Գլխավոր տեղեկություն
Համար
N 23-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 05.01.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունվարի 2023 թվականի N 23-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 5-ի N 23-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 737-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՎՃԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

(դրամ)

NN

ը/կ

Պաշտոնի անվանումը

Լրավճարը

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

1.

Խորհրդական

0

Գիտություն

2.

Պրոռեկտոր` գիտական հիմնարկության

0

3.

Վարիչ` ասպիրանտուրայի

0

4.

Պետ` բաժնի (գիտական հիմնարկության), պետ՝ ֆակուլտետի, ղեկավար` կենտրոնի (գիտական հիմնարկության)

0

5.

Ղեկավար` խմբի (գիտական հիմնարկության), խորհրդական գիտական գծով, պետ՝ ամբիոնի

0

6.

Ավագ գիտաշխատող, ավագ գիտնական վերլուծաբան, պետ՝ ցիկլի

0

7.

Գիտաշխատող` գիտական կազմակերպությունում, գիտնական վերլուծաբան, ավագ դասախոս

0

Կրթություն

8.

 

0

9.

Պետ` բաժնի

0

10.

Պետ` բաժանմունքի

0

11.

Դասախոս, դասավանդող` միջնակարգ կրթության համակարգի (ըստ առարկաների)

0

Առողջապահություն

12.

Բժիշկ` ուրոլոգ

0

13.

Բժիշկ, բժիշկ` անզգայաբան, բժիշկ` համաճարակաբան, բժիշկ` սոնոգրաֆիստ, բժիշկ-օրդինատոր, բուժկետի պետ-բժիշկ, դեղագետ, բժիշկ` ֆիզիոթերապևտ, օրդինատոր-նեյրոակնաբույժ, պրոթեզավորող, վիրաբույժ, բժիշկ` գինեկոլոգ, բժիշկ` ֆունկցիոնալ ախտորոշման

0

14.

Բուժակ, բուժակ-դեղատան պետ, բուժկետի պետ-բուժակ

5410

15.

Բուժքույր-անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի, բուժքույր` վիրաբուժության

10675

16.

Կլինիկական լաբորանտ, բուժքույր (լաբորանտ)` ճառագայթային ախտորոշման, բուժքույր` կազմակերպիչ, բուժքույր` ընդհանուր պրակտիկայի, բուժմատենավար, բուժքույր` վիճակագիր, դիետաբան, բուժքույր` ոսկրաբուժության, դեղագործ, բուժքույր` ֆունկցիոնալ ախտորոշման, մերսող, սանհրահանգիչ, տեխնիկ` պրոթեզավորող

12381

Մշակույթ

17.

Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության

0

18.

Վարիչ` բաժնի, պետ` թանգարանի (կառուցվածքային ստորաբաժանում), տեղակալ` տնօրենի գիտական գծով

0

19.

Ղեկավար` խմբի, պետ` ակումբի, վարիչ` գրադարանի

0

20.

Գիտաշխատող` թանգարանում, գիտական կազմակերպությունում, խմբագիր

0

21.

Երաժիշտ, նկարիչ-ձևավորող, գրադարանավար, թղթակից

0

22.

Լուսանկարիչ, կինոմեխանիկ, պահապան

0

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ

23.

Էլեկտրագազաեռակցող, եռակցող, ավագ գործիքագործ, փականագործ-գործիքագործ, խառատ, հղկող, ավտոփականագործ, փականագործ-մեքենագետ` ավտոմեքենայի, փականագործ` մեխանիկական հավաքման աշխատանքների, փականագործ, փականագործ` ավտոմեքենայի նորոգման, փականագործ-մեքենագետ` ավտոմեքենայի շարժիչի, փականագործ` ագրեգատների նորոգման, էլեկտրամեքենագետ` էլեկտրասարքավորումների փորձարկման և նորոգման, փականագործ-մեքենագետ` թռչող սարքերի պարաշյուտային և վթարափրկարարական միջոցների, շարժիչագործ, փականագործ-էլեկտրագետ` էլեկտրասարքավորումների նորոգման, կարբյուրատորագործ,

ակումլյատորագործ (մարտկոցագործ), ֆրեզող, օպտիկ, նորոգող, ավտոէլեկտրիկ

0

24.

Ջոկի հրամանատար-վարորդ, հաշվարկի հրամանատար-վարորդ, ջոկի հրամանատար-վարորդ-լցավորող, կաթսայատան պետ-օպերատոր, ջոկի հրամանատար-պահակ

0

25.

Ավագ վարորդ, ավագ վարորդ-լցավորող

0

26.

Վարորդ` հատուկ նշանակության տրանսպորտային միջոցի, վարորդ` շտապ բժշկական օգնության ավտոմեքենայի, վարորդ` հրշեջ ավտոմեքենայի, բուլդոզերավար, տրակտորիստ, մեքենավար` ուղեհարթիչների և կեռաշերեփների, էքսկավատորավար, մեքենավար` ավտոամբարձիչի, բանվոր` ճոպանասարքի-վարորդ` ավտոամբարձիչի,

ավտոկռունկավար, կռունկավար

0

27.

Քույր-տնտեսվար, խոհարար (ուհի), մատուցող (ուհի), բուֆետապան, սանիտար (ուհի), սանիտար (ուհի)-ախտահանող, սանիտար (ուհի)` վիրահատարանի, ախտահանող, վարսավիր, սպասուհի, հրշեջ, այգեպան` կանաչապատման աշխատանքների

10675

28.

Վարորդ` բեռնատար ավտոմեքենայի` ըստ բեռնատարողության (տոննա)

 

- մինչև 5 տոննա

4746

- 5 - 10 տոննա

3893

- 10 - 13 տոննա

3040

29.

Վարորդ` մարդատար ավտոմեքենայի` ըստ շարժիչի աշխատանքային ծավալի (լիտր)

 

- մինչև 1,8 լիտր

5599

- 1,8 - 3,5 լիտր

4746

- 3,5 լիտրից ավելի

3893

30.

Որմնադիր, ատաղձագործ, տանիքագործ, հյուսն, փականագործ` ջերմային ցանցերի սպասարկման, փականագործ-սանտեխնիկ, սանտեխնիկ, էլեկտրամեքենագետ` վերելակների սպասարկման, էլեկտրափականագործ` բարձր լարման

հոսանքագծերի նորոգման, էլեկտրագետ, միջատազերծող, պղնձագործ, թիթեղագործ, ներկարար, ավագ բանվոր` ճոպանասարքի, բանվոր` ճոպանասարքի, էլեկտրամոնտյոր` գեներատորի, էլեկտրամոնտյոր, վերանորոգող` էլեկտրոնային ռադիոսարքավորումների, մալուխագործ

0

31.

Կազմարար, հացթուխ, դերձակ, կոշկարար, մեքենավար` լվացող կայանքների, օպերատոր` սղոցանյութի վերամշակման կայանքի, օպերատոր` զտման կայանի, լաբորանտ` քիմիական անալիզի, օպերատոր` ջերմային ցանցերի, օպերատոր` կաթսայատան, օպերատոր` պոմպակայանի, օպերատոր` գազային կոմպրեսորի, օպերատոր` ջրամբարի, օպերատոր` սառնարանային սարքավորման, օպերատոր` լվացքի մեքենայի, օպերատոր` լվացման (լվացքի) մեքենայի, փականագործ-նորոգող, փականագործ-հավաքող, հավաքող` անվադողերի, օպերատոր` պատճենահանող և բազմացնող մեքենաների, մեքենավար` պոմպակայանքի, մեքենավար` ջերմաքարշի, բանվոր` խոհանոցի, լվացող՝ ամանեղենի, օժանդակ բանվոր` խոհանոցի, հավաքարար` կազմակերպության, արդուկող` ձեռքով, վերակացու` շենքերի, բեռնակիր, պահակ-օպերատոր, դռնապան, հանդերձապահ, վերելակավար, պահակ, աղբահանող բանվոր, բանվոր` տարբեր աշխատանքներ կատարող, բանվոր-տեսակավորող, փաթեթավորող` ձեռքով, բանվոր` օժանդակ

0

»:


Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2023 թվական: