ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2022 թվականի N 2020-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման՝
1) նախաբանում «և 28.1-ին» բառերը փոխարինել «, 28.1-ին և 28.3-րդ» բառերով.
2) 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1.1. Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը սահմանել՝
1) երեխան մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված լինելու դեպքում՝ 31600 դրամ (խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ գլխով սահմանված կարգով).
2) երեխան 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված լինելու դեպքում, եթե՝
ա. ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում՝ 31600 դրամ (խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.1-ին գլխով սահմանված կարգով),
բ. ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 50 տոկոսի չափով։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|