Գլխավոր տեղեկություն
Համար
N 150-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2022
Ընդունող մարմին
Արաքս համայնքի ղեկավար
Ընդունման ամսաթիվ
14.12.2022
Ստորագրող մարմին
Արաքս համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
14.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2022 թվական N 150-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 127.2/51369-2022 գրության պետական փորձագիտական եզրակացությունը.

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «ա», «գ», 2-րդ ենթակետի «ա» պարբերությունների և 3-րդ ենթակետի վրա կիրառվել է 0,5 գործակից, իսկ 15-րդ ենթակետի, 17-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերությունների վրա՝ 0․75 գործակից։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից հետո:

 

Ավագանու անդամներ՝ կողմ- 11

դեմ- 3

ձեռնպահ-

       
1. Ղազարյան Ղազար      
2. Հարությունյան Վահրամ      
3. Համբարյան Մելանյա      
4. Նահապետյան Տիգրան      
5. Շահինյան Շահեն      
6. Մնացականյան Գայանե      
7. Առաքելյան Արմեն      
8. Մելքոնյան Հակոբ  

-

 
9. Պողոսյան Արմինե  

-

 
10. Մակարյան Մարյամ      
11. Մանուկյան Աննա  

-

 
12. Մարկոսյան Սեյրան      
13. Մարտիրոսյան Նարեկ      
14. Միրզախանյան Վարդան      

 

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

 

2022 թվականի դեկտեմբերի 14

Արաքս համայնք

Ղ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Արաքս համայնքի

ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի

N 150-Ն որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.

ա. հիմնական շենքերի և շինությունների համար`

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` յոթ հազար հինգ հարյուր դրամ,

բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեսուն հազար դրամ,

- 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հիսուն հազար դրամ,

- 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հիսուն հազար դրամ,

- 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ մեկ հարյուր հազար դրամ.

գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` մեկ հազար հինգ հարյուր դրամ,

- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երկու հազար հինգ հարյուր դրամ.

2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` մեկ հազար հինգ հարյուր դրամ,

բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` երկու հազար հինգ հարյուր դրամ.

4) համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` երկու հարյուր հազար դրամ.

5) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` վաթսուն հազար դրամ.

6) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հիսուն հազար դրամ.

7) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝

ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յոթ հազար հինգ հարյուր դրամ,

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասնմեկ հազար դրամ,

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասնյոթ հազար դրամ,

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսաներկու հազար հինգ հարյուր դրամ,

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ երեսունհինգ հարյուր հիսուն դրամ,

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մեկ հարյուր հազար դրամ.

բ. ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յոթ հազար հինգ դրամ,

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասնմեկ հազար դրամ,

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասնյոթ հազար դրամ,

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսաներկու հազար հինգ հարյուր դրամ,

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ երեսունհինգ հազար դրամ.

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մեկ հարյուր հազար դրամ.

10) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` երեք հարյուր հիսուն դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.

11) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

ա. առևտրի օբյեկտների համար` հիսուն հազար դրամ,

բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` մեկ հարյուր հազար դրամ,

գ. բաղնիքների (սաունաների) համար` հինգ հարյուր հազար դրամ,

դ. խաղատների համար` մեկ միլիոն դրամ,

ե. շահումով խաղերի համար` հինգ հարյուր հազար դրամ,

զ. վիճակախաղերի համար` մեկ հարյուր հիսուն հազար դրամ.

12) համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

ա. հիմնական շինությունների ներսում՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հինգ հազար դրամ,

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հինգ հազար դրամ,

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տաս հազար դրամ,

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասնհինգ հազար դրամ,

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երեսուն հազար դրամ,

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հիսուն հազար դրամ.

բ. ոչ հիմնական շինությունների ներսում`

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մեկ հազար դրամ,

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երկու հազար դրամ,

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ չորս հազար դրամ,

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ ութ հազար դրամ,

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասնհինգ հազար դրամ,

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ քսանհինգ հազար դրամ.

13) ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝

ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երկու հազար դրամ,

բ. Թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երեք հազար հինգ հարյուր դրամ,

գ. սոցիալական գովազդի համար՝ զրո դրամ,

դ. այլ արտաքին գովազդի համար` հազար հինգ հարյուր դրամ,

ե. դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով,

զ. Եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով.

14) Հայաստանի Հանրապետության համայնքների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` մեկ հարյուր հազար դրամ.

15) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` ութ հազար դրամ.

16) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հինգ հարյուր հազար դրամ.

17) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ,

բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ հինգ միլիոն դրամ,

գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ հինգ միլիոն երկու հարյուր հիսուն հազար դրամ,

դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ յոթ միլիոն դրամ:

18) Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն՝ յուրաքանչյուր տարվա համար՝ մեկ հարյուր հիսուն հազար դրամ:

19) Համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլատվության համար՝

ա. Կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար՝ օրացույցային տարվա՝ քսան հազար դրամ:

բ. Հեստապարային ակումբի համար՝ օրացույցային տարվա համար՝ երեք հարյուր հազար դրամ:

 

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքում սահմանվում են տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը.

 

1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` երկու հազար դրամ,

2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` հինգ հազար դրամ,

3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` յոթ հազար դրամ,

4) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` հինգ հազար դրամ,

5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` տաս հազար դրամ,

6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` հինգ հազար դրամ,

7) համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճարը համայնքի ավագանին սահմանում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում յուրաքանչյուր բնակչի համար ամսական՝ մեկ հարյուր հիսուն դրամ,

8) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարը ըստ զանգվածի համայնքի ավագանին սահմանում է մեկ խորհանարդի համար՝ երեք հազար դրամ, մեկ տոննայի համար՝ տաս հազար դրամ,

9) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարը ըստ զանգվածի համայնքի ավագանին սահմանում է մեկ խորհանարդի համար՝ երեք հազար դրամ, մեկ տոննայի համար՝ տասը հազար դրամ,

10) ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի՝

ա. արտադրական արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով՝ մեկ քմ․ մակերեսի համար՝ տասը դրամ,

բ. առևտրի/ այդ թվում շուկաների/ հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսուն դրամ,

գ. հյուրանոցի և հյուրանոցային ծառայությունների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների /ավտոկայանների, օդանավակայանների, երթուղային կայանների/ հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մակերեսի համար՝ քսանհինգ դրամ,

դ. վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հինգ դրամ,

ե. գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հինգ դրամ.

11) Ոչ կենցաղային աղբի համար սահմանվում է՝ մեկ խորհանարդի համար՝ երեք հազար դրամ, մեկ տոննայի համար՝ տասը հազար դրամ.

12) համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով.

ա. Համայնքի բնակիչ համարվող անձանց համար՝ ութ հազար դրամ,

բ. այլ համայնքի բնակիչ համարվող անձանց համար՝ տասնմեկ հազար դրամ,

գ. նպաստառու, միակողմանի ծնողազուրկ, հաշմանդամության կարգ ունեցող, մանկապարտեզ հաճախող երկուսից ավել երեխա ունեցող ընտանիքների համար՝ չորս հազար հինգ հարյուր դրամ,

դ. երկկողմանի ծնողազուրկ, 44 օրյա պատերազմում և դրանից հետո զոհված զինծառայողների երեխաների համար՝ անվճար,

13) համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների՝ «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվողների համար՝ ՀՈԱԿ հաճախող մեկ աշակերտի ամսական վարձավճարի չափ սահմանել՝

ա. դաշնամուրային բաժին՝ հինգ հազար դրամ,

այլ համայնքի բնակիչ համարվող անձանց համար՝ վեց հազար դրամ,

բ. լարային բաժին /ջութակ/՝ չորս հազար դրամ,

այլ համայնքի բնակիչ համարվող անձանց համար՝ հինգ հազար դրամ,

գ. ժող. նվագարանների բաժին /քանոն և կիթառ/՝ հինգ հազար դրամ,

այլ համայնքի բնակիչ համարվող անձանց համար՝ վեց հազար դրամ,

դ. կերպարվեստի բաժին՝ երկու հազար հինգ հարյուր դրամ,

այլ համայնքի բնակիչ համարվող անձանց համար՝ երեք հազար հինգ հարյուր դրամ,

ե. պարարվեստի բաժին՝ չորս հազար հինգ հարյուր դրամ,

այլ համայնքի բնակիչ համարվող անձանց համար՝ հինգ հազար հինգ հարյուր դրամ,

14) Սահմանել վարձավճարի զեղչ՝

ա. միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխաները ազատվում են վարձավճարից,

բ. մեկ ընտանիքից մեկից ավելի երեխա հաճախելու դեպքում՝ երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 50%,

գ. միաժամանակ երկու տարբեր բաժիններ հաճախող երեխայի համար մեկ բաժնի վճարը գանձել 50%-ի չափով,

դ․ հաշմանդամություն ունեցող երեխաների համար 50%:

15) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար՝ հազար դրամ փոխհատուցման վճար:

16) Համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական մեքենայով և սարքավորումներով, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանվում են՝

ա. մեկ հեկտար վար կատարելու համար՝ քսանհինգ հազար դրամ /վառելանյութը տրամադրում է ծառայությունից օգտվողը/,

 1000 – 3000 քմ դեպքում՝ երեսունհինգ հազար դրամ /վառելանյութը տրամադրում է ծառայությունից օգտվողը/,

բ. մեկ հեկտար ֆրեզ կատարելու համար՝ հիսուն հազար դրամ /վառելանյութը տրամադրում է ծառայությունից օգտվողը/,

 1000 – 3000 քմ դեպքում՝ յոթանասուն հազար դրամ /վառելանյութը տրամադրում է ծառայությունից օգտվողը/,

գ. մեկ հեկտար խոտ հնձելու համար՝ տասնհինգ հազար դրամ /վառելանյութը տրամադրում է ծառայությունից օգտվողը/,

 1000 – 3000 քմ դեպքում՝ քսան հազար դրամ /վառելանյութը տրամադրում է ծառայությունից օգտվողը/։

17) Համայնքապետարանի կողմից՝

ա. որոշում տալու համար՝ հինգ հարյուր դրամ,

բ. բնութագիր և երաշխավորագիր տալու համար՝ հինգ հարյուր դրամ,

18) Համայնքին պատկանող ջրաչափական սարքավորումներով կահավորված խորքային (պոմպային) հորերից մատակարարվող խմելու ջրի 1(մեկ) խորանարդ մետրի համար 100 (մեկ հարյուր) դրամ,

19) Համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ փոխհատուցման գումարի չափով՝ համաձայն աղյուսակի.

 

Աղյուսակ

 

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ

Դրույքաչափը /ՀՀ դրամ/

1

Կենդանիների հիվանդությունների բուժման,
կանխարգելման հարցերով խորհրդատվություն

0

2

Ծննդօգնություն
1. թեթև միջամտություն
2. ծանր միջամտություն


1000
2000

3

Վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումներ և արյունառում կամ այլ նմուշառում՝ կախված կենդանու տեսակից (բացառությամբ՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական ծրագրում ընդգրկված հակաանասնահամաճարակային միջոցառումների)

Մանր կենդանի 0
Խոշոր կենդանի 250

4

Կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքար

500

5

Ախտահանություն

1 քառ. մետր 100

6

Միջատազերծում (դեզինսեկցիա)

1 քառ. մետր 100

7

Կրծողների ոչնչացում (դեռատիզացիա)

1 քառ. մետր 200

8

Արհեստական սերմնավորում

15000

10

Կենդանու հերձում

Մանր կենդանի 1000
Խոշոր կենդանի 3000

11

Կենդանու բուժում՝ կախված հիվանդության տեսակից և կենդանու տեսակից

Յուրաքանչյուր այցելությունը 500

12

Կենդանիների նախասպանդային զննում՝ կախված կենդանու տեսակից

Մանր կենդանի 1000
Խոշոր կենդանի 2000

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան