Գլխավոր տեղեկություն
Համար
N 21-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2023-01.11.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունվարի 2023 թվականի N 21-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի դեկտեմբերի 6-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 5-ը ներառյալ․

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

Երևան

05.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 5-ի N 21-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու- թյուններ

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1․

7210701000

Սպիտակ հարթ թիթեղ

Անագապատ, լաքապատ, առանց պոլիմերային ծածկույթի, թերթերով՝ 600 մմ-ից ավելի լայնությամբ

կգ

25 000 000

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

20 000 000 000

 

2․

7210122000

Սպիտակ հարթ թիթեղ

Անագապատ, չլաքապատ, առանց պոլիմերային ծածկույթի, թերթերով` 600 մմ-ից ավելի լայնությամբ

կգ

25 000 000

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

15 000 000 000

 

3.

7210904000

Սպիտակ հարթ թիթեղ

Անագապատ, տպագրված, առանց պոլիմերային ծածկույթի, թերթերով` 600 մմ-ից ավելի լայնությամբ

կգ

6 000 000

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

2 000 000 000

 

4.

7408191000

Պղնձալար

1 մմ-1.5 մմ լայնական հատվածքով, մետաղյա բանկաների կարերի զոդման համար

կգ

300 000

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

1 000 000 000

 

5.

8309909000

Մետաղյա լաքապատված կափարիչներ

Մետաղյա բանկաների համար, ոչ պտուտակավոր

կգ

10 000 000

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

9 000 000 000

 

6.

3214101009

Խտացնող մածուկ

Հերմետիկացման մետաղյա կափարիչների համար

կգ

400 000

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

500 000 000

 

7.

3904220009

Пластизоль (պլաստիկացված պոլիվինիլքլորիդ)

Պտուտակավոր կափարիչների համար (twist off) (поливинилхлорид пластифицированный),

կգ

900 000

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

1 800 000 000

 

8.

3907999000

Պաշտպանիչ պատվածք փոշու տեսքով

Բարդ պոլիեթերային հիմքով, մետաղյա բանկաների կարերի համար

կգ

40 000

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

150 000 000

 

9.

3208101000

Անգույն լաք պոլիեթերների հիմքով

Մետաղյա բանկաների համար

կգ

20 000

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

100 000 000

 

10.

4808100000

Ծալքավոր ստվարաթուղթ՝ թերթերով

Որպես փաթեթավորման մատերիալ օգտագործելու համար

կգ

1 000 000

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

300 000 000

 

11.

3403990000

Պլաստիկական քսանյութ

Մետաղյա բանկաների համար

կգ

2000

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան

ԵՄ

10 000 000

 
 

Ընդամենը`

           

49 860 000 000

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

05.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.10.2024, N 1709-Ա 01.11.2024, N 21-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան