ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2022 թվականի N 2036-Ն
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ (ՏՐԱՆՇ 3) ՌԵՏՐՈԱԿՏԻՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասին համապատասխան և Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող՝ Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագրի (Տրանշ 3) 2022 թվականի համար նախատեսված ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների ռետրոակտիվ ֆինանսավորում իրականացնելու համար կայունացման դեպոզիտային հաշվից տրամադրված միջոցների վերականգնման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 4 և N 3 հավելվածի N 1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 հավելվածների:
2. Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող՝ Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային (Տրանշ 3) ծրագրով Եվրոպական ներդրումային բանկից վարկային միջոցների ստացման փաստով` այդ ծրագրով իրականացված աշխատանքների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարված ծախսերը վերաձևակերպել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21009 «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող՝ Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր, Տրանշ 3» միջոցառման վարկային միջոցների հաշվին և կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից տրված գումարները վերականգնել ստացված վարկային միջոցներից:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`
1) Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող՝ Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային (Տրանշ 3) ծրագրով Եվրոպական ներդրումային բանկից ստացված վարկային միջոցների հաշվին իրականացնել միջոցների վերականգնումը կայունացման դեպոզիտային հաշվին և վերաձևակերպել ծախսերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական: