Գլխավոր տեղեկություն
Համար
N 460-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2023-12.11.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.05.14/24(1037) Հոդ.382
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2014 թվականի N 460-Ն

 

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 352-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 11-14-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 21.10.21 N 1719-Ն, 23.12.21 N 2112-Ն, 15.12.22 N 1929-Ն)

1. Հաստատել`

1) նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման դիմումի լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց ցուցակը` նշելով ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, հաշմանդամության խումբը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի համարը և հանրային ծառայությունների համարանիշը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) ապահովել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն հաշվառված անձանց նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման կենտրոնական տեղեկատվական բազայի վարումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին տրամադրել 2006-2013 թվականների ընթացքում նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստացած անձանց ցուցակը` դրանում ներառելով այն ավանդային գրքույկների համարները և ներդրված գումարի (ԽՍՀՄ ռուբլով) չափը, որոնց դիմաց վճարվել է փոխհատուցում՝ ԽՍՀՄ ռուբլով ավանդը մարած համարելու նպատակով:

(3-րդ կետը լրաց. 07.08.14 N 930-Ն, փոփ. 15.01.15 N 22-Ն, 11.02.16 N 117-Ն, 21.10.21 N 1719-Ն, 23.12.21 N 2112-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 25.03.21 N 396-Ն)

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 352-Ն որոշման N 1 հավելվածի 12.1-ին կետը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 7

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի
ապրիլի 23-ի N 460-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

1. Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում (այսուհետ` փոխհատուցում) ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած հետևյալ անձինք`

1) մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձինք (այսուհետ՝ տարեց), այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված (այսուհետ` սահմանամերձ համայնքներում հաշվառված) անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ զոհված (մահացած) կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք (այսուհետ՝ զոհվածի ժառանգ):

(1-ին կետը փոփ. 23.12.21 N 2112-Ն, 15.12.22 N 1929-Ն)

2. Եթե սույն կարգի 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պայմաններին բավարարող անձի ամուսինը մահացած է, և մահացած ամուսնու անունով ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկելով ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:

3. Սույն կարգի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված պայմաններին բավարարող՝ փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց (այսուհետ՝ ավանդատուներ) հաշվառման, ինչպես նաև փոխհատուցման վճարման կազմակերպման աշխատանքներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) տարածքային կենտրոնները (այսուհետ` տարածքային կենտրոն):

4. Փոխհատուցում ստանալու համար հաշվառման նպատակով ավանդատուն իր բնակության վայրը (բնակչության պետական ռեգիստրում հաշվառված՝ բնակության վայրի հասցեն) սպասարկող տարածքային կենտրոն անձամբ կամ իր օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում է դիմում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման N 2 հավելվածի, և հետևյալ փաստաթղթերը`

1) ավանդատուի անձը հաստատող փաստաթուղթ.

2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ).

3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում).

4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված և մասնաճյուղի կնիքով կնքված)՝ ավանդատուի (նաև մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին.

5) ըստ անհրաժեշտության, ներկայացվում է նաև`

ա. ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտի գրանցման բաժնից՝ ամուսնության գրանցման մասին, առկայության դեպքում՝ մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև ամուսնու մահվան վկայականը, եթե դիմումը ներկայացվել է մահացած ամուսնու անունով ներդրված ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար,

բ. ավանդատուի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի սպասարկման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը,

գ. Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը,

դ. նոտարի կողմից տրամադրված` զոհվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդի ժառանգության իրավունքի վկայագիրը,

ե. տեղեկանք զինկոմիսարիատից` 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ,

զ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված տեղեկանքը՝ զինծառայողի կամ կամավորականի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորելու մասին,

է. ավանդատուի օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացնում է ավանդատուի օրինական ներկայացուցիչը,

ը. ավանդատուի տված լիազորագիրը, եթե դիմումը ներկայացնում է նրա լիազորած անձը.

6) հայտարարություն՝ համաձայն N 1 ձևի, փոխհատուցումը կանխիկ կամ անկանխիկ եղանակով ստանալու վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է այն մասին, որ դիմողը տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, փոխհատուցումը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում գումարը վերադարձվում է պետական բյուջե։ Հայտարարությունում նշվում է նաև հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.

7) դիմումատուի անձը հաստատող փաստաթուղթը, եթե նա ավանդատուն չէ։

5. Յուրաքանչյուր ավանդային գրքույկի կամ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության տված տեղեկանքում նշված յուրաքանչյուր բանկային հաշվի համար ներկայացվում է առանձին դիմում: Եթե ավանդային գրքույկը լրացված է ռուսերենով, և ավանդատուի ազգանունը կամ անունը ռուսերենով տառացի չի համընկնում ավանդատուի անձը հաստատող փաստաթղթում նշված հայերենին, սակայն բառով ակնհայտ նույնն է (օրինակ` ԿազարյանՂազարյան, Այկ, Գայկ-Հայկ), ապա համարվում է, որ ավանդատուն հաշվետերն է, և փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց տվյալների տեղեկատվական բազայում (այսուհետ՝ տեղեկատվական բազա) մուտքագրվում է նրա ազգանունը, անունը` ինչպես անձնագրում:

6. Տարածքային կենտրոնն ավանդատուների հաշվառման գործընթացում իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) տրամադրում է խորհրդատվություն փոխհատուցում ստանալու համար. սույն կարգով սահմանված բողոքարկման, դիմումի ձևի լրացման պարզաբանման, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի կապակցությամբ՝ տարածքային կենտրոնում կամ տարածքային կենտրոնի տնօրենի հանձնարարությամբ կատարված տնային այցելության ընթացքում, եթե ավանդատուն որևէ պատճառով չի կարող ներկայանալ տարածքային կենտրոն և գրավոր կամ հեռախոսով կամ այլ անձի միջոցով խնդրել է կազմակերպել տնային այցելություն (ներառյալ այցելությունը բուժման վայր).

2) ընդունում է դիմումը, համեմատում դիմումում նշված տվյալներն ավանդատուի անձը հաստատող փաստաթղթի, հանրային ծառայությունների համարանիշի, խնայողական գրքույկի և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքի տվյալների հետ.

3) դիմումում նշված՝ ավանդատուի՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները համեմատում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հետ, դրանց անհամապատասխանության դեպքում դիմողին տրամադրում է խորհրդատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման կարգի մասին.

4) տրամադրում է խորհրդատվություն սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործառույթների իրականացման արդյունքում անհամապատասխանության հայտնաբերման դեպքում՝ դրանք ուղղելու վերաբերյալ.

5) ճշտում է ավանդատուի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն, 2010 թվականի մայիսի 6-ի N 510-Ն, 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 1103-Ն և 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշումներով (այսուհետ` որոշումներ) սահմանված կարգերով` ներդրված ավանդի դիմաց փոխհատուցում ստացած լինելու հանգամանքը.

6) հաշվառում է ընդունված դիմումները` դիմումների հաշվառման գրանցամատյանում, տեսաներածում է սույն կարգի 4-րդ կետի 1-3-րդ և 7-րդ ենթակետերում, 5-րդ ենթակետի «ա», «բ», «գ», «զ», «է» պարբերություններում նշված բնօրինակ փաստաթղթերը և կազմում փոխհատուցման գործ, որի էջերը համարակալվում են։ Փոխհատուցման գործում ներառվում են սույն կետում նշված բնօրինակ փաստաթղթերի լուսապատճենները և դիմումին կից ներկայացված մյուս բնօրինակ փաստաթղթերը.

7) հաշվառման մերժման դեպքում ընդունում է համապատասխան որոշում և գրավոր իրազեկում դիմողին՝ դիմումն ընդունելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություններ անցկացնելու անհրաժեշտության դեպքում՝ դիմումն ընդունելուց հետո՝ 30 օրվա ընթացքում.

8) ներառում է դիմումներում և ներկայացված այլ փաստաթղթերում առկա տվյալները տեղեկատվական բազա` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

7. Ավանդատուի հաշվառումը ենթակա է գրավոր մերժման, եթե`

1) դիմողը չի ներկայացրել սույն կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը (տվյալները).

2) դիմողը չի հանդիսանում խնայողական գրքույկում նշված ավանդային հաշվետերը, նրա ամուսինը, ժառանգը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացրել ավանդատուի տված լիազորագիրը կամ օրինական ներկայացուցիչը չի ներկայացրել ավանդատուի օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթը.

3) ավանդատուն մահացել է.

4) խնայողական գրքույկը տրված է նախկին ԽՍՀՄ այլ միութենական հանրապետության խնայբանկի կողմից.

5) ավանդը ներդրվել է 1993 թվականի հունիսի 10-ից հետո.

6) ավանդատուն որոշումների համաձայն ստացել է ներդրված ավանդի դիմաց նախատեսված փոխհատուցումը:

8. Ավանդատուի հաշվառումը մերժելու դեպքում հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելու միջոցով տարածքային կենտրոնը դիմումն ընդունելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է ավանդատուին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է ավանդատուի տվյալները (անունը, ազգանունը), դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումի հաշվառումը մերժելու պատճառը։

9. Տեղեկատվական բազայում հաշվառվում են նաև ավանդատուի (մահացած ամուսնու) այն ավանդային գրքույկները կամ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության տված տեղեկանքում նշված բանկային հաշիվները, որոնք ավանդատուն (մահացած ամուսինը) որոշումներով սահմանված կարգերով և ժամկետներում չի ներկայացրել հաշվառման (որոնց մասով ավանդատուին (մահացած ամուսնուն) փոխհատուցում չի վճարվել), ինչպես նաև որոշումների համաձայն փոխհատուցման իրավունքը ճանաչված, ապա մահացած (մահվամբ փոխհատուցման իրավունքը դադարած) ամուսնու ավանդային գրքույկները:

10. Հաշվառման նպատակով ավանդատուի ներկայացրած դիմումն ընդունող աշխատողը դիմումի վրա նշում է հաշվառման օրը և ստորագրում, որից հետո փաստաթղթերի բնօրինակները (բացառությամբ սույն կարգի 4-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերում, 5-րդ ենթակետի «դ», «ե» և «ը» պարբերություններում նշված բնօրինակ փաստաթղթերի) վերադարձվում են դիմողին:

11. Տարածքային կենտրոնը տվյալ ամսվա ընթացքում ձևավորված տեղեկատվական բազան, մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 8-ը ներառյալ, առցանց եղանակով ներկայացնում է կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն):

 

II. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇՏՈՒՄԸ ԵՎ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 15.12.22 N 1929-Ն)

 

12. Կազմակերպությունը տարածքային կենտրոններից առցանց ստացած տեղեկատվությունն ամփոփում և ներառում է կենտրոնական տեղեկատվական բազա, պարզում տվյալների մուտքագրման տեխնիկական սխալների առկայությունը, որոնց հիման վրա կազմում է ավանդատուների էլեկտրոնային ցուցակը (այսուհետ՝ ցուցակ) և վիճահարույց տվյալներով ավանդատուների ցուցակը:

(12-րդ կետը լրաց. 31.03.22 N 415-Ն)

13. Վիճահարույց տվյալներով ավանդատուների ցուցակը տրամադրվում է տարածքային կենտրոններին` համապատասխան ուղղումներ կատարելու և մինչև հաջորդ ամսվա 8-ը ներառյալ, կազմակերպությանը վերադարձնելու համար:

14. Ցուցակում ներառված ավանդատուի տվյալներում հաշվառվում է նաև նրա մահացած ամուսնու անվամբ ներկայացված գումարի 50 տոկոսը:

15. Կազմակերպությունը ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշում է դիմումի օրվա դրությամբ՝ ըստ նշված առաջնահերթությունների`

1) տարեցների համար՝ ըստ տարիքի (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)՝ նվազման հաջորդականությամբ.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց համար՝ ըստ հաշմանդամության առկայության`

ա. 1-ին խմբի հաշմանդամություն,

բ. 2-րդ խմբի հաշմանդամություն,

գ. 3-րդ խմբի հաշմանդամություն,

դ. հաշմանդամություն չունեցող անձ.

3) սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց համար` ըստ տարիքի (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)` նվազման հաջորդականությամբ, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ ըստ հաշմանդամության առկայության`

ա. 1-ին խմբի հաշմանդամություն,

բ. 2-րդ խմբի հաշմանդամություն,

գ. 3-րդ խմբի հաշմանդամություն,

դ. հաշմանդամություն չունեցող անձ.

4) զոհվածների ժառանգների համար՝ ըստ տարիքի (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)` նվազման հաջորդականությամբ:

16. Ցուցակում ներառվում է «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետի համաձայն հաշվարկված` յուրաքանչյուր ավանդատուին հասանելիք փոխհատուցման չափը` հիմք ընդունելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքում նշված` ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա գումարի չափը:

17. Ավանդատուին հասանելիք փոխհատուցման չափը հաշվարկելիս ավանդատուի` մեկից ավելի ավանդների (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) գումարները գումարվում են, և անձին հասանելիք փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ` բացառությամբ սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքի:

18. Ավանդատուին հասանելիք փոխհատուցումը հաշվարկելիս փոխհատուցման ենթակա ավանդների գումարներին ավելացվում են նաև այն ավանդների գումարները, որոնց համար նա որոշումներով սահմանված կարգով ստացել է փոխհատուցում և վճարման ենթակա փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ՝ հաշվարկված փոխհատուցումից հանելով արդեն իսկ ստացած փոխհատուցումը:

19. Կազմակերպությունը ցուցակը տրամադրում է տարածքային կենտրոնին, որի հիման վրա, ցուցակն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային կենտրոնը կազմում է ավանդատուի փոխհատուցման իրավունքի ճանաչման կարգադրություն՝ համաձայն N 2 ձևի, որը հաստատվում է տարածքային կենտրոնի տնօրենի կողմից և ներառվում է փոխհատուցման գործ:

 

III. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

20. Ավանդատուի` Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է ծագած` սույն կարգի համաձայն տարածքային կենտրոնների տնօրենի կողմից ավանդատուի փոխհատուցման իրավունքի ճանաչման կարգադրությունը հաստատվելու օրվանից:

21. Բացառությամբ սույն կարգի 1-ին կետում նշված դեպքերի՝ ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ: Փոխհատուցումը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել ավանդատուի պարտավորությունների դիմաց:

22. Փոխհատուցում ստանալու գույքային իրավունքով Հայաստանի Հանրապետությունից կատարում պահանջելու ավանդատուի իրավունքը համարվում է ծագած այն ամսում, որ ամսվա վճարման ցուցակներում ընդգրկվել են ավանդատուի տվյալները:

23. Ավանդատուի` Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ կամ ավանդատուի մահով:

 

IV. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

24. Սույն կարգի համաձայն հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են`

1) ամսական պարբերականությամբ.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան.

3) սույն կարգի 15-րդ կետով ձևավորված հաշվառման հերթական համարին համապատասխան`

ա. զոհվածների ժառանգների փոխհատուցման վճարման դեպքում` արտահերթ,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց փոխհատուցման համար նախատեսելով տվյալ ամսվա վճարման համար (սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ֆինանսական միջոցները նախատեսելուց հետո) մնացած ֆինանսական միջոցների մինչև 50 տոկոսը:

25. Տարածքային կենտրոնների տրամադրած ամենամսյա տեղեկատվության հիման վրա կազմակերպությունը ծառայություն է ներկայացնում փոխհատուցման վճարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տվյալ ամսվա հայտերը՝ ըստ տարածքային կենտրոնների։

26. Փոխհատուցման էլեկտրոնային վճարման ցուցակները՝ համաձայն N 4 ձևի, ձևավորում է կազմակերպությունը՝ տարածքային կենտրոնների տրամադրած ամենամսյա տեղեկատվության հիման վրա:

(26-րդ կետը լրաց. 31.03.22 N 415-Ն)

27. Փոխհատուցումը վճարվում է ավանդատուի ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ «Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վճարող կազմակերպության (այսուհետ` վճարող կազմակերպություն) միջոցով։

28. Փոխհատուցումը կանխիկ եղանակով վճարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պետական նպաստների կանխիկ վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած կազմակերպության միջոցով։

29. Փոխհատուցումն անկանխիկ եղանակով վճարվում է ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի (այսուհետ՝ բանկ) միջոցով։

30. Փոխհատուցումը կանխիկ եղանակով վճարվում է ավանդատուին կամ այլ անձին, ով վճարող կազմակերպությանը կներկայացնի ավանդատուի տված՝ նոտարի կողմից վավերացված լիազորագիր՝ փոխհատուցումն իրեն վճարելու մասին կամ ավանդատուի օրինական ներկայացուցչին, ով վճարող կազմակերպությանը կներկայացնի ավանդատուի օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթ։

31. Փոխհատուցումն անկանխիկ եղանակով վճարվում է ավանդատուին կամ այլ անձին, ով բանկ կներկայացնի ավանդատուի տված՝ նոտարի կողմից վավերացված լիազորագիր՝ փոխհատուցումն իրեն վճարելու մասին կամ ավանդատուի օրինական ներկայացուցչին, ում տվյալները ծառայությունը միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում կտրամադրի բանկին։

32. Ավանդատուի տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառելուց հետո, վճարման կանխիկ եղանակն ընտրած ավանդատուի կողմից փոխհատուցումը 3 ամիս անընդմեջ չստանալու դեպքում նրա տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում չեն ներառվում:

33. Ավանդատուի տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում չեն ներառվում, եթե նրա տվյալները կրկնակի են հաշվառված տեղեկատվական բազայում: Կրկնակի հաշվառման պատճառների վերացման և ավանդատուի փոխհատուցման իրավունքի պահպանման դեպքում փոխհատուցումը վճարվում է կրկնակի հաշվառման պատճառների վերացման ամսվան հաջորդող ամսվա, բայց ոչ ավելի շուտ, քան ըստ ավանդատուի հաշվառման հերթական համարին համապատասխան ամսվա վճարման ցուցակով՝ սույն կարգին համապատասխան։

34. Սույն կարգի 32-րդ և 33-րդ կետերով սահմանված գործառույթները կատարվում են կենտրոնական տեղեկատվական բազայում՝ ծրագրային եղանակով:

35. Սույն կարգի 32-րդ և 54-րդ կետերում նշված դեպքերում ավանդատուի տվյալները կրկին ընդգրկվում են փոխհատուցումը վճարման ցուցակում ավանդատուի դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում։ Այս դեպքում փոխհատուցումը վճարվում է ավանդատուի ընտրած եղանակով՝ համաձայն սույն կարգի:

36. Եթե ավանդատուն մահացել է իր տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց հետո, ապա մահացած ավանդատուին հասանելիք փոխհատուցումը վճարվում է նրա ժառանգին (ժառանգներին)` ավանդատուի բնակության վայրը (բնակչության պետական ռեգիստրում հաշվառված՝ բնակության վայրի հասցեն) սպասարկող տարածքային կենտրոն ներկայացրած դիմումի և նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա։ Բացառությամբ սույն կարգի 55-րդ կետում նշված դեպքի, փոխհատուցումը վճարվում է ժառանգի ընտրած վճարման եղանակով: Վճարման ցուցակում ներառվում են ժառանգի (ժառանգների) տվյալները:

37. Վճարման ցուցակը ծառայությանը կամ տարածքային կենտրոններին փոխանցելու օրվան հաջորդող երկրորդ աշխատանքային օրը կազմակերպությունը դրա մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է ավանդատուներին։

38. Ոչ ավանդատուի մեղքով չստացած փոխհատուցումը վերականգնվում է կամ սույն կարգի 36-րդ կետով նախատեսված անձի տվյալները ներառվում են վճարման ցուցակում` մինչև յուրաքանչյուր ամսվա 8-ը տարածքային կենտրոնի կողմից ծառայություն ներկայացված տեղեկատվության հիման վրա՝ համաձայն N 3 ձևի:

39. Ծառայությունը սույն կարգի 38-րդ կետով ներկայացված տեղեկատվությունն ուսումնասիրելուց հետո այն ուղարկում է կազմակերպություն՝ կենտրոնական տեղեկատվական բազայում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:

40. Ծառայությունը նախարարություն է ներկայացնում բյուջեի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունները` տվյալ ծախսային ծրագրի մասով:

 

V. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՈՒՄԸ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ

 

41. Փոխհատուցումը վճարելու համար կանխիկ վճարման էլեկտրոնային ցուցակները ձևավորելուց հետո կազմակերպությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վճարող կազմակերպություն:

(41-րդ կետը խմբ. 31.03.22 N 415-Ն)

42. (կետն ուժը կորցրել է 31.03.22 N 415-Ն)

43. (կետն ուժը կորցրել է 31.03.22 N 415-Ն)

44. (կետն ուժը կորցրել է 31.03.22 N 415-Ն)

45. (կետն ուժը կորցրել է 31.03.22 N 415-Ն)

46. (կետն ուժը կորցրել է 31.03.22 N 415-Ն)

47. Վճարման ցուցակի յուրաքանչյուր էջի գլխամասում նշվում է տարեթիվը, ամիսը, վճարման ցուցակի ձևավորման օրը, ամիսը, տարեթիվը, տարածքային կենտրոնի, բնակավայրի անվանումը և վճարող կազմակերպության անվանումը, համարը:

48. Վճարման ցուցակը բաղկացած է վճարման մասից և ռեեստրից:

49. (կետն ուժը կորցրել է 31.03.22 N 415-Ն)

50. (կետն ուժը կորցրել է 31.03.22 N 415-Ն)

51. Վճարող կազմակերպությունը վճարումն ավարտելուց հետո երեք օրացուցային օրվա ընթացքում՝

1) Կազմակերպություն է հանձնում լրացված կանխիկ վճարման էլեկտրոնային ցուցակները (այդ թվում՝ ռեեստրները).

2) Ծառայություն է հանձնում փոխադարձ հաշվետվության ակտը՝ 2 օրինակից՝ համաձայն N 6 ձևի:

(51-րդ կետը խմբ. 31.03.22 N 415-Ն)

51.1. Կազմակերպությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում ռեեստրը մուտքագրում և ծառայություն է ներկայացնում տվյալ ամսվա վճարման ցուցակներով վճարումների մասին ամփոփ տեղեկատվություն:

(51.1-ին կետը լրաց. 31.03.22 N 415-Ն)

51.2. Ծառայությունը կազմակերպությունից ստացված տեղեկատվության հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում կնքում է փոխադարձ հաշվետվության ակտ՝ 2 օրինակից, որից 1 օրինակը վերադարձնում է վճարող կազմակերպությանը:

(51.2-րդ կետը լրաց. 31.03.22 N 415-Ն)

 

VI. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՈՒՄՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ

 

52. Փոխհատուցման անկանխիկ եղանակով վճարելը փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված կարգով ավանդատուի անվամբ բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշվին (այսուհետ` հաշիվ) փոխանցելն է:

53. Փոխհատուցումն անկանխիկ եղանակով վճարելու համար համապատասխան վճարման ցուցակները կազմակերպությունից ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունն ուղարկում է բանկեր։

54. Եթե փոխհատուցումը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում ավանդատուն կամ սույն կարգի 31-րդ կետում նշված անձը բանկին չի ներկայացնում փոխհատուցումն ստանալու պահանջ, ապա այն վերադարձվում է պետական բյուջե՝ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում:

55. Մահացած ավանդատուին հասանելիք (ավանդատուի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցված) փոխհատուցումը ժառանգին վճարելու համար սույն կարգի 36-րդ կետում նշված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը սույն կարգի 54-րդ կետում սահմանված ժամկետում ներկայացնելու դեպքում ծառայությունը ժառանգի տվյալները միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում տրամադրում է բանկին:

 

Ձև N 1

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայտնում եմ, որ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը ցանկանում եմ ստանալ կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ __________ բանկի միջոցով (ընդգծել վճարման եղանակը):

Տեղյակ եմ, որ անկանխիկ վճարման դեպքում փոխհատուցումը բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում փոխհատուցումը վերադարձվում է պետական բյուջե և կարող է կրկին վճարվել պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող ամսվանից կրկին դիմելու դեպքում:

Տեղյակ եմ, որ կանխիկ վճարման դեպքում ավանդատուի տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառելուց հետո 3 ամիս անընդմեջ չստանալու դեպքում նրա տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում չեն ներառվում:

Էլեկտրոնային փոստի հասցեն _____________ @ ___________

Բջջային հեռախոսահամարը ____________________________

 

__________________

(անունը, ազգանունը)

__________________

(ստորագրությունը)

__________________

(ամսաթիվը)

 

 

Ձև N 2

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ավանդատու _______________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________________________________

(բնակության վայրը)

 

Գործ N ____________________________,

Ճանաչել ավանդի փոխհատուցման իրավունքը ցմահ:

Նշանակել ավանդի փոխհատուցում _______________________ դրամի չափով:

 

Սպասարկող մասնագետ

__________________

(ստորագրությունը)

__________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

Տարածքային կենտրոնի տնօրեն

__________________

(ստորագրությունը)

__________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

Կ. Տ.

 

 __ _____________ 20   թ.

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Միասնական սոցիալական ծառայության _______________________ տարածքային կենտրոնի կողմից 20   թ. _______________ ամսվա՝ չստացած ավանդի փոխհատուցման գումարի վերականգնման

 

NN ը/կ

 

Ավանդի փոխհատուցումը

ավանդատուների թիվը

գումարի չափը

1.

Դատարանի որոշում

   

2.

Հարգելի պատճառով չստացած

   

3.

Նոտարի կողմից տրամադրված` մահացած ավանդատուի փոխհատուցման գումարի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա

   

4.

Նոտարի կողմից տրամադրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ընթացքում զոհվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդը ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա

   

 

Ընդամենը

   

 

Տարածքային կենտրոնի տնօրեն __________________

(անունը, ազգանունը)

__________________

(ստորագրությունը)

____ ____________ 20    թ.

 

Կ. Տ.

 

ՄՍԾ աշխատող

__________________

(անունը, ազգանունը)

__________________

(ստորագրությունը)

____ ____________ 20    թ.

 

Կազմակերպության աշխատող

__________________

(անունը, ազգանունը)

__________________

(ստորագրությունը)

____ ____________ 20    թ.

 

Ձև N 4

 

 ______ _______________ 20   թ.

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ԱՎԱՆԴԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

 

_________________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ _________________ ԵՎ ՆԱԽՈՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ

 

Բնակավայրի անվանումը

 

001 Վճարող/մասնաճյուղ

001 Վճարող/մասնաճյուղ

 

Բնակության վայրը

Ազգա- նունը, անունը, հայրա- նունը

Հանրային ծառա- յություն- ների համա-

րանիշը

Գործի համարը

Անձնագրի սերիան, համարը

Անցած ամիսների

Ամսվա

NN

ը/կ

Գործի համարը

Անցողիկ գումարը

(դրամ)

Ամսվա

շենքը

բնա- կարանը

գումարը (դրամ)

գումարը (դրամ)

օրը

 

 

գումարը (դրամ)

օրը

                         
                         
                         

(ձևը խմբ. 31.03.22 N 415-Ն)

 

Ձև N 5

(ձևն ուժը կորցրել է 31.03.22 N 415-Ն)

 

Ձև N 6

 

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱԿՏ

 

_______________________ վճարող կազմակերպության ___________________ և միասնական սոցիալական ծառայության միջև ___________________ ամսվա ավանդների փոխհատուցման գումարների փոխհաշվարկի մասին

 

 

Ամսաթիվը

Ավանդի փոխհատուցումը

պարտք վճարումից առաջ

վճարող կազմակերպությունը Ծառայությանը

   

Ծառայությունը վճարող կազմակերպությանը

   

Ֆինանսավորվել է

Այդ թվում՝

   

1.

   

2.

   

Հետգանձում

   

Վճարում (սկիզբ-վերջ)

   

Այդ թվում՝

   

1. Ամսվա վերջ

   

2. Ամսվա սկիզբ

   

Հետվերադարձ

   

պարտք վճարումից հետո

վճարող կազմակերպությունը Ծառայությանը

   

Ծառայությունը վճարող կազմակերպությանը

   

Պարտքի գումարը նշել բառերով ____________________

Վճարող կազմակերպության

պատասխանատու աշխատող  __________________

Հաշվապահ__________________

 

Կ.Տ.

Ծառայության գլխավոր

քարտուղար _________________

 

 

Հաշվապահ __________________

 

Կ.Տ.

(ձևը խմբ. 31.03.22 N 415-Ն)

(հավելվածը լրաց., փոփ. 07.08.14 N 930-Ն, փոփ. 15.01.15 N 22-Ն, լրաց. 04.06.15 N 591-Ն, փոփ. 05.11.15 N 1289-Ն, փոփ., խմբ., լրաց. 11.02.16 N 117-Ն, խմբ. 12.04.18 N 443-Ն, փոփ. 24.01.19 N 24-Ն, փոփ., խմբ., լրաց. 13.02.20 N 153-Ն, փոփ. 27.01.21 N 93-Ն, 25.03.21 N 396-Ն, խմբ. 21.10.21 N 1719-Ն, փոփ. 23.12.21 N 2112-Ն, լրաց., խմբ., փոփ. 31.03.22 N 415-Ն, փոփ. 15.12.22 N 1929-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 23-ի N 460-Ն որոշման

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

 ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 Բաժին I. Ավանդային գրքույկի տվյալները

 

 Ա. Ավանդային գրքույկի տիրոջ անունը,
ազգանունը, հայրանունը

 

Բ. Գրքույկի հաշվեհամարը

 

Գ. Ավանդային գրքույկը բացած բաժանմունքի վայրը

     

Դ. Մասնաճյուղի համարը

    

Ե. Մնացորդ 10.06.1993 թ.
ռուբլի`
ըստ տեղեկանքի

    

 

Բաժին II. Փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող ավանդատուի անձնական տվյալները

 

Ա. Անունը, ազգանունը

  

Բ. Անձը հաստատող փաստաթղթի համարը

սերիա ______ N ___________

Գ. Հանրային ծառայության համարանիշը

 

Դ. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

___________ 19____ թ.

Ե. Փաստացի բնակության վայրը

 

Զ. Կապն ավանդային գրքույկի տիրոջ հետ

նույն ինքը □
մահացած ամուսինը □
զոհվածի ժառանգ □

Սույնով լիազորում եմ Հայաստանի Հանրապետությանն ստանալ, օգտագործել և հրապարակել սույն դիմումի I բաժնում նշված իմ բանկային հաշվի մասին տեղեկությունները` առանց ժամկետային սահմանափակման:

 

Բաժին III. Դիմումի տվյալները

 

Ա. Դիմումի լրացման ամսաթիվը __ ___ 201_թ.

Բ. Դիմողի ստորագրությունը ____________

Գ. Դիմողի կապը II բաժնում նշված ավանդատուի հետ`

Դ. Դիմողի անունը, ազգանունը _______

ինքը

ներկայացուցիչ

ամուսին

Դ1. Սոցիալական խումբ ______________________________

Ե. Դիմումն ընդունված է ______ __________________ 201_թ. __________________

  (ստորագրությունը)
 

 

Զ. Դիմումի տվյալների հաշվառումը մերժված է____ ______ 201_թ. _______________

  (ստորագրությունը)

 

(հավելվածը լրաց. 07.08.14 N 930-Ն, 12.04.18 N 443-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 23-ի N 460-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ

 

Բաժին I. Լրացվում են ավանդային գրքույկի տվյալները

 

Ա. Դիմացի վանդակում լրացվում է գրքույկի առաջին էջում կամ «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքում նշված տիրոջ անունը, ազգանունը, հայրանունը` հայերենով:

Բ. Դիմացի վանդակում լրացվում է գրքույկի կամ «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքի հաշվեհամարը` թվերով:

Գ. Դիմացի վանդակում լրացվում է գրքույկը տրամադրած բաժանմունքի գտնվելու վայրը` ըստ գրքույկի առաջին էջի կամ «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքի:

Դ. Դիմացի վանդակում լրացվում է գրքույկը տրամադրած մասնաճյուղի համարը` ըստ գրքույկի առաջին էջի կամ «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքի:

Ե. Դիմացի վանդակում լրացվում է «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքում նշված մնացորդի չափը` թվերով, ռուբլու մասը` առանց կետի կամ ստորակետի, կոպեկի մասը` ստորակետով` առանձնացնելով ռուբլուց (օրինակ` 12640 ռուբլի 35 կոպեկը` 12640,35):

 

Բաժին II. Լրացվում են ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար դիմող ավանդատուի տվյալները

 

Ա. Դիմացի վանդակում լրացվում են ավանդատու անձի անունը և ազգանունը` ըստ անձնագրի` հայերենով: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են ողջ ամուսնու տվյալները: Զոհվածի ժառանգի դեպքում լրացվում են ժառանգության իրավունքի վկայագիր ունեցող անձի տվյալները:

Բ. Դիմացի վանդակում լրացվում են անձնագրի սերիան` փաստաթղթում նշված լեզվի տառերով, և համարը` արաբական թվանշաններով: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են ողջ ամուսնու տվյալները: Զոհվածի ժառանգի դեպքում լրացվում են ժառանգության իրավունքի վկայագիր ունեցող անձի տվյալները:

Գ. Դիմացի վանդակում լրացվում է ավանդատուի հանրային ծառայության համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտի կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը` արաբական թվանշաններով: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են ողջ ամուսնու տվյալները: Զոհվածի ժառանգի դեպքում լրացվում են ժառանգության իրավունքի վկայագիր ունեցող անձի տվյալները:

Դ. Դիմացի վանդակում լրացվում են ավանդատուի ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը` բոլորն արաբական թվանշաններով: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են ողջ ամուսնու տվյալները: Զոհվածի ժառանգի դեպքում լրացվում են ժառանգության իրավունքի վկայագիր ունեցող անձի տվյալները:

Ե. Դիմացի վանդակում լրացվում է ավանդատու անձի փաստացի բնակության վայրը: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են ողջ ամուսնու տվյալները: Զոհվածի ժառանգի դեպքում լրացվում են ժառանգության իրավունքի վկայագիր ունեցող անձի տվյալները:

Զ. Դիմացի վանդակում կատարվում է V-աձև նշում` համապատասխան քառակուսու մեջ:

 

Բաժին III. Լրացվում են դիմումի տվյալները

 

Ա. Լրացվում է դիմումի լրացման ամսաթիվը:

Բ. Ստորագրվում է դիմումը փաստացի ներկայացնող անձի (ավանդատու, ավանդատուի ամուսին կամ ավանդատուի ներկայացուցիչ) կողմից:

Գ. Կատարվում է V-աձև նշում` համապատասխան քառակուսու մեջ:

Դ. Լրացվում են դիմումը ներկայացնողի անունը և ազգանունը:

Դ1. Տարածքային կենտրոնի աշխատողի կողմից լրացվում է ավանդատուի սոցիալական խումբը (տարեց, մարտական գործողությունների մասնակից, սահմանամերձ համայնքների բնակիչ, զոհվածի ժառանգ և այլն):

Ե. Եթե դիմումն ընդունվել է տարածքային կենտրոնի աշխատողի կողմից, ապա լրացվում է ամսաթիվը և ստորագրվում է:

Զ. Եթե դիմումի տվյալների հաշվառումը մերժված է, ապա տարածքային կենտրոնի աշխատողի կողմից լրացվում է ամսաթիվը և ստորագրվում է:

(հավելվածը լրաց. 07.08.14 N 930-Ն, 12.04.18 N 443-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան