603.0097.20.11.01
«Գրանցված է»
ՀՀ արդարադատությաննախարարության կողմից
22 հունվարի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
20 նոյեմբերի 2001 թ. |
N 97 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե/ կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «Նպաստառուների թվաքանակի և նպաստի գումարի չափի մասին» ձև թիվ 1-ընտանեկան նպաստ ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման Հրահանգը:
|
Նախագահ |
Ս. Մնացականյան |
|
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի20 նոյեմբերի 2001 թ. թիվ 97 որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«Նպաստառուների թվաքանակի եվ նպաստի գումարի չափի մասին»` ձեվ թիվ 1-ընտանեկան նպաստ ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման
Ընդհանուր դրույթներ
Հրահանգը սահմանում է «Նպաստառուների թվաքանակի և նպաստի գումարի չափի մասին» ձև թիվ 1-ընտանեկան նպաստ ամփոփ պետական վիճակագրական կիսամյակային հաշվետվության լրացման կարգը (այսուհետ` հաշվետվություն):
Հաշվետվությունը կազմում է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը:
Հաշվետվության ձևի բոլոր սյունակների տողերը պետք է լրացված լինեն համապատասխան և հավաստի թվերով, իսկ դրանց բացակայության դեպքում դրվի (-) նշանը:
Վիճակագրական հաշվետվությունը ստորագրում է ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի ազգանունն ու հեռախոսի համարը:
Հաշվետվությունը ներկայացվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը:
Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաշվետվության լրացման կարգը
Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից՝ 1. «Աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքներ» և 2. «Աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների անդամների թվաքանակն ըստ սոցիալական խմբերի»:
Բ ա ժ ի ն 1
Աղքատության ընտանեկան նպաստ եվ միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքներ
«Ընտանիքների քանակը» սյունակ 1-ում բերվում է աղքատության նպաստ ստացող (տող 102) և միանվագ դրամական օգնություն ստացող (տող 103) ընտանիքների ընդհանուր քանակը: «Ընդամենը» տող 101-ում բերվում է 102 և 103 տողերի գումարը: Տող 103-ից առանձնացվում է անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր ունեցող (տող 104), զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների (տող 105) և անապահովության սահմանային մեծության միավորին հավասար և դրանից ցածր միավոր ունեցող (տող 106) ընտանիքների քանակը: «Պետական բյուջեով նախատեսված գումարը տարվա համար» սյունակ 4-ում բերվում է ամբողջ տարվա համար պետական բյուջեով նախատեսված գումարը: «Փաստացի վճարված գումարը» և «Չվճարված գումարը» սյունակները (5-6) լրացվում են հաշվետու տարվա հուլիսի 1-ի և հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ:
Բ ա ժ ի ն 2
Աղքատության ընտանեկան նպաստ եվ միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների անդամների թվաքանակն ըստ սոցիալական խմբերի
Բաժնում բերվում են տվյալներ աղքատության ընտանեկան նպաստ ստացող (սյունակներ 1-2), միանվագ դրամական օգնություն ստացող (սյունակներ 3-8) ընտանիքների քանակի և դրանց անդամների թվաքանակի մասին ըստ նրանց սոցիալական խմբերի:
|
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
|
ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |||||
| ||||||
Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
_______________ կիսամյակ 200 __ թ.
1. Աղքատության ընտանեկան նպաստ եվ միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքներ
|
Տողի հա-մարը |
Անվանումը |
Ընտանիք-ների |
Ընտանիքների անդամների թվաքանակը, |
այդ թվում՝ կա-նայք |
Պետական բյուջեով նախատեսված գումարը |
Փաստացի վճարված գումար, |
Չվճարված գումարը, |
|
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 101 | Ընդամենը | ||||||
| այդ թվում | |||||||
| 102 | աղքատության նպաստ ստացող | ||||||
| 103 | միանվագ դրամական օգնություն ստացող | ||||||
| դրանցից | |||||||
| 104 | անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր ունեցող | ||||||
| 105 | զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների | ||||||
| 106 | անապահովության սահմանային մեծության միավորին հավասար և դրանից ցածր միավոր ունեցող |
* լրացվում է հաշվետու տարվա հուլիսի 1-ի և հաշվետու տարեվերջի դրությամբ
2. Աղքատության ընտանեկան նպաստ եվ միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների անդամների թվաքանակն ըստ սոցիալական խմբերի
|
Տողի հա-մարը |
Անվանումը |
Աղքատության ընտանեկան |
Միանվագ դրամական օգնություն | ||||||
|
անապահովու-թյան սահմանային մեծության միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների |
զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայող-ների ընտանիքներ |
անապահովության սահմանային մեծության միավորին հավասար և դրանից ցածր միավոր ունեցող ընտանիքների | |||||||
|
քա- |
անդամ-ների թվա- |
քա- |
անդամ-ների թվա-քանակը, |
քա- |
անդամ- |
քա- |
անդամների թվաքանակը, | ||
|
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
| 201 | Հաշմանդամության 1-ին խումբ ունեցող | ||||||||
| 202 | Հաշմանդամության 2-րդ խումբ ունեցող | ||||||||
| 203 | Հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող | ||||||||
| 204 | Հաշմանդամ երեխա մինչև 16 տարեկան ունեցող | ||||||||
| 205 | Անչափահաս երեխա մինչև 2 տարեկան ունեցող | ||||||||
| 206 | Անչափահաս երեխա 2-18 տարեկան ունեցող | ||||||||
| 207 | Ուսանող (մինչև 23 տարեկան պետպատվերով սովորողներ) ունեցող | ||||||||
| 208 | Միակողմանի ծնողազուրկ երեխա (մինչև 21 տարեկան) ունեցող |
||||||||
| 209 | Միայնակ մոր երեխա ունեցող | ||||||||
| 210 | Երկկողմանի ծնողազուրկ երեխա (մինչև 21 տարեկան) ունեցող |
||||||||
| 211 | Հղի կին (20 շաբաթական և ավել) | ||||||||
| 212 | Ամուսնալուծված ընտանիքի երեխա ունեցող | ||||||||
| 213 | Գործազուրկ ունեցող | ||||||||
| 214 | Կենսաթոշակառու ունեցող | ||||||||
| 215 | Միայնակ անաշխատունակ ունեցող կենսաթոշակառու | ||||||||
| 216 | Տարեց կենսաթոշակառու (75 տարեկան և բարձր) ունեցող | ||||||||
|
Կատարող________________
Հեռ.____________
____ ____________ 200__թ. |
Ղեկավար Անուն, ազգանուն___________________ Պաշտոն____________________ Ստորագրություն_______________ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 04.07.2014, թիվ 33-Ն | 25.08.2014, N 97 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|