ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2022 թվականի N 2005-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանը «Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.» բառերից առաջ լրացնել «Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետը» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի N 1 ձևում «նույնականացման տվյալները» բառերը փոխարինել «նույնականացման համարը» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի N 2 ձևում «համարակալման/ականջապիտակի/ համարը, նույնականացման տվյալները» բառերը փոխարինել «նույնականացման համարը» բառերով.
4) որոշման N 2 հավելվածի N 3 ձևում «(նշել կենդանական ծագման մթերքի տեսակը, անվանումը, քանակը /հատ, կգ/)» բառերը փոխարինել «(նշել կենդանու նույնականացման համարը, կենդանական ծագման հումքի կամ մթերքի տեսակը, անվանումը, քանակը /հատ, կգ/)» բառերով.
5) որոշման N 2 հավելվածի N 4 ձևը «կենդանու» բառից հետո լրացնել «նույնականացման համարը,» բառերով.
6) որոշման N 2 հավելվածի N 5 ձևը «սպանդից ստացված» բառերից առաջ լրացնել «կենդանու նույնականացման համարը,» բառերով.
7) որոշման N 2 հավելվածի N 5.1 ձևը «սպանդից ստացված» բառերից առաջ լրացնել «կենդանու նույնականացման համարը,» բառերով.
8) որոշման N 3 հավելվածի N 6a ձևում «Ականջի համարը» բառերը փոխարինել «Նույնականացման համարը,» բառերով.
9) որոշման N 6 հավելվածի N 8 ձևում «նույնականացման տվյալները» բառերը փոխարինել «նույնականացման համարը» բառերով.
10) որոշման N 7 հավելվածի ձև 1 Անասնաբուժական վկայականի հավելվածում «Նույնականացման տվյալները (ՏՀՀ)» բառերը փոխարինել «Նույնականացման համարը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական: