Գլխավոր տեղեկություն
Համար
N 53-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 53-Ա

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑՄԱՆ ԿԱՆԽՄԱՆ (LDN) ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ/ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ՝ ԴԵԳՐԱԴԱՑՎԱԾ ՄԱՐԳԱԳԵՏԻՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող` 804,561,200 դրամ արժողությամբ «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման (LDN) հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

18.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 53-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

 «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑՄԱՆ ԿԱՆԽՄԱՆ (LDN) ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ/ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ` ԴԵԳՐԱԴԱՑՎԱԾ ՄԱՐԳԱԳԵՏԻՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի հողերի դեգրադացման կանխման նպատակների իրագործմանն ուղղված ազգային ջանքերին՝ դեգրադացված մարգագետինների կայուն

կառավարման և վերականգնման միջոցով:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

4.

Ծրագիրը կատարողը

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, քաղ. Երևան, Արմենակյան 129, ՀՎՀՀ՝ 01573524

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Սյունիքի և Լոռու մարզեր, շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

804 561,2 հազար դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան և Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքներ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2022 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2025 թվականի փետրվարի 11-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև 16.09.2022 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում դեկտեմբերի 5-ից մինչև 2025 թվականի փետրվարի 11-ը ֆինանսավորվող 804 561,2 հազար դրամ, այդ թվում՝

1) ծառայությունների ձեռքբերում - 383 806,6 հազար դրամ.

2) աշխատանքների ձեռքբերում - 175 309,4 հազար դրամ.

3) ապրանքների ձեռքբերում կամ ներմուծում -192 388,9 հազար դրամ.

4) այլ ծախսեր - 826,2 հազար դրամ.

5) աշխատողների վարձատրություն- 52 230,1 հազար դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի ազատում) - 383 806,6 հազար դրամ, այդ թվում՝

ա. միջազգային փորձագետներ (2022-2025 թթ.) - 48 764,2 հազար դրամ,

բ. ազգային փորձագետներ (2022-2025 թթ.) - 112 238,3 հազար դրամ,

գ. թարգմանչական ծառայություններ (2022-2025 թթ.) - 3 627,1 հազար դրամ,

դ. ծրագրի տարածքում հողերի կայուն կառավարման և դեգրադացիայի ծախսերի գնահատում (2022-2025 թթ.) - 30 225,7 հազար դրամ,

ե. միջազգային և ազգային ուղևորություններ (2022-2025 թթ.) - 54 204,9 հազար դրամ,

զ. սեմինարների, քննարկումների, աշխատաժողովների և այլ միջոցառումների կազմակերպման ուղևորություններ (2022-2025 թթ.) - 12 090,3 հազար դրամ,

է. հիմնական որոշում կայացնողների և պրակտիկ աշխատողների համար հողերի դեգրադացիայի չեզոքացման վերաբերյալ կարողությունների զարգացման ազգային ծրագրի մշակում և իրականացում (2022-2025 թթ.) - 60 451,4 հազար դրամ,

ը. շահագրգիռ կողմերին, կանանց և երիտասարդներին ուղղված վերապատրաստման ծրագրի մշակում և իրականացում՝ հողերի և արժեշղթաների կայուն կառավարման ուսուցման նպատակով (2022-2025 թթ.) - 38 689,0 հազար դրամ,

թ. մեկնարկային և ավարտական աշխատաժողովներ (2022-2025 թթ.) - 5 380,2 հազար դրամ,

ժ. փոխայցելություններ՝ գիտելիքների տարածման, փոխանակման նպատակով (2022-2025 թթ.) - 18 135,5 հազար դրամ:

2) աշխատանքների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի ազատում) - 175 309,4 հազար դրամ, այդ թվում՝

ա. գիտելիքների բարձրացման նյութերի պատրաստում (հողերի դեգրադացիայի չեզոքացման ուղեցույցներ, տեղեկատվական թերթիկներ բուկլետներ և այլն) և հողերի դեգրադացիայի չեզոքացման վերաբերյալ լրատվական քարոզարշավի իրականացում (2022-2025թթ.) - 18 135,5 հազար դրամ,

բ. արժեշղթաների ներդրում (գովազդային վահանակներ, հերթափոխ արածեցման նպատակով արոտավայրերի սահմանագծում) - տեղեկատվություն և սահմանազատում (2022-2025 թթ.)- 31 434,8 հազար դրամ,

գ. հողերի կայուն կառավարման գործառույթների ներդրում (դեգրադացված մարգագետինների վերականգնում, ոռոգման ջրի խնայող տեխնոլոգիաների ներդրում, շուկայում մեծ պահանջարկ ունեցող հատապտղային և բանջարային մշակաբույսերի ներդրում) (2022-2025թթ.) - 125 739,1 հազար դրամ:

3) ապրանքների ձեռքբերում (կամ ներմուծում) - 192 388,9 հազար դրամ, այդ թվում՝

ա. Սերմեր, պարարտանյութեր և տնկիներ (2022-2025թթ.) - 120 903,0 հազար դրամ,

բ. արոտավայրերի կայուն կառավարման գործառույթների իրականացման սարքեր (2022- 2025թթ.) - 60 451,5 հազար դրամ

գ. համակարգչային տեխնիկա (2022թ.) - 11 034,4 հազար դրամ:

4) այլ ծախսեր (2022-2025) թթ. - 826,2 հազար դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական

ծախսերը

Կազմակերպչական ծախսեր - 52 230,1 հազար դրամ՝

ա. Ծրագիրը իրականացնող աշխատողների վարձատրություն- 52 230,1 հազար դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, 2003 թվականի հունվարի 16-ի կառավարության N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և շրջակա միջավայրի

նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

18.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան