Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 224-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.12.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0224 Ն. 14.12.22

 

 

14 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 224-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել արդյունավետ ընթացակարգ ներդրումային ֆոնդերի կառավարիչների իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու համար,

հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերը, 62.1-րդ հոդվածը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 61.1-րդ հոդվածը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ, հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է .

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ը հաստատելու մասին» թիվ 116-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 10/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Կանոնակարգի 3-րդ բաժնի վերնագիրը «ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐ» բառերով:

2) Կանոնակարգի 26-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ. ղեկավարների գրանցման միջնորդագրերը ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի, իսկ ղեկավարների մասին տեղեկանքը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի, ընդ որում ղեկավարների վավերացված ստորագրությունների նմուշները ևս ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի,»։

3) Կանոնակարգի 26-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ1» պարբերությամբ.

«զ1. ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»։

4) Կանոնակարգի 42-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ղեկավարների գրանցման միջնորդագրերը ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի, իսկ ղեկավարների մասին տեղեկանքը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի, ընդ որում, ղեկավարների վավերացված ստորագրությունների նմուշները ևս ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի,»։

5) Կանոնակարգի 42-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ ենթակետով.

«3.1. ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»։

6) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 10.1.

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

52.1. Ներդրումային ֆոնդի կառավարչի, օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղի իրական շահառու հանդիսացող անձանց բացահայտման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Կանոնակարգ 4/01-ի համապատասխան դրույթները` «ներդրումային ընկերության», «օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի» փոխարեն հասկանալով և համապատասխան փաստաթղթերում լրացնելով «ներդրումային ֆոնդի կառավարիչ» կամ «օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղ»:»:

7) Հավելված 5-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

8) Հավելված 6-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան 

 

2022 թ. դեկտեմբերի 21

Երևան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2022 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 224-Ն որոշման

 

«Հավելված 5

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 10/01-ի

 

Միջնորդագիր

 

Ղեկավարի գրանցման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

------------------------------------ին

 

Հարգելի ----------------------------

Խնդրում ենք ------------------------------------------ (անուն, ազգանուն, հայրանուն)

գրանցել որպես --------------------------------------------------:

(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը)

 

Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:

Հավաստիացնում ենք, որ վերոնշյալ անձը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին և վերջինիս ստորագրությունը, որն ամրակցվում է ղեկավարի վերաբերյալ ներկայացվող տեղեկանքին, համապատասխանում է իսկականի հետ:

Ներդրումային ֆոնդի կառավարչի իրավասու մարմին՝

 (անուն, ազգանուն, ստորագրություն)

 « » --------- 20 թ.:»:

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2022 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 224-Ն որոշման

 

«Հավելված 6

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 10/01-ի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ

 

Ամրակցեք այստեղ

Ձեր լուսանկարը:

□ Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են միայն փոփոխությունները

1. Կազմակերպության վերաբերյալ տվյալները

(այս բաժնում նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ղեկավար դուք պետք է հանդիսանաք:)

1.1. Կազմակերպության անվանումը և կոդը (առկայության դեպքում)

1.2. Կազմակերպության տեսակ

o բանկ

o օտարերկրյա բանկի մասնաճյուղ

o վարկային կազմակերպություն

o ապահովագրական ընկերություն

o օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ

o ապահովագրական բրոքեր

o ներդրումային ընկերություն

o օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ

o կարգավորվող շուկայի օպերատոր

o Կենտրոնական դեպոզիտարիա

o ֆոնդի կառավարիչ

o օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղ

o Բյուրո

o վճարահաշվարկային կազմակերպություն

2. Ղեկավար պաշտոն

2.1 Ղեկավար պաշտոն, որը Դուք պետք է զբաղեցնեք 1.1 ենթակետում նշված կազմակերպությունում

o տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամ (խորհրդի անդամ),

o գործադիր տնօրեն (վարչության նախագահ, տնօրինության ղեկավար,

գործադիր մարմնի ղեկավար)

o գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալ

o տնօրինության (վարչության, գործադիր մարմնի) անդամ

o գլխավոր հաշվապահ

o ներքին աուդիտի ղեկավար

o ռիսկերի կառավարման գործառույթների իրականացման համար պատասխանատու անձ

o համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու

o վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահ (ղեկավար)

o օպերատորի կարգապահական հանձնաժողովի նախագահ

o օպերատորի վերահսկող ծառայության ղեկավար

o պատասխանատու ակտուար

o բանկի ներքին դիտարկումների մարմնի ղեկավար

2.2 Նկարագրեք Ձեր առանցքային իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները որպես ղեկավար՝ ըստ Ձեր աշխատատեղի նկարագրի, աշխատանքային պայմանագրի:

3. Անձնական տվյալներ

3.1 Անուն, ազգանուն, հայրանուն

3.2 Սեռ`

o արական

o իգական

3.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

3.4 Ծննդավայր (երկիր, մարզ, համայնք)

3․5 Նշեք՝

o Հաշվառման հասցե

o Փաստացի բնակության հասցե

3.6 Քաղաքացիություն

3.7 Նշեք՝

o Անձնագրի տվյալները

o Գործող այլ անձնագրի տվյալները (առկայության դեպքում)

3.8 Նշեք՝

o Հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)

o Կիրառելի չէ

3.9 Նշեք հեռախոսահամար

o բջջային

o այլ

3.10 Էլեկտրոնային փոստի հասցե

3.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, ազգանունները, հայրանունները, դրանք կրելու ժամանակաշրջանները,

Անուն, ազգանուն, հայրանուն

Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի)

4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն

4.1

Բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, միջազգային որակավորման անվանումը

Բարձրագույն ուսումնական հաստատության գտնվելու վայրը

Բարձրագույն ուսումնական հաստատության սովորելու ժամանակաշրջանը(_թ-ից մինչև _թ.)

Մասնագի-տությունը

Գիտական աստիճանը

4․2 Նշեք գիտելիքը հիմնավորող տեղեկությունները/փաստաթղթերը

Որակավորումներ

Վերապատրաստումներ

Դասընթացներ

Նախագծեր

       
       

4.3 Ի՞նչ լեզուների եք տիրապետում

o հայերեն

o անգլերեն

o ռուսերեն

o այլ (նշել լեզուն)

4.4 Նշել վերջին առնվազն 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները՝ անկախ դրանց՝ աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից):

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետներ

Կազմակերպու-

թյան անվանում

Կազմակերպու-թյան գործունեության ոլորտը

Գտնվելու վայր

Հեռախո-սահամար

Պաշտոնը

Հիմնական պարտակա-նությունները

Ազատման հիմքերը

Նշագրում կատարեք, եթե աշխատան-քային գրքույկում տվյալները ներառված չեն

 

 

 

 

 

 

 

 

 

                 
                 

4.5 Նշեք

o Ձեզ անձամբ ճանաչող առավելագույնը 3 անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ։ Ընդ որում, այդ անձանցից մեկը պետք է լինի Ձեր վերջին աշխատատեղից (վերջին աշխատատեղ համարվում է նախորդ կազմակերպությունը, որտեղ Դուք աշխատել եք), իսկ մյուս երկուսը չպետք է լինեն այն կազմակերպությունից, որտեղ նախատեսում եք անցնել աշխատանքի, բայց աշխատում են կամ աշխատել են ֆինանսական համակարգում:

Անուն,

ազգանուն

Աշխատանքի վայրը և դրա գտնվելու վայրը

Պաշտոնը

Ֆինանսական համակարգում աշխատանքային տարիները

Հեռախոսա-համար, էլ. փոստի հասցե

Երաշխավորի հետ փոխկապակց-վածության բնույթը

           
           
           

o Կիրառելի չէ, եթե սույն կետում պահանջվող անձինք չկան:

5. Ղեկավարի (պատասխանատու անձի) վերաբերյալ այլ տեղեկություններ

5.1 Արդյո՞ք Դուք Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

5.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար:

o Ոչ,

o Այո, (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով

հանված կամ մարված լինելու վերաբերյալ)

5.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

5.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ կամ ունեք չմարված (չներված) պարտավորություններ կամ Ձեր սնանկության վերաբերյալ դիմումը Դատարանը ընդունել է վարույթ:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

5.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք կամ նախկինում ներգրավված եք եղել որպես մեղադրյալ ։

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

5․7 Արդյո՞ք Դուք հարկային, մաքսային, ֆինանսական ոլորտներում վերջին 5 տարվա ընթացքում ենթարկվել եք վարչական պատասխանատվության։

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

5.8 Արդյո՞ք սույն միջնորդագրի 1.2 կետում չնշված կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում (Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում) տվյալ կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.9 Արդյո՞ք սույն միջնորդագրի 1.2 կետում նշված կազմակերպությունում (այսուհետ՝ կազմակերպություն) Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում (Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում) տվյալ կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ ՀՀ տարածքում գործող կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.10 Արդյո՞ք որպես կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ Կենտրոնական բանկի կամ տվյալ կազմակերպության կողմից կիրառվել է որևէ պատասխանատվության միջոց վերջին 5 տարվա ընթացքում:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.11 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից (որակավորումից) կամ կարգապահական այլ պատժամիջոցներ են կիրառվել Ձեր նկատմամբ կազմակերպության, նաև՝ 1․2-րդ ենթակետում չնշված, գործունեությունը կարգավորող համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմքերով:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում` որակավորման վկայականից զրկվելու կամ կարգապահական պատժամիջոցների կիրառման հիմքերը)

5․12 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում տվյալ կազմակերպությունը ունեցել է գրանցման, լիցենզավորման, թույլտվության մերժման դեպքեր, կամ կազմակերպության նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր, մերժած կամ պատասխանատվության միջոց կիրառած մարմնի անվանումը)

5․13 Արդյո՞ք Դուք նախորդ աշխատանքից ազատվել եք գործատուի նախաձեռնությամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով նախատեսված հիմքերից որևէ մեկով:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն

6.1 Նշեք՝

o այն կազմակերպությունների, ինչպես նաև հաշվետու թողարկող այն ընկերությունների վերաբերյալ աղյուսակում պահանջվող տվյալները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն.

Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից

(Ընդ որում` 6.1-6.3 կետերում հաշվետու թողարկողներին վերաբերող դրույթները լրացվում են միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի, ֆոնդի պահառուների ղեկավարների, ինչպես նաև ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց և ֆոնդի պահառուի աշխատակցի կողմից)

Կազմակերպության (հաշվետու թողարկողի) անվանումը

Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը)

Մասնակցության չափը (%),

Բաժնետոմսերի քանակը

Ընդհանուր գումարը (դրամով)

         
         
         

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված մասնակցությունը չունեք կամ չեք ունեցել:

6.2 Նշեք՝

o այն կազմակերպությունների, ինչպես նաև հաշվետու թողարկող այն ընկերությունների վերաբերյալ աղյուսակում պահանջվող տվյալները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից մասնակցություն,

(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1 կետում նշված կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում`

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կետում ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են միայն ծնողների, ամուսնու, երեխաների, քրոջ և եղբոր (եթե համատեղ տնտեսություն են վարում) վերաբերյալ:)

Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից

Կազմակերպության (հաշվետու թողարկողի) անվանումը

Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը)

Մասնակցության չափը (%)

Բաժնետոմսերի քանակը

Ընդհանուր գումարը (դրամով)

         
         
         

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա,

o Իրազեկ չեմ, եթե սույն կետում նշված տվյալներին չեք տիրապետում:

6.3 Նշեք՝

o ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու թողարկող ընկերություններում աշխատող կամ աշխատած հետևյալ անձանց վերաբերյալ տվյալները՝ ծնողներ, տատ, պապ, 18 տարին լրացած թոռ, 18 տարին լրացած զավակ ու նրա ամուսին, 18 տարին լրացած քույր, եղբայր ու նրանց ամուսիններ և 18 տարին լրացած նրանց զավակներ, ամուսնու ծնողներ, ամուսնու՝ 18 տարին լրացած զավակ.

 Անուն,ազգանուն

Ժամանակահատվածը (նախկինում ֆինանսական համակարգում (հաշվետու թողարկող ընկերություններում) աշխատած անձանց համար նշել համապատասխան կազմակերպությունում (հաշվետու թողարկող ընկերություններում) աշխատելու ժամանակահատվածը

Ղեկավարի հետ փոխկապակց-վածության ձև

Աշխատան-քի վայր

Պաշտոն

         
         
         

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա:

7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ

7.1 Արդյո՞ք Դուք ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք

օ Ոչ ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

7.2 Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն դրամային (կամ այլ) պարտավորություններ այն կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք

օ Ոչ ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

օ Իրազեկ չեմ

7.3 Արդյո՞ք Դուք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ

օ Ոչ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ (կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ)

7.4. Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են ՀՀ տարածքում գործող կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ

(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1-ին կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կետում լրացվում են միայն համատեղ տնտեսություն վարող կամ համատեղ ապրող ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները:)

օ Ոչ ,

օ Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

օ Իրազեկ չեմ

8. Այլ տեղեկություններ

8.1 Նշեք՝

o Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.

(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1-րդ կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կետում լրացվում են միայն համատեղ տնտեսություն վարող կամ համատեղ ապրող ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները:)

Անուն, ազգանուն

Անձնագրի տվյալները

Փոխկապակց-
վածության ձև

Աշխատանքի վայր

Պաշտոն

Բնակության վայրը, հեռախոսա-համար

 

 

 

 

 

 

           
           

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա:

8.2 Նշեք՝

o Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները:

Կազմակերպության անվանում

Գտնվելու վայր

Փոխկապակց-

վածության ձև

ՀՎՀՀ

Հեռախոսահամար (բջջային և այլ)

         
         
         

o Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա:

9. Շահերի բախման վերաբերյալ

9․1 Արդյո՞ք Դուք 1․1-ին կետում նշված կազմակերպության, դրա մայր կամ դուստր ձեռնարկության ղեկավարների հետ ունեք փոխկապվածություն։

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասները

9.2 Արդյո՞ք Դուք 1․1-րդ կետում նշված կազմակերպության, դրա մայր կամ դուստր ձեռնարկություն հետ ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք մասնագիտական կամ առևտրային հարաբերություններ։

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասները

9․3 Նշեք այլ տեղեկություններ Ձեր կարծիքով հնարավոր շահերի բախման (առկայության դեպքում) և դրանց կառավարման մեթոդների վերաբերյալ։

10. Ձեր կարծիքով արդյո՞ք առկա են այլ կարևոր տեղեկություններ, որոնք կցանկանայիք նշել

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասները

11. Այլ փաստաթղթեր

12. Այս կետը լրացվում է միայն բանկի և ապահովագրական ընկերության խորհրդի անդամների կողմից.

Ծանոթացել եմ Կանոնակարգ 1-ի Հավելված 41-ով կամ Կանոնակարգ 3/01-ի Հավելված 43-ով սահմանված «Խորհրդի անդամների գործունեության ուղեցույց» փաստաթղթի հետ:

o Այո

o Ոչ

13. Հավաստիացնում եմ, որ

ա. սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական,

բ. անձը բավարարում է օրենքով և կանոնակարգերով սահմանված ղեկավարի մասնագիտական համապատասխանության չափանիշներին և այլ պահանջներին,

գ. բացակայում են ղեկավարի գրանցումը մերժելու համար համապատասխան օրենքներով և կանոնակարգերով սահմանված հիմքերը։

Համաձայն եմ, որ սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու համար Կենտրոնական բանկը դիմի համապատասխան իրավասու մարմիններին՝ պահպանելով տեղեկատվության գաղտնիությունը:

   

 Ամսաթիվ (օր/ ամիս/տարի)

 ______________

   
   
 

Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն

Ամրակցեք

ստորագրության

նմուշը

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական: