Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 82-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.08.2020
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2020

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

28 օգոստոսի 2020 թվականի

ք. Երևան

թիվ 82-Ա

 

ԼՍՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ, ՖԻԼՄԵՐ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՀԱՅԵՐԵՆ ԵՆԹԱԳՐՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵԹԵՐԱՅԻՆ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 23.12.22 թիվ 149-Ա)

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և 32-րդ հոդվածի 7-րդ մասով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել լսողական խնդիրներ ունեցող սպառողների համար օրվա ընթացքում համապատասխանաբար առնվազն մեկական մանկական և լրատվական տեսալսողական հաղորդումներ, ֆիլմեր ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով հեռարձակման եթերային ժամերը:

(1-ին կետը լրաց. 23.12.22 թիվ 149-Ա)

2․ Տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները, որոնք եթեր են հեռարձակում նաև մանկական կամ լրատվական տեսալսողական հաղորդումներ և ֆիլմեր, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողության խնդիրներ ունեցող սպառողների համար տեղեկատվության մատչելիությունը` օրվա ընթացքում՝ համապատասխանաբար առնվազն մեկական մանկական հաղորդում ներկայացնելով հայերեն ժեստերի լեզվով թարգմանությամբ, և լրատվական տեսալսողական հաղորդում և ֆիլմ՝ ներկայացնելով ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով՝ հետևյալ ձևով և եթերային ժամերին.

1) մանկական տեսալսողական հաղորդումները պետք է եթեր հեռարձակվեն աշխատանքային օրերին ժամը՝ 16:00-ից մինչև 21:00-ն, իսկ հանգստյան օրերին՝ 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, ընդ որում հայերեն ժեստերի լեզվով տեսանելի թարգմանությունը պարտադիր է,

2) լրատվական տեսալսողական հաղորդումները և ֆիլմերը ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով պետք է եթեր հեռարձակվեն ժամը՝ 17:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, ընդ որում ժեստերի լեզվով տեսանելի թարգմանությունը կամ հայերեն ենթագիրը պարտադիր տեսանելի ձևով:

(2-րդ կետը խմբ. 23.12.22 թիվ 149-Ա)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան

   

2020 թ. օգոստոսի 28

ք. Երևան