7

Առողջապահություն

0,0

 

 

 

 

 

 

 

 

 

8

Հանգիստ, մշակույթ և կրոն

117369.7

150889.8

135935.0

211935.0

243435.0

10.8

8.7

6.0

9.3

10.1

9

Կրթություն

197630.8

218860.0

438500.0

195500.0

192500.0

18.2

12.7

19.5

8.5

8.0

10

Սոցիալական պաշտպանություն

7946.0

12200.0

8500.0

8000.0

8500.0

0.7

0.7

0.3

0.3

0.3

11

Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր

100000.0

101286.2

207641.0

143764.0

132129.0

9.2

5.8

9.2

6.3

5.5

 

բ) ըստ տնտեսագիտական դասակարգման

 

(հազար դրամ)

Հ/հ

ԾԱԽՍԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

2021թ. փաստ.

2022թ. հաստ.

2023թ. կանխ.

2024թ. կանխ.

2025թ. կանխ.

Տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ (%)

2021թ

2022թ

2023թ

2024թ

2025թ

 

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

1084976.0

1728949.3

2245376.0

2276189.0

2399794.0

100,0

100,0

100,0

100,0

100,0

Ա

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

704243.3

933828.8

1158566.0

1146789.0

1167794.0

64.9

54.0

51.6

50.4

48.7

1

Աշխատանքի վարձատրություն

271545.3

270038.1

286240.0

291240.0

301480.0

25.0

15.6

12.7

12.8

12.6

2

Ծառայությունների և ապրանքների ձեռք բերում

248412.3

357801.0

286185.0

315185.0

328685.0

22.9

20.7

12.7

13.8

13.7

3

Տոկոսավճարներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

Սուբսիդիաներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

Դրամաշնորհներ

161471.0

183593.5

363000.0

383000.0

389500.0

14.9

10.6

16.2

16.9

16.2

6

Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ

10595.2

12450.0

6700.0

6700.0

6700.0

10.0

0.7

0.3

0.3

0.3

7

Այլ ծախսեր

2219.4

109946.2

216441.0

143764.0

132129.0

0.2

6.3

9.7

6.3

5.5

Բ

ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ

462177.9

849220.5

1106810.0

1137500.0

1243000.0

42.6

49.1

49.3

50.0

51.8

1

Հիմնական միջոցներ

462177.9

849220.5

1106810.0

1137500.0

1243000.0

42.6

49.1

49.3

50.0

51.8

2

Պաշարներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

Բարձրարժեք ակտիվներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

Չարտադրված ակտիվներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գ

ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ

-82039.2

-54100.0

-20000

-10000.0

-11000.0

7.6

3.1

0.9

0.4

0.5

1

Հիմնական միջոցների իրացումից մուտքեր

-22819.0

-2000.0

-5000.0

-5000.0

-3000.0

2.1

0.1

0.2

0.2

0.1

2

Պաշարների իրացումից մուտքեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

Բարձրարժեք ակտիվների իրացումից մուտքեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

Չարտադրված ակտիվների իրացումից մուտքեր

-59220.2

-52100.0

-15000.0

-5000.0

-8000.0

5.5

3.0

0.7

0.2

0.4

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունվարի 2023 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան