ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Բացի սույն հոդվածում նշված դեպքերից, տարեկան պետական տուրք վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է մինչև սահմանված ժամկետի վերջին օրը տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերը (իրավունքները, թույլտվությունները, լիցենզիաները) սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, իսկ իրավաբանական անձանց համար` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարվելու դեպքում:»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 19. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը
Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ
1.1 | բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման համար` տարեկան | բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
| ||
2.1 | դեղերի արտադրության համար` տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
2.2 | դեղերի առևտրի համար` տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
2.3 | դեղաբույսերի առևտրի համար` տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
2.4 | դեղատնային գործունեության համար` տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
2.5 | կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար` տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
2.6 | գենետիկ ինժեներիայի գործունեության համար` տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
2.7 | բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման համար` տարեկան | բազային տուրքի 300-ապատիկի չափով |
| ||
3.1 | արտարժույթի առուվաճառքի համար` տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
3.2 | արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման համար` տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
| ||
4.1 | արժեթղթերի ձևաթղթերի արտադրության համար` տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
4.2 | արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության համար` տարեկան |
բազային տուրքի 200-ապատիկի չափով |
| ||
5.1 | բանկային գործունեության համար` տարեկան | բազային տուրքի 3000-ապատիկի չափով |
5.2 | գրավատների կազմակերպման համար` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
5.3 | ինվեստիցիոն ընկերությունների, ինվեստիցիոն հիմնադրամների գործունեության համար` տարեկան |
բազային տուրքի 200-ապատիկի չափով |
5.4 | ապահովագրական գործունեության իրականացման համար` տարեկան | բազային տուրքի 300-ապատիկի չափով |
5.5 | ինկասացիոն ծառայությունների մատուցման համար` տարեկան | բազային տուրքի 300-ապատիկի չափով |
5.6 | ապահովագրական բրոքերային և ապահովագրության գծով միջնորդային գործունեության իրականացման համար` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
5.7 | աուդիտորական ծառայությունների իրականացման համար` | |
ֆիզիկական անձանցից` տարեկան | բազային տուրքի 25-ապատիկի չափով | |
իրավաբանական անձանցից` տարեկան | բազային տուրքի 250-ապատիկի չափով | |
| ||
6.1 | անասնաբուժության համար` տարեկան | բազային տուրքի 5-ապատիկի չափով |
6.2 | տոհմային անասնաբուծության համար` տարեկան | բազային տուրքի 5-ապատիկի չափով |
| ||
7.1 | բնական գազի ներկրման համար` տարեկան | բազային տուրքի 10000-ապատիկի չափով |
7.2 | բնական գազի փոխադրման համար` տարեկան | բազային տուրքի 15000-ապատիկի չափով |
7.3 | բնական գազի բաշխման համար` տարեկան | բազային տուրքի 15000-ապատիկի չափով |
7.4 | բնական գազի արտահանման համար` տարեկան | բազային տուրքի 10000-ապատիկի չափով |
7.5 | էլեկտրական էներգիայի արտադրության համար, այդ թվում` | |
7.5.1 | մինչև 6 մՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
7.5.2 | 6-15 մՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան | բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
7.5.3 | 15-25 մՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան | բազային տուրքի 2500-ապատիկի չափով |
7.5.4 | 25-50 մՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան | բազային տուրքի 5000-ապատիկի չափով |
7.5.5 | 50 մՎտ-ից բարձր դրվածքային հզորության կայանների համար` տարեկան | բազային տուրքի 15000-ապատիկի չափով |
7.6 | էլեկտրական էներգիայի ներկրման համար` տարեկան | բազային տուրքի 5000-ապատիկի չափով |
7.7 | էլեկտրական էներգիայի հաղորդման համար` տարեկան | բազային տուրքի 15000-ապատիկի չափով |
7.8 | էլեկտրական էներգիայի բաշխման համար` տարեկան | բազային տուրքի 30000-ապատիկի չափով |
7.9 | էլեկտրական էներգիայի արտահանման համար` տարեկան | բազային տուրքի 5000-ապատիկի չափով |
7.10 | ջերմային էներգիայի արտադրության համար` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
7.11 | ջերմային էներգիայի փոխադրման համար` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
7.12 | ջերմային էներգիայի բաշխման համար` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
7.13 | էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերի օպերատորի ծառայությունների համար` տարեկան | բազային տուրքի 5000-ապատիկի չափով |
7.14 | էներգետիկ շուկային մատուցվող ծառայությունների համար` տարեկան | բազային տուրքի 5000-ապատիկի չափով |
7.15 | էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի և բնական գազի համակարգերում նոր արտադրական հզորությունների կառուցման (վերականգնման) համար` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
| ||
8.1 | հիմնական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման համար | բազային տուրքի 25-ապատիկի չափով |
8.2 | միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման համար | բազային տուրքի 25-ապատիկի չափով |
8.3 | հատուկ ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման համար | բազային տուրքի 25-ապատիկի չափով |
8.4 | միջին մասնագիտական կրթական ծրագրերի (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի) իրականացման համար` տարեկան | բազային տուրքի 300-ապատիկի չափով |
8.5 | բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի (բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի) իրականացման համար` տարեկան | բազային տուրքի 300-ապատիկի չափով |
| ||
9.1 | հեռախոսային ծառայությունների մատուցման համար` տարեկան | բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
9.2 | հեռագրային կապի ծառայությունների մատուցման համար` տարեկան | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
9.3 | տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման համար` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
9.4 | ռադիոհեռուստատեսային ծրագրերի հեռարձակման ծառայությունների մատուցման համար` տարեկան | բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
9.5 | 9 կիլոհերցից բարձր և 400 տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրության, առևտրի կամ ներմուծման համար` տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
9.6 | հեռուստառադիոհաղորդումների արտադրության համար` տարեկան | բազային տուրքի 300-ապատիկի չափով |
9.7 | հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար` տարեկան | բազային տուրքի 300-ապատիկի չափով |
9.8 | հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման համար` տարեկան | բազային տուրքի 600-ապատիկի չափով |
| ||
10.1 | մաքսային պահեստում, մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության համար` տարեկան | բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
10.2 | անմաքս առևտրի խանութում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման համար` տարեկան | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
10.3 | ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեության համար` տարեկան | բազային տուրքի 2000-ապատիկի չափով |
10.4 | մաքսային միջնորդական գործունեության համար` տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
10.5 | մաքսային փոխադրողի գործունեության համար` տարեկան | բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
| ||
11.1 | միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների, իոնացնող ճառագայթման աղբյուրների և պահեստարանների հրապարակ ընտրելու, պատրաստելու, շահագործման հանձնելու, շահագործելու, օգտագործելու, սպասարկելու, շահագործումից հանելու աշխատանքներ իրականացնելու համար` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
11.2 | միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքներ իրականացնելու, այդ թվում` դրանք փոխադրելու, օգտագործելու, պահելու, վերամշակելու և թաղելու համար` տարեկան | բազային տուրքի 300-ապատիկի չափով |
11.3 | միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութեր, ռադիոակտիվ թափոններ, հատուկ սարքավորումներ, տեխնոլոգիաներ ներմուծելու ու արտահանելու համար` տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
11.4 | ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար նյութեր, սարքավորումներ, համակարգեր նախագծելու և պատրաստելու համար` տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
11.5 | ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության համար` տարեկան | բազային տուրքի 150-ապատիկի չափով |
| ||
12.1 | վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման համար` տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
| ||
13.1 | չափման միջոցների արտադրության և նորոգման համար` տարեկան | բազային տուրքի 25-ապատիկի չափով |
| ||
14.1 | վիճակախաղերի կազմակերպման գործունեության շրջանակներում յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպման համար` տարեկան | բազային տուրքի 25000-ապատիկի չափով |
14.2 | յուրաքանչյուր վայրում շահումներով խաղերի կազմակերպման համար` տարեկան | բազային տուրքի 5000-ապատիկի չափով |
14.3 | յուրաքանչյուր վայրում խաղատան կազմակերպման համար` տարեկան | բազային տուրքի 25000-ապատիկի չափով |
| ||
15.1 | չվացուցակի ենթակա օդային տրանսպորտի գործունեության համար` տարեկան | բազային տուրքի 15000-ապատիկի չափով |
15.2 | չվացուցակի չենթարկվող օդային տրանսպորտի գործունեության համար` տարեկան | բազային տուրքի 10000-ապատիկի չափով |
15.3 | երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման համար` տարեկան | բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
| ||
16.1 | կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման, ինժեներական հետազննման և փորձաքննության համար, ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների` | |
- | քաղաքացիական` տարեկան | բազային տուրքի 25-ապատիկի չափով |
- | արդյունաբերական` տարեկան | բազային տուրքի 25-ապատիկի չափով |
- | տրանսպորտային` տարեկան | բազային տուրքի 25-ապատիկի չափով |
- | հիդրոտեխնիկական` տարեկան | բազային տուրքի 25-ապատիկի չափով |
- | էներգետիկ` տարեկան | բազային տուրքի 25-ապատիկի չափով |
- | կապի` տարեկան | բազային տուրքի 25-ապատիկի չափով |
- | հատուկ` տարեկան | բազային տուրքի 25-ապատիկի չափով |
16.2 | կապիտալ շինարարության իրականացման համար, ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների` | |
- | քաղաքացիական` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
- | արդյունաբերական` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
- | տրանսպորտային` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
- | հիդրոտեխնիկական` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
- | էներգետիկ` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
- | կապի` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
- | հատուկ` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
| ||
17.1 | ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) համար` տարեկան | բազային տուրքի 10000-ապատիկի չափով |
17.2 | վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) համար` տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
17.3 | շինանյութերի արտադրության հումքի, այդ թվում` երեսպատման, շինարարական քարերի, լցանյութերի և բալաստային հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) համար` տարեկան | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
17.4 | գունագեղ քարերի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) համար` տարեկան | բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
17.5 | մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) համար` տարեկան | բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
17.6 | հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի օգտագործման (շահագործման) համար` տարեկան | բազային տուրքի 5000-ապատիկի չափով |
| ||
18.1 | լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման համար` տարեկան | բազային տուրքի 25-ապատիկի չափով |
18.2 | օրենքների և նորմատիվ-իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման, բազմացման կամ պաշտոնական վերահրատարակման համար` տարեկան | բազային տուրքի 20-ապատիկի չափով |
18.3 | անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման համար` տարեկան | բազային տուրքի 25-ապատիկի չափով |
18.4 | տեղագրական և կադաստրային քարտեզագրման համար` տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
18.5 | անշարժ գույքի գնահատման համար` տարեկան | բազային տուրքի 150-ապատիկի չափով |
18.6 | ռիելտորական գործունեության համար` տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
18.7 | սննդամթերքի (բացառությամբ սույն կետի 18.8-րդ ենթակետում նշվածների) արտադրության համար` | բազային տուրքի տարեկան 25-ապատիկի չափով |
18.8 | թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության համար` տարեկան | բազային տուրքի 15000-ապատիկի չափով |
19. | Բացի սույն հոդվածի 1-18.8-րդ կետերում, ինչպես նաև 191-րդ հոդվածում նշված դեպքերից` | |
ֆիզիկական անձանցից` տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով | |
իրավաբանական անձանցից` տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով | |
20. | լիցենզիայի կրկնօրինակը տալու համար | լիցենզիայի տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի կրկնակի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 24-ապատիկից |
21. | լիցենզիայի մեկից ավելի յուրաքանչյուր հաջորդ ներդիրի կամ կորցրած ներդիրի կրկնօրինակը տալու համար | բազային տուրքի 10-ապատիկի չափով |
22. | լիցենզիայի վերաձևակերպման համար | բազային տուրքի 10-ապատիկի չափով |
23. | լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկությունների տրամադրման համար | բազային տուրքի եռապատիկի չափով |
24. | լիցենզիայի ժամկետի երկարաձգման համար | բազային տուրքի եռապատիկի չափով |
25. | այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար` տարեկան | տվյալ լիցենզիայի տրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով |
Տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող լիցենզիաների գործողության ժամկետը երկարաձգելու դեպքում լիցենզիայի տրման համար սահմանված տուրքը շարունակում է վճարվել սույն օրենքով սահմանված կարգով և չափերով: Լիցենզիայի գործողության ժամկետը ոչ լրիվ տարով երկարաձգելու դեպքում լիցենզիայի տրման համար սահմանված տարեկան պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է` հաշվի առնելով լիցենզիայի գործողության ժամկետի ոչ լրիվ տարվա ամիսների թիվը:»:
Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի երրորդ մասում «նախորդ» բառը փոխարինել «առաջին» բառով, և մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու, դադարեցնելու (բացառությամբ տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքերի) մասին լիազոր մարմինների որոշումները վերադասության կամ դատական կարգով անվավեր ճանաչվելու դեպքում սույն մասով սահմանված տարեկան պետական տուրքի վճարման ժամկետը երկարաձգվում է լիցենզիայի գործողությունը կասեցնելու, դադարեցնելու որոշման ընդունման օրվանից մինչև այդ որոշումն անվավեր ճանաչվելու մասին ակտն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքով տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ դարձած այն լիցենզիաների տրման համար, որոնց գործողության ժամկետը տվյալ լիցենզիաների տրամադրման պահին գործող պայմաններով լրանում է մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը, 2002 թվականը ներառող գործողության ժամկետի համար սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքը չի վճարվում:
2002 թվականի ընթացքում լիցենզիաների գործողության ժամկետը լրանալուց հետո լիցենզիաների ժամկետի երկարաձգման և (կամ) նոր լիցենզիաներ տրվելու դեպքում տարեկան պետական տուրքը գանձվում է սույն օրենքով սահմանված կարգով և չափերով:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին 2002 թվականը և հետագա տարիները ներառող գործողության ժամկետ ունեցող լիցենզիաների տրման համար սահմանված տարեկան պետական տուրքի վճարումը կատարվում է 2002 թվականի ընթացքում` մինչև տվյալ լիցենզիան ուժի մեջ մտնելու օրը:
(4-րդ կետը փոփ. 22.02.07 ՀՕ-121-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|