Գլխավոր տեղեկություն
Համար
N 1880-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2022 թվականի N 1880-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Եվրոպական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2022 թվականի հունվարի 20-ին կայացած թիվ 21-001 նիստի արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Եվրոպական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 35/1 հասցեում գտնվող՝ 99,380,844 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 1046.5 քառ. մետր ուսումնական մասնաշենքը (ուսումնական մասնաշենքի 3-րդ և 4-րդ հարկերը) ու 1046,5/4965.5 բաժնային մաս կազմող հողատարածքը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N 21062021-02-0026 վկայական), Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի քաղաքի Երևանյան 35 հասցեում գտնվող՝ 77,724,418 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 1456.9 քառ. մետր ուսումնական մասնաշենքը (ուսումնական մասնաշենքի ձախ կողմի 1-ին, 2-րդ և 3-րդ հարկերը և նկուղը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N 03122021-05-0076 վկայական), Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Մռավյան փողոց 32ա հասցեում գտնվող՝ 184,946,476 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 3196.9 քառ. մետր մակերեսով ակադեմիայի շենքը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N 15122020-03-0111 վկայական), Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղաք Վեդի, Արարատյան փողոց 44 հասցեում գտնվող՝ 108,827,128 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 950.35 քառ. մետր մակերեսով դպրոցը, 381.93 քառ. մետր մակերեսով սպորտ դահլիճը, 98.33 քառ. մետր մակերեսով ճաշարանը, 14.3 քառ. մետր մակերեսով զուգարանը, 161.31 քառ. մետր մակերեսով կիսակառույցը, 33.54 քառ. մետր մակերեսով ավտոտնակը, 38.34 քառ. մետր (76.68 խոր. մ) մակերեսով պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.74805 հա հողամասը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N 26052021-03-0087 վկայական) (այսուհետ՝ անշարժ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում հիմնադրամի ռեկտորի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրա հետ կապված, ինչպես նաև գույքի պետական գրանցման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան