Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 149-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
23.12.2022
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2022 թվականի

ք. Երևան

թիվ 149-Ա

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 82-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունված և 2022 թվականի նոյեմբերի 14-ին պաշտոնապես հրապարակված ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-404-Ն օրենքը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

 

1. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 28-ի «Լսողական խնդիրներ ունեցող սպառողների համար օրվա ընթացքում համապատասխանաբար առնվազն մեկական մանկական և լրատվական տեսալսողական հաղորդումներ ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով հեռարձակման եթերային ժամերը սահմանելու մասին» թիվ 82-Ա որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

 

1) Որոշման վերնագրում և 1-ին կետում «հաղորդումներ» բառից հետո ավելացնել «, ֆիլմեր» բառը,

2) Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«2․ Տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները, որոնք եթեր են հեռարձակում նաև մանկական կամ լրատվական տեսալսողական հաղորդումներ և ֆիլմեր, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողության խնդիրներ ունեցող սպառողների համար տեղեկատվության մատչելիությունը` օրվա ընթացքում՝ համապատասխանաբար առնվազն մեկական մանկական հաղորդում ներկայացնելով հայերեն ժեստերի լեզվով թարգմանությամբ, և լրատվական տեսալսողական հաղորդում և ֆիլմ՝ ներկայացնելով ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով՝ հետևյալ ձևով և եթերային ժամերին.

 

1) մանկական տեսալսողական հաղորդումները պետք է եթեր հեռարձակվեն աշխատանքային օրերին ժամը՝ 16:00-ից մինչև 21:00-ն, իսկ հանգստյան օրերին՝ 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, ընդ որում հայերեն ժեստերի լեզվով տեսանելի թարգմանությունը պարտադիր է,

2) լրատվական տեսալսողական հաղորդումները և ֆիլմերը ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով պետք է եթեր հեռարձակվեն ժամը՝ 17:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, ընդ որում ժեստերի լեզվով տեսանելի թարգմանությունը կամ հայերեն ենթագիրը պարտադիր տեսանելի ձևով:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

23 դեկտեմբերի 2022 թ.

ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան