Գլխավոր տեղեկություն
Համար
N 79-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2022
Ընդունող մարմին
Բյուրեղավան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
19.12.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
19.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2022 թվականի N 79-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների և «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 10-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է.

1. Սահմանել Բյուրեղավան համայնքում (այսուհետ՝ համայնք)  տեղական վճարների 2023 թվականի տեսակները, դրույքաչափերը և արտոնությունները`

1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 (տասը հազար) դրամ.

2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում՝ դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 20000 (քսան հազար) դրամ.

3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 (տասը հազար) դրամ.

4) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 25000 (քսանհինգ հազար) դրամ.

5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 (հինգ հազար) դրամ.

6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 2000 (երկու հազար դրամ) .

7) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց՝ փոխհատուցման գումարի չափով` մեկ քառակուսի մետրի համար՝ 10 (տասը) դրամ.

8) համայնքի Ջրաբեր բնակավայրի տարածքում համայնքի կողմից մատուցված ջրամատակարարման ծառայությունների դիմաց գանձվող վճարի դրույքաչափը՝ մեկ խորանարդ մետր խմելու ջրի համար՝ 130 (մեկ հարյուր երեսուն) դրամ.

9) Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափ և արտոնություններ՝ համաձայն հավելված N 1-ի.

10) «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափ և արտոնություններ` համաձայն հավելված N 2-ի.

11) «Բյուրեղավան համայնքի մարզամշակութային կենտրոն» բյուջետային հիմնարկի ծառայությունից (շախմատի ուսուցում) օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափ՝ մեկ սովորողի համար՝ 2000 (երկու հազար) դրամ.

12) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար՝ 1000 (հազար) դրամ.

13) համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ յուրաքանչյուր կանխարգելիչ միջոցառման համար՝ 150 (մեկ հարյուր հիսուն) դրամ.

14) համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝

ա. յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 300 (երեք հարյուր) դրամ.

բ. յուրաքանչյուր մեկ օրվա համար` 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ.

գ. մեկ շաբաթվա համար` 3500 (երեք հազար հինգ հարյուր) դրամ.

դ. մեկ ամսվա համար` 15000 (տասնհինգ հազար) դրամ.

ե. մեկ տարվա համար` 70000 (յոթանասուն հազար) դրամ:

Մեկ ժամվա համար սահմանված վճարի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ – 11

Դեմ – 0 Ձեռնպահ – 0

 

ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ

ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆՆԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍ

ՄԱՐՈՒՔՅԱՆ ԱՇԽԵՆ

   
 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Հ. ԲԱԼԱՍՅԱՆ

 

 

Հավելված N 1

Բյուրեղավան համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 19-ի

N 79-Ն որոշման

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ «ԱՐԵՎ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց 2023 թվականի փոխհատուցման գումարի չափը սահմանել ամսական 8000 (ութ հազար) դրամ։

2. Ոչ բյուրեղավանաբնակ (ունեն մշտական հաշվառում այլ համայնքներում, բացառությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող զինծառայողների) երեխաների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափը սահմանել կրկնակի։ Ոչ բյուրեղավանաբնակները չեն օգտվում համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար սահմանված գումարի չափի նվազեցման արտոնությունից։

3. Մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 100%-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների համար,

2) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար,

3) հաշմանդամ երեխաների համար:

4. Մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 50%-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաների համար,

2) 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար,

3) չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխաների համար:

5. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցված՝ մանկապարտեզի ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի համար կիրառելու 50-ից 100 %-ի չափով նվազեցման արտոնություն՝ ավագանու կողմից սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Հ. ԲԱԼԱՍՅԱՆ

 

 

Հավելված N 2

Բյուրեղավան համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 19-ի

N 79-Ն որոշման

 

«ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ  2023 ԹՎԱԿԱՆԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

N

Բաժիններ

Փոխհատուցման գումարի չափը ամսական (դրամ)

1.

Դաշնամուր

4 000 (չորս հազար )

2.

Լարային նվագարաններ

4 000 (չորս հազար )

3.

Երգեցողություն

4 000 (չորս հազար )

4.

Փողային և ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ, ակորդեոն, տավիղ, կիթառ

4 000 (չորս հազար )

5.

Կերպարվեստ

4 000 (չորս հազար )

6.

Պարարվեստ

4 000 (չորս հազար )

1. Ոչ բյուրեղավանաբնակ (ունեն մշտական հաշվառում այլ համայնքներում, բացառությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող զինծառայողների) երեխաների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափը սահմանել կրկնակի։ Ոչ բյուրեղավանաբնակները չեն օգտվում համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար սահմանված գումարի չափի նվազեցման արտոնությունից։

2. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 100%-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների համար,

2) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար,

3) հաշմանդամ երեխաների համար:

3. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաների համար,

2) 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար,

3) չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխաների համար,

4) կազմակերպություն հաճախող միևնույն ընտանիքի երեք երեխաների համար:

4. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցված՝ արվեստի դպրոցի ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի համար կիրառելու 50-ից 100%-ի չափով նվազեցման արտոնություն՝ ավագանու կողմից սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Հ. ԲԱԼԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական: