ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 56-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N Մ-1273-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզի Կողբ համայնքում «Թումո» կենտրոնի ստեղծում» ծրագրի մասին» N Մ-1273-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «1,707,000,000» թիվը փոխարինել «1,877,000,000» թվով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
18.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 56-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿՈՂԲ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ԹՈՒՄՈ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է` Տավուշի մարզի Կողբ համայնքում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ուսումնական ծրագիր իրականացնելու նպատակով շենքային պայմանների ստեղծումն է: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեuվում է ծրագրի շրջանակներում oրենքով uահմանված կարգով oգտվել Հայաuտանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով oրենքով uահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ծրագիրը իրականացվելու է «Ջի Էյչ ԷՄ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության միջոցով (240,000,000 երկու հարյուր քառասուն միլիոն դրամ), «Կողբ» հիմնադրամի կողմից (144,000,000 հարյուր քառասունչորս միլիոն դրամ) և այլ բարերարների կողմից (1,493,000,000 մեկ միլիարդ չորս հարյուր իննսուներեք միլիոն դրամ)հատկացված և հատկացվելիք նվիրաբերությունների հաշվին: |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Սիմոնյան» կրթական հիմնադրամ (քաղ. Երևան, Հալաբյան 16, ՀՎՀՀ՝ 01245672): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրը իրականացվելու է Տավուշի մարզի Կողբ համայնքի 1-ին փողոցի 35/1 հասցեում: Քաղաքաշինության բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմելու է 1,877,000,000 (մեկ միլիարդ ութ հարյուր յոթանասունյոթ միլիոն) դրամ: |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Ծրագրի շահառուն է` Կողբի և հարակից բնակավայրերի համայնքները: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը իրականացվելու է մեկ փուլով 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝ 1. Ճարտարապետական, չափագրման, ինժեներական, դիզայներական և այլ նմանատիպ աշխատանքների իրականացում և աշխատանքային նախագծերի համաձայնեցում, թողարկում և հաստատում – 73,000,000 (յոթանասուներեք միլիոն) դրամ, 27.09.2016 թվականից մինչև 30.06.2018թ-ը (մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կնքվել է՝ 71 205 000 դրամի գործարք): 2. Շինարարական և բարեկարգման աշխատանքների իրականացում – 1,604,000,000 (մեկ միլիարդ վեց հարյուր չորս միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 31.12.2023 թվականը, (մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կնքվել է՝ 674 818 531 դրամի գործարք): 3. Շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքի տեխնիկական և հեղինակային հսկողություն, խորհրդատվական ծառայությունների ստացում, փաստագրման, հատակագծման և իրավունքի պետական գրանցման աշխատանքների իրականացում – 18,000,000 (տասնութ միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 31.12.2020 թվականը: 4. Հողամասի, շենքի կամ շինության ձեռքբերում – 170,000,000 (հարյուր յոթանասուն միլիոն) դրամ, 15.09.2022 թվականից 31.12.2023 թվականը՝ Հայաստանի Հանրապետությունում: 5. Վարչական ծախսեր - 12,000,000 (տասներկու միլիոն) դրամ 27.09.2016 թվականից մինչև 30.09.2018 թվականը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ճարտարապետական, չափագրման, ինժեներական, դիզայներական, փաստաթղթերի թողարկման, նախագծերի իրականացման աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում ՀՀ-ից – 10,000,000 (տաս միլիոն) դրամ, 27.09.2016 թվականից մինչև 30.06.2020 թվականը: 2. Ճարտարապետական, չափագրման, ինժեներական, դիզայներական, փաստաթղթերի թողարկման, նախագծերի իրականացման աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում արտերկրից – 63,000,000 (վաթսուներեք միլիոն) դրամ, 27.09.2016 թվականից մինչև 30.06.2020 թվականը: 3. Շինարարական և բարեկարգման նյութերի և աշխատանքների ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից – 1,252,000,000 (մեկ միլիարդ երկու հարյուր հիսուներկու միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 31.12.2023 թվականը: 4. Շինարարական և բարեկարգման նյութերի և աշխատանքների ձեռքբերում արտերկրից – 352,000,000 (երեք հարյուր հիսուներկու միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 31.12.2023 թվականը: 5. Հողամասի, շենքի կամ շինության ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունում – 170,000,000 (հարյուր յոթանասուն միլիոն) դրամ, 15.09.2022 թվականից 31.12.2023 թվականը: 6. Շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքի տեխնիկական և հեղինակային հսկողություն, խորհրդատվական ծառայությունների ստացում, փաստագրման, հատակագծման և իրավունքի պետական գրանցման աշխատանքների ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից – 12,000,000 (տասներկու միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 31.12.2020 թվականը: 7. Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում արտերկրից – 6,000,000 (վեց միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 30.09.2020 թվականը: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1. Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ – 8,000,000 (ութ միլիոն) դրամ, 01.10.2016 թվականից մինչև 30.09.2020 թվականը: 2. Գործուղման ծախսեր – 3,000,000 (երեք միլիոն) դրամ, 01.10.2016 թվականից մինչև 30.09.2020 թվականը: 3. Գրասենյակային և այլ ծախսեր – 1,000,000 (մեկ միլիոն) դրամ, 01.10.2016 թվականից մինչև 30.09.2020 թվականը: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Կողբի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
18.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|