Գլխավոր տեղեկություն
Համար
N 2038-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2022 թվականի N 2038-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1976-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1976-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«16․ ՀԴՄ կտրոնի վրա օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, իսկ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում՝ նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները), ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում են նախորդ տարվա (2022 թվականից սկսած) արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողների կողմից: Նշված հարկ վճարողները շարունակում են կիրառել սույն կետով սահմանված պահանջը՝ անկախ հարկ վճարողի՝ հետագա տարիների իրացման շրջանառության մեծությունից:».

2) 17-րդ կետի 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերում «(2013 թվականից սկսած) արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ» բառերը փոխարինել «(2022 թվականից սկսած) արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է նախորդ տարվա (2022 թվականից սկսած) արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողների նկատմամբ։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան