ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2022 թվականի N 2060-Ա
«ՌԱՍԱՅԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՐԱՎԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ներկայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ՝ ըստ անհրաժեշտության։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
27.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |