«Գրանցված է»
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302372
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 9 օգոստոսի 2002 թ. | N 119-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՐԹԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԿԱՇՎԵՀՈՒՄՔԻ, ՄՈՐԹՈՒ ԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ԱՅԼ ՀՈՒՄՔԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 16-ԳՆՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն մորթից ստացված կաշվեհումքի, մորթու և անասնապահական այլ հումքի գնումների մասին» Ձև թիվ 16-գնում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
| Նախագահ | Ս. Մնացականյան | 
| Հավելված 1 Հաստատված է | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՐԹԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԿԱՇՎԵՀՈՒՄՔԻ, ՄՈՐԹՈՒ ԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ԱՅԼ ՀՈՒՄՔԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 16-ԳՆՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է ձև թիվ 16-գնում (եռամսյակային) հաշվետվությունների լրացման կարգը:
2. Հաշվետվությունները լրացվում են գյուղատնտեսական մթերքի և հումքի գնումներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, միայն հանրապետությունում արտադրված ծավալներից գնված գյուղատնտեսական մթերքի համար, հաշվետվության ձևերի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. «Կաշվեհումք, խոշորի կաշվեհումք»` թիվ 01 տողի 1 սյունակում լրացվում են հաշվետու ժամանակում գնված խոշոր եղջերավոր անասունի կաշվեհումքի քանակը` (հազար հատ):
6. «Մանրի կաշվեհումք»` թիվ 03 տողի 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված մանր եղջերավոր անասունի կաշվեհումքի քանակը` (հազար հատ):
7. «Խոզի կաշվեհումք 30 քառակուսի դմ-ից ավելի» թիվ 05 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված խոզի կաշվեհումքը (30 քառակուսի դմ-ից ավելի) քանակը (հազար հատ): Խոզի կաշվեհումքի մեջ չեն մտցվում 4 ամսական խոճկորների և սպանդանոցում մորթված խոզերի կաշին:
8. «այդ թվում` 1-3 կարգի» թիվ 02, 04 և 06 տողերի 1 սյունակներում լրացվում է հաշվետու ժամանակում գնված 1-3 կարգի կաշվեհումքի քանակը (հազար հատ): Կարգերը սահմանվում են ըստ խուզի ժամանակ առաջացած կաշվի վնասվածքի չափի` պետական ստանդարտով սահմանված` 1-3 կարգերի:
9. «Ոչ ստանդարտ կաշվեհումք» թիվ 07 տողի 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված ոչ ստանդարտ կաշվեհումքի քանակը (հատ):
10. «Ճագարի մորթի» թիվ 08 տողի 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված ճագարի մորթու քանակը (հատ): Ճագարի մշակված մորթին դասվում է առաջին կարգի, իսկ անմշակը` երկրորդ կարգի մեջ:
11. «Անասնապահական հումք, աղիքահումք» թիվ 09 տողի 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված աղիքահումքի քանակը` (կոմպլեկտ):
12. «Մազ (ձիու և խ.ե.ա. անասունի)» թիվ 10 տողի 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված մազի (ձիու և անասունի) քանակը` (կգ):
13. «Փետուր և բմբուլ» թիվ 11 տողի 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված փետուրի և բմբուլի քանակը` (կգ):
14. «Խոզի մազ» թիվ 12 տողի 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված խոզի մազի քանակը` (կգ):
15. «Կոտոշ և սմբակ» թիվ 13 տողում 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված կոտոշի և սմբակի քանակը (ցենտներ):
|  | ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
| Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |
| 
 Ում է ներկայացվում (անվանումը)______________________ 
 Ով է ներկայացնում (անվանումը)______________________ 
 ___________________________________________ 
 Հիմնադիրները (մասնակիցները)** □ 1 □ 2 □ 3 □ 4 
 1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի 
 Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է 
 Կազմակերպական-իրավական ձևը _______________ □ 
 ծածկագիրը՝* I_I_I_I 
 Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________ 
 _________________________ ծածկագիրը՝* I_I_I_I 
 Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը* 
 I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I 
 Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * _I_I_I_I_I_I_I 
 Մարզը ________________________________ I_I_I 
 Գտնվելու վայրը_________________________________ 
 *) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից **) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում | Ձև N 16-գնում  Հաստատված է ՀՀ Վիճակագրության 
 Ներկայացվում է՝ 
 ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ տարածքային բաժանմունք Ներկայացնում են՝ իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, գյուղական և քաղաքային համայնքները 
 Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ 
 հունվարի 7-ին, ապրիլի 3-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 2-ին | 
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՐԹԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԿԱՇՎԵՀՈՒՄՔԻ, ՄՈՐԹՈՒ ԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ԱՅԼ ՀՈՒՄՔԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
առ ____ __________ 200__թ
| Տողի N | Չափի միավորը | Քանակը աճողական, տարվա սկզբից | |
| Ա | Բ | Գ | 1 | 
| Կաշվեհումք Խոշորի կաշվեհումք | 01 | հազ. հատ | |
| այդ թվում` 1-3 կարգի | 02 | -,,- | |
| Մանրի կաշվեհումք | 03 | -,,- | |
| այդ թվում` 1-3 կարգի | 04 | -,,- | |
| Խոզի կաշվեհումք 30 քառակուսի դմ-ից ավելի | 05 | -,,- | |
| այդ թվում` 1-3 կարգի | 06 | -,,- | |
| Ոչ ստանդարտ կաշվեհումք | 07 | հատ | |
| Ճագարի մորթի | 08 | -,,- | |
| Անասնապահական հումք Աղիքահումք | 09 | կոմպլեկտ | |
| Մազ (ձիու և խ. ե. անասունի) | 10 | կգ | |
| Փետուր և բմբուլ | 11 | -,,- | |
| Խոզի մազ | 12 | -,,- | |
| Կոտոշ և սմբակ | 13 | ցենտներ | 
| Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը*)                 (14) __  ______ մարդ *) լրացնում են միայն իրավաբանական անձինք և հիմնարկները | |
| ____ ________________ 200 թ. | Ղեկավար՝ _______________________ | 
| 
 կատարողի ազգանունը և հեռախոսի համարը | |