Գլխավոր տեղեկություն
Համար
N 1546-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1546-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 315-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ձևավորելու, խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի N 181-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 111-Ա որոշման N 2 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին և 1.2-րդ ենթակետերով.

«1.1) հաստատում է հանձնաժողովի անհատական կազմը.

1.2) ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել հանձնաժողովի գործունեությունը.».

2) 29-րդ կետը «կազմված է» բառից հետո լրացնել «առավելագույնը» բառով.

3) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Հանձնաժողովի անդամներն ընտրվում են մրցութային բաց ընթացակարգի միջոցով՝ 1 տարի ժամկետով խորհրդի սահմանած կարգով: Հանձնաժողովի անդամների գործունեության ժամկետը խորհրդի որոշմամբ յուրաքանչյուր անգամ կարող է երկարաձգվել մինչև մեկ տարի ժամկետով, եթե հանձնաժողովի անդամների ընտրության նոր մրցույթ չի հայտարարվում:».

4) 31-րդ կետից հանել հետևյալ նախադասությունները.

«Հանձնաժողովի անդամների թեկնածուներն ընտրվում են խորհրդի կողմից՝ խորհրդի նիստին ներկա խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդով: Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:».

5) հավելվածի ամբողջ տեքստում «հանձնաժողովի աշխատանքները համակարգող» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հանձնաժողովի նախագահ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

6) 38-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովն իր կազմից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ: Եթե հանձնաժողովի նախագահ ընտրելու անհրաժեշտությունը ծագելուց հետո նախագահ չի ընտրվում, ապա հանձնաժողովի նախագահը նշանակվում է խորհրդի կողմից՝ խորհրդի նիստին ներկա անդամների ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ:».

7) 49-րդ կետից հանել «(վարողը)» բառը.

8) 51-րդ կետի՝

ա. 4-րդ ենթակետը «կազմակերպում է» բառից հետո լրացնել «խորհրդի» բառով,

բ. 8-րդ ենթակետում «խորհրդի նախագահի կամ հանձնաժողովի աշխատանքները համակարգողի» բառերը փոխարինել «խորհրդի (հանձնաժողովի) նախագահի» բառերով,

գ. 10-րդ ենթակետում «խորհրդի նախագահի կամ հանձնաժողովի աշխատանքները համակարգողի» բառերը փոխարինել «խորհրդի (հանձնաժողովի) նախագահի» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մարտի 29-ի «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 315-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչել 2022 թվականի դեկտեմբերի 31-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

29.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ