Գլխավոր տեղեկություն
Համար
N 15-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 05.01.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունվարի 2023 թվականի N 15-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 977-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 7-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման 9-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.

«7.1. Լիցենզիա կամ թույլտվություն, եզրակացություն ստանալու համար հայտը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով՝ նույնականացման քարտի հիման վրա, և լիազոր մարմինը լիցենզիա կամ թույլտվություն, եզրակացություն կարող է տրամադրել «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով։ Ընդ որում, լիցենզիան կամ թույլտվությունը, եզրակացությունն այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում համապատասխան լիցենզիան կամ թույլտվությունը, եզրակացությունը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով։»․

3) որոշման 9-րդ կետի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ և 12-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել․

4) որոշման 9-րդ կետի 10-րդ և 11-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«10) 25-րդ կետում «լիազոր մարմին ներկայացված գրավոր դիմումի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով լիազոր մարմին ներկայացված հայտի» բառերով.

11) 25-րդ կետի 1-ին ենթակետում «գրավոր դիմումը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով լիազոր մարմին ներկայացված հայտի» բառերով:»․

5) որոշման 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերով․

«13) 12-րդ կետի 2-րդ ենթակետը, 16-րդ և 27-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել․

14) 21-րդ կետում «Լիցենզիայի» բառը փոխարինել «7․1-ին կետով նախատեսված թղթային տեսքով տրամադրված լիցենզիայի» բառերով․

15) 29-րդ կետում «Տրված թույլտվության, եզրակացության» բառերը փոխարինել «7․1-ին կետով նախատեսված թղթային տեսքով տրամադրված թույլտվության, եզրակացության» բառերով։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան