ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2022 թվականի N 1902-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 1,145.0 հազար դրամ սկզբնական արժեքով զենքը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ գույքի նպատակային նշանակությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից գույքի նվիրատվության պայմանագրի կնքման ու գույքի հանձնման-ընդունման աշխատանքները՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 8-ի N 1902-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Անվանումը (մակնիշը) |
Իդենտիֆիկացիոն N |
Թողարկման տարեթիվը |
Տեխնիկական վիճակը |
Սկզբնական արժեքը՝ առ __ ____ 2022 թ. |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
5,45 մմ կրճատված ծալովի կոթով ինքնաձիգ АУС-А (5,45 мм автомат укороченный со складывающимся прикладом АУС-А) |
№ 303550 |
2022 թ. |
Պիտանի է |
229,0 |
2. |
5,45 մմ կրճատված ծալովի կոթով ինքնաձիգ АУС-А (5,45 мм автомат укороченный со складывающимся прикладом АУС-А) |
№ 301220 |
2022 թ. |
Պիտանի է |
229,0 |
3. |
5,45 մմ կրճատված ծալովի կոթով ինքնաձիգ АУС-А (5,45 мм автомат укороченный со складывающимся прикладом АУС-А) |
№ 300593 |
2022 թ. |
Պիտանի է |
229,0 |
4. |
7,62 մմ ծալովի կոթով ինքնաձիգ АС-А (7,62 мм автомат со складывающимся прикладом АС-А) |
№ 018893 |
2022 թ. |
Պիտանի է |
229,0 |
5. |
7,62 մմ ծալովի կոթով ինքնաձիգ АС-А (7,62 мм автомат со складывающимся прикладом АС-А) |
№ 018894 |
2022 թ. |
Պիտանի է |
229,0 |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ |
1,145.0 |
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
08.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|