Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-134-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.11/19(543) Հոդ.463
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 27-ին

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 158-րդ հոդվածում`

ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 158.

Առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի և առևտրի իրականացման վայրի կազմակերպչի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելը».

 

բ) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից` առևտրի օբյեկտը, օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան, ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:».

գ) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հանրային սննդի օբյեկտը տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով և հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:».

դ) 8-րդ մասի «մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթի» բառերը փոխարինել «համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի» բառերով.

ե) 9-րդ մասի «օրենքով» բառը փոխարինել «օրենսդրությամբ» բառով, իսկ «մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթի» բառերը` «համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի» բառերով.

զ) 12-րդ մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից առանց պայմանագրի կնքման վաճառատեղերը վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով վաճառողներին տրամադրելը, ինչպես նաև առևտրի իրականացման վայրում (բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների շուկաների, կենդանիների շուկաների և տոնավաճառների (վերնիսաժների)) ֆիզիկական անձանց վաճառատեղերի տրամադրումը`».

է) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով`

«Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների) օրենսդրությանը համապատասխան` առևտրատեխնոլոգիական սարքավորումներով, ինչպես նաև տվյալ առևտրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Վաճառքի ցուցադրված ապրանքատեսակի վրա գնապիտակի բացակայությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առևտրի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտներում և առևտրի իրականացման վայրում տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով չապահովելը և (կամ) չափագիտական կանոնները և նորմերը խախտելը`

առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում և գովազդում այլ անձանց պատկանող և Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանի կամ ֆիրմային անվանման օգտագործելը, եթե այդպիսի օգտագործման համար առկա չէ դրանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:».

ը) 1-ին, 3-րդ, 5-8-րդ, 15-րդ և 16-րդ մասերում «վաճառողի» բառերը, 2-րդ մասում «վաճառողի, կատարողի» բառերը, 4-րդ մասում «վաճառողի, կատարողի, կազմակերպչի» բառերը, 9-րդ մասում «կատարողի» բառը, 11-րդ մասում «առևտրի իրականացման վայրի կազմակերպչի» բառերը, 13-րդ և 14-րդ մասերում «վաճառողի, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի» բառերը փոխարինել «պաշտոնատար անձի» բառերով.

թ) 10-րդ և 12-րդ մասերը «տուգանքի նշանակում» բառերից հետո լրացնել «պաշտոնատար անձի նկատմամբ» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 162-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի սանկցիան «տուգանքի նշանակում» բառերից հետո լրացնել «պաշտոնատար անձի նկատմամբ» բառերով.

բ) 2-րդ մասի սանկցիան «տուգանքի նշանակում» բառերից հետո լրացնել «քաղաքացիների նկատմամբ» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 16916-րդ հոդվածում`

ա) 1-ին մասը «իրականացնելը» բառից հետո լրացնել «, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացում իրականացնելը» բառերով, իսկ «վաճառողի» բառը փոխարինել «պաշտոնատար անձի» բառերով.

բ) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Առևտրի և հանրային սննդի օբյեկտները, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, խաղատները և բաղնիքները (սաունաները) առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:».

գ) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

դ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ մասերով`

«Առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձից մինչև նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:

Առանց թույլտվության հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 188-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասի «(աշխատանք կատարելը, ծառայություն մատուցելը)» բառերը փոխարինել «(աշխատանք կատարելը, ծառայություն մատուցելը)` բացառությամբ սույն օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների» բառերով.

բ) 3-րդ մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Տեսակը չհաստատված, պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում չստուգաչափված չափման միջոցներ կիրառելը, չափման միջոցների ստուգաչափման կանոնները, վկայագրված չափումների կատարման մեթոդիկաները, չափագիտական կանոնները և նորմերը, չհաստատված տեսակների չափման միջոցների թողարկման պահանջները խախտելը, բացառությամբ սույն օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների`»:

գ) 4-րդ մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողության և Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման վերահսկողության գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կարգադրագրերը սահմանված ժամկետում չկատարելը`»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 2191-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 158 (բացառությամբ երկրորդ, երրորդ, տասներկուերորդ, տասնութերորդ և քսաներորդ մասերի), 162 և 16916 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 2442-րդ հոդվածը «165» թվից առաջ լրացնել «158 հոդվածի տասներկուերորդ, տասնութերորդ մասերով,» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 2447-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 953 հոդվածով, 158 հոդվածի երկրորդ, երրորդ և քսաներորդ մասերով և 188 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողության և Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման վերահսկողության գլխավոր պետական տեսուչը:

 

Հոդված 8. Օրենսգրքի 302-րդ հոդվածը «140» թվից հետո լրացնել «, 158 հոդվածի երկրորդ, երրորդ և քսաներորդ մասերի, 188» բառերով:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 305-րդ հոդվածը «56-58» թվերից հետո լրացնել «,158 (բացառությամբ երկրորդ, երրորդ, տասներկուերորդ, տասնութերորդ և քսաներորդ մասերի), 162, 16916» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 31
Երևան
ՀՕ-134-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան