ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի հունիսի 29-ին
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 1. |
ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
Սույն օրենքով հաստատվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ներքոհիշյալ այն ապրանքների ցանկը, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում:
Սույն հոդվածում նշված` 070110000 և 8702 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկը չի հաշվարկվում և գանձվում, եթե նշված ապրանքները ներմուծվել են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Սույն հոդվածով սահմանված ցանկում ներառված «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի» 2710 19 210, 2710 19 990 և 8702 ապրանքային դիրքերի մասով սույն հոդվածի դրույթները տարածվում են միայն այն ապրանքների վրա, որոնք նկարագրված են «Ապրանքի համառոտ անվանումը» սյունակում:
Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի | Ապրանքի համառոտ անվանումը |
0105 | Ընտանի թռչուն՝ կենդանի, այսինքն՝ ընտանի հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր, ցեսարկաներ |
0701 10 000 | Կարտոֆիլի սերմացու՝ թարմ կամ պաղեցրած |
12 | Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր և բույսեր՝ տեխնիկական նպատակների համար, ծղոտ և անասնակեր, բացառությամբ՝ |
1201 00 | Սոյայի պտուղներ. կոտորակված կամ չկոտորակված |
1202 | Արախիս չտապակած և չմշակված որևէ այլ ձևով |
1207 | Յուղատու բույսերի սերմեր և պտուղներ |
1208 | Ալյուր մանր և խոշոր աղացվածքի յուղատու մշակաբույսերի սերմերից կամ պտուղներից, բացի մանանեխի սերմերից ստացվածը |
1209 | Սերմեր, պտուղներ և հատիկներ ցանքի համար |
1210 | Գայլուկի կոներ, թարմ կամ չորացրած, մանրատած կամ չմանրատած, փոշենման կամ հատիկացկած տեսքով. լուպուլին |
1211 | Բույսեր և դրանց մասերը (ներառյալ՝ սերմերն ու պտուղները), օծանելիքային, դեղագործական կամ միջատասպան, ֆունգիցիդային կամ համանման նպատակներով օգտագործվող, թարմ կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած, կոտորակված կամ աղացած |
1212 | Եղջերածառի պտուղներ, ծովային և այլ ջրիմուռներ, շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ, թարմ, պաղեցրած, սառեցրած կամ չորացրած, մանրատած կամ չմանրատած, պտուղների կորիզներ և միջուկներ, բուսական ծագման այլ մթերքներ (ներառյալ` Cichorium intzbus sativum տեսակի եղերդի չբոված արմատները), գլխավորապես սննդային նպատակների համար օգտագործվող, այլ տեղում չնշված |
2305 00 000 | Քուսպ և այլ կոշտ թափոններ` արախիսի յուղի կորզումից ստացվող, չաղացված կամ աղացված, չհատիկավորված կամ հատիկավորված |
2307 00 | Գինու նստվածք, գինեքար |
2401 | Ծխախոտի հումք, ծխախոտի թափոններ |
26 | Հանքաքարեր, խարամ և մոխիր, բացառությամբ՝ |
2601 | Երկաթի հանքաքար և խտանյութ |
2608 00 000 | Ցինկի հանքաքարեր և խտահանքեր |
2611 00 000 | Վոլֆրամի հանքաքար և խտանյութ |
2613 | Մոլիբդենի հանքաքար և խտանյութ |
2616 | Թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտահանքեր |
2619 00 | Խարամ, դրոս (բացի հատիկացված խարամից), հրաթեփ և սև մետաղների արտադրության այլ թափոններ |
2710 11 310 | Ավիացիոն բենզին |
2710 19 210 | Ավիավառելիք ՏՍ-1 |
2710 19 990 | Ավիայուղ ՄՍ-8Պ |
2711 21 000 | Բնական գազ՝ գազային վիճակում |
2716 00 000 | Էլեկտրաէներգիա |
2837 | Ցիանիդներ, ցիանիդօքսիդներ, կոմպլեքսային ցիանիդներ |
2902 30 900 | Տոլուոլ՝ այլ նպատակների համար |
3002 | Մարդկային արյուն. կենդանական արյուն՝ պատրաստված բուժական, կանխարգելային և ախտորոշման նպատակներով օգտագործելու համար. վարակամերժ շիճուկներ (հակաշիճուկներ), արյան այլ թորամասեր և բարեփոխված վարակամերժ նյութեր, այդ թվում՝ ստացված բիոտեխնոլոգիական ճանապարհով, պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասունկերից) և համանման նյութեր |
31 | Պարարտանյութեր, բացառությամբ՝ |
3101 00 000 | Կենդանական կամ բուսական ծագում ունեցող պարարտանյութեր՝ խառնուրդված կամ չխառնուրդված, քիմիապես վերամշակված կամ չվերամշակված, պարարտանյութեր՝ ստացված բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքները խառնուրդելու կամ քիմիական մշակման ենթարկելու միջոցով |
3901 | Էթիլենի պոլիմերներ սկզբնական ձևերով |
3902 | Պրոպիլենի կամ այլ օլեֆինների պոլիմերներ սկզբնական ձևերով |
3903 | Ստիրոլի պոլիմերներ սկզբնական ձևերով |
3905 | Վինիլացետատի կամ այլ բարդ վինիլային եթերների պոլիմերներ սկզբնական ձևերով. այլ վինիլային պոլիմերներ սկզբնական ձևերով |
4001 | Բնական կաուչուկ, բալատա, գուտապերչ, գվայուլա, չիկլ և համանման բնական խեժեր՝ սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով |
4005 | Չվուլկանացված ռետինային խառնուրդ՝ սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով |
41 | Անմշակ կաշվե հումք (բացի բնական մորթուց) և կաշի, բացառությամբ՝ |
4104 | Խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ՝ գոմեշները) կամ ձիազգի կենդանիների դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ՝ առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագա մշակման |
4105 | Դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ՝ ոչխարի կամ գառան մորթուց, առանց բրդե ծածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագա մշակման |
4106 | Կաշի՝ այծերի կամ ուլիկների մորթուց, առանց մազածածկույթի, բացի 4108 կամ 4109 ապրանքային դիրքերի կաշիներից |
4107 | Կաշի՝ դաբաղումից հետո լրացուցիչ մշակված կամ կաշվե կրաստի տեսքով, ներառյալ՝ մշակվածը մագաղաթի տեսքով՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ՝ գոմեշները) կամ ձիազգի կենդանիների կաշվից, առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բացի 4114 դիրքում դասակարգվող կաշվից |
4113 | Կաշի |
4114 | Թավշակաշի (ներառյալ՝ համակցված թավշակաշին), լաքապատ կաշի և մակաշերտված լաքապատ կաշի. մետաղացված կաշի |
4115 | Համակցված կաշի, բնական կաշվի կամ կաշվային մանրաթելերի նրբաթելերի հիմքով, թիթեղներով, թերթերով կամ շերտերով կամ ժապավեններով, գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով, բնական կամ համակցված կաշվի կտորտանք և այլ թափոններ՝ կաշվե ապրանքների արտադրության համար ոչ պիտանի, կաշվի փոշի և ասուր |
4403 | Անտառանյութեր՝ չմշակված, կեղևահանված կամ կեղևը չհանված կամ մատղաշ կեղևով. կոպիտ քառատաշված կամ չքառատաշված |
4404 | Փայտանյութ տակառագործական, ճեղքված գերաններ, ցցագերաններ, ցցեր և սյուներ փայտից՝ սրված, բայց երկայնքով չսղոցված, անտառանյութեր կոպիտ շրջատաշված, բայց չսրված, չկորացված կամ այլ եղանակով չմշակված, օգտագործվող ձեռնափայտերի, մտրակների, հովանոցների, գործիքների բռնակների և համանման պատրաստվածքների արտադրության համար, փայտանյութ՝ կեղևահանված և համանման |
4406 | Փայտակոճղեր՝ երկաթուղային և տրամվայի գծերի համար |
4801 00 000 | Լրագրային թուղթ՝ գլանափաթեթներով կամ թերթերով |
4805 12 000 | Ոչ կավճապատ թուղթ ծղոտե զանգվածից ծալքավորման համար, գլանափաթեթներով կամ թերթերով՝ առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում |
4805 19 100 | Այլ, ոչ կավճապատ թուղթ ծալքավորման համար Wellenstoff, գլանափաթեթներով կամ թերթերով, առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում |
4805 19 900 | Այլ, ոչ կավճապատ թուղթ ծալքավորման համար՝ գլանափաթեթներով կամ թերթերով՝ առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում |
4805 40 000 | Ոչ կավճապատ քամիչ թուղթ և քամիչ ստվարաթուղթ գլանափաթեթներով կամ թերթերով` առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում |
4805 92 910 | Այլ, ոչ կավճապատ թուղթ ծալքավորված թղթի և ստվարաթղթի համար 1 մ2 համար 150գ ավելի, բայց 225գ պակաս զանգվածով, գլանափաթեթներով կամ թերթերով՝ առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում |
4901 | Տպագիր գրքեր, բրոշյուրներ, թերթիկներ, համանման տպագիր նյութեր բրոշյուրացված կամ առանձին թերթերի տեսքով |
4904 00 000 | Նոտաներ՝ տպագիր կամ ձեռագիր, կազմված կամ չկազմված, ձևավորված կամ չձևավորված |
5103 | Բրդի կամ կենդանիների նուրբ կամ կոպիտ մազի թափոններ, ներառյալ` մանածագործական թափոնները, բացառելով գզած հումքը |
5104 00 000 | Գզված հումք` բրդից կամ կենդանիների նուրբ կամ կոշտ մազից |
5108 | Մանվածք կենդանիների նուրբ մազից (ապարատային կամ սանդերքային մանումից) չբաժնեծրարված մանրածախ վաճառքի համար |
5110 00 000 | Մանվածք` կենդանիների կոշտամազից կամ ձիու մազից (ներառյալ` պոզումենտային թելը ձիու մազից), բաժնեծրարված կամ չբաժնեծրարված մանրածախ վաճառքի համար |
5113 00 000 | Գործվածքներ` կենդանիների կոշտ մազից կամ ձիու մազից |
5203 | Բամբակի մանրաթել` գզած կամ սանդերքագզած |
6006 | Տրիկոտաժե պաստառներ` մեքենայագործ կամ ձեռագործ, այլ |
7010 90 100 | Ապակե բանկաներ` պահածոյացման համար (բանկաներ ստերիլիզացման համար) |
7015 | Ապակիներ` ժամացույցների համար և համանման ապակիներ, տեսողությունը ուղղող կամ չուղղող ակնոցների ապակիներ, կորացված, գոգավոր փոսիկացված կամ նմանատիպ ապակիներ, օպտիկական չմշակված, դատարկ ապակեգնդեր և դրանց սեգմենտներ նշված ապակիների պատրաստման համար |
71 | Մարգարիտ՝ բնական կամ աճեցված, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, մետաղներ՝ երեսապատված թանկարժեք մետաղներով և իրեր դրանցից, զարդեղեն (բիժուտերիա), մետաղադրամներ, բացառությամբ՝ |
7112 | Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով երեսպատված մետաղների թափոններ և ջարդոն, այլ թափոններ և ջարդոն թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող, հիմնականում օգտագործվող թանկարժեք մետաղների կորզման համար |
7116 | Ապրանքներ` բնական կամ աճեցրած մարգարիտից, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերից (բնական, արհեստական կամ վերականգնված) |
7210 12 110 | Սպիտակ թիթեղ` երկաթից կամ չլեգիրացված պողպատից 600 մմ կամ ավելի լայնությամբ, անագապատված գալվանական կամ այլ ծածկույթով 0.5մմ-ից պակաս հաստությամբ, առանց հետագա մշակման, բացի մակերեսի մշակումը կամ պարզապես նախապատրաստվածքների չափով կտրատված, բացի ուղղանկյունիները (ներառյալ` քառակուսիները) |
7210 49 100 | Հարթ գլանվածք երկաթից կամ չլեգիրացված պողպատից 600 մմ կամ ավելի լայնությամբ, ցինկապատված ոչ էլեկտրոլիտիկ եղանակով, չծալքավորված առանց հետագա մշակման, բացի մակերեսի մշակումը կամ պարզապես նախապատրաստվածքների չափով կտրատված, բացի ուղղանկյունիները (ներառյալ` քառակուսիները) |
7302 | Արտադրատեսակներ սև մետաղներից, տրամվայի կամ երկաթուղային գծերի համար օգտագործվող, ռելսեր, զուգառելսեր և ատամնավոր ռելսեր, ուղեփոխման ռելսեր, փակ փոխհատման ուղեփոխիչներ, ուղեփոխման մետաղաձողեր և այլ ընդլայնական միացումներ, մետաղակոճեր, կցվանքային մակադիրներ և տակդիրներ, սեպեր, հենասալեր, կեռիկային ռելսային հեղյուսներ, բարձեր և առձգիչներ, հենոցներ, լայնադրակներ և այլ դետալներ, նախատեսված ռելսերի միացման կամ ամրացման համար |
7503 00 | Նիկելի թափոններ և ջարդոն |
7601 | Ալյումին` չմշակված |
7602 00 | Ալյումինի թափոններ և ջարդոն |
7606 | Սալեր, թերթեր, շերտեր կամ ժապավեններ` ալյումինից 0.2 մմ-ից ավելի հաստությամբ |
84 | Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ, դրանց մասեր, բացառությամբ՝ |
8401 | Միջուկային ռեակտորներ, սարքավորումներ իզոտոպների բաժանման համար |
8402 | Շոգեկաթսաներ կամ այլ շոգեարտադրող կաթսաներ (բացի կենտրոնական ջեռուցման ջրակաթսաներից, որոնք կարող են արտադրել ցածր ճնշման գոլորշի), ջրային կաթսաներ` շոգեգերտաքացուցիչներով |
8403 | Կաթսաներ՝ կենտրոնական ջեռուցման, բացի 8402 ապրանքային դիրքում նշված կաթսաներից |
8404 | Օժանդակ սարքավորումներ, որոնք օգտագործվում են 8402 կամ 8403 ապրանքային դիրքերում նշված կաթսաների հետ (օրինակ՝ ջերմօգտագործիչներ, գերտաքացուցիչներ, մրի հեռացիչներ, վերաօգտագործիչներ), կոնդենսատորներ` շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար |
8405 | Գազագեներատորներ կամ շոգեգեներատորներ` մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց, ացետիլենային գեներատորներ և համանման գազագեներատորներ` մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց |
8407 | Ներքին այրման շարժիչներ` կայծային բռնկումով, մխոցի պտտվող կամ հետադարձ-առաջընթաց շարժումով |
8408 | Ներքին այրման մխոցային շարժիչներ` սեղմումային բոցավառումով (դիզելներ և կիսադիզելներ) |
8409 | Մասեր՝ նախատեսված հատկապես կամ գլխավորապես 8407 կամ 8408 ապրանքային դիրքերում նշված շարժիչների համար |
8411 | Շարժիչներ` տուրբոռեակտիվ և տուրբոպտուտակային, այլ գազային տուրբիններ |
8412 | Այլ շարժիչներ և ուժային կայանքներ |
8413 | Պոմպեր` հեղուկային ծախսաչափերով կամ առանց դրա, հեղուկների վերհաններ |
8414 | Պոմպեր` օդային կամ վակուումային, օդային կամ գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ կամ օդաքաշ գլխադիր թասակներ կամ պահարաններ` օդափոխիչներով, քամիչներով կամ առանց քամիչների |
8416 | Բոցամուղներ հեղուկ վառելիքի համար, փոշենման կարծր վառելիքի համար կամ գազային հրածորաններ, մեխանիկական հնոցներ, ներառյալ` դրանց մեխանիկական կրակակալ ճաղացանցերը, մոխրահեռացուցիչները և համանման այլ հարմարանքներ |
8417 | Հնոցներ և վառարաններ՝ արդյունաբերական կամ լաբորատոր, ներառյալ` աղբայրիչ վառարանները, ոչ էլեկտրական |
8419 | Մեքենաներ, սարքեր արդյունաբերական կամ լաբորատոր էլեկտրական կամ ոչ էլեկտրական տաքացմամբ (օրինակ` ջերմօգտագործիչներ, գերտաքացուցիչներ, մրի հեռացիչներ, վերաօգտագործիչներ), կոնդենսատորներ` շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար |
8420 | Կալանդրաներ կամ այլ սռնակավոր, լիսեռային մեքենաներ, բացի մետաղ և ապակի մշակող մեքենաներից |
8421 | Սարքեր և սարքավորում հեղուկների կամ գազերի ֆիլտրացման կամ մաքրման համար |
8422 | Ամանեղեն լվացող մեքենաներ, սարքավորումներ` շշեր կամ այլ տարողություններ լվանալու կամ չորացնելու համար, սարքավորումներ` շշեր, բանկաներ լցնելու, խցանելու համար, արկղեր, պարկեր և այլ տարողություններ փակելու համար, դրանք պիտակավորելու համար, այլ սարքավորումներ` փաթեթավորման և ծրարման համար (ներառյալ՝ ջերմանստեցմամբ ապրանք փաթեթավորող սարքավորումներ` ծրարման նյութերով), սարքավորումներ` ըմպելիքներ գազավորելու համար |
8423 | Սարքավորումներ` ապրանքները կշռելու համար (բացի 0,05գ կամ ավելի զգայնության կշեռքներից), ներառյալ՝ կշեռքները, որոնք սարքավորված են ապրանքի զանգվածը հաշվարկելու և վերահսկելու հարմարանքով. մանրակշռաքարեր` բոլոր տեսակի կշեռքների համար |
8424 | Մեխանիկական սարքեր (ձեռքի ղեկավարումով կամ առանց դրա) հեղուկ և փոշենման նյութերը ցողելու և փոշեցրելու համար, կրակմարիչներ լիցքավորված կամ չլիցքավորված, հեղուկացրող կամ համանման սարքեր, շոգեշիթային կամ ավազաշիթային և համանման նետիչ սարքեր |
8425 | Բազմաճախարակ ամբարձիչներ և վերհաններ, բացի արկղավոր ամբարձիչներից, կարապիկներ և կաբեստաններ, դոմկրատներ |
8426 | Նավային դերրիկ-կռունկներ, տարբեր տեսակի վերհան կռունկներ, ներառյալ` ճոպանավոր կռունկները, վերհան ֆերմաներ, շարժական, սայլակավոր բեռնիչներ և ավտոմեքենա-արհեստանոցներ` համալրված վերհան կռունկով |
8427 | Ավտոբեռնիչներ` եղանիկային բռնիչով, այլ ավտոբեռնիչներ՝ համալրված վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքերով |
8428 | Այլ մեքենաներ և հարմարանքներ՝ բարձրացնելու, տեղափոխելու, բեռնելու կամ բեռնաթափելու համար (օրինակ՝ վերելակներ, շարժասանդուղքներ, փոխարկիչներ, ճոպանուղիներ) |
8429 | Ինքնագնաց բուլդոզերներ` ոչ դարձովի և դարձովի հարթաշերեփով, ավտոգրեյդերներ և պլանավորիչներ, կեռաշերեփներ, մեխանիկական բահեր, էքսկավատորներ, միաշերեփ բեռնիչներ, տոփանիչ մեքենաներ, ճանապարհային գլդոններ |
8430 | Այլ մեքենաներ և մեխանիզմներ՝ տեղափոխելու, համահարթման, պրոֆիլավորման, մշակելու, տոփանելու, խտացնելու, բնահողի, օգտակար հանածոների կամ հանքաքարի հորատման կամ հանման համար, սարքավորում` ցցեր խփելու և հանելու համար, գութանային և ռոտորային ձյունամաքրիչներ |
8431 | Մասեր` նախատեսված 8425-8430 ապրանքային դիրքերի տակ դասվող սարքավորումների համար |
8432 | Գյուղատնտեսության, այգեգործության կամ անտառտնտեսության մեջ օգտագործվող մեքենաներ հողի նախապատրաստման և մշակման համար, գլդոններ սիզամարգերի և մարզահրապարակների համար |
8433 | Մեքենաներ և մեխանիզմներ գյուղատնտեսական կուլտուրաների բերքահավաքի և կալսելու համար, մամլիչ-հասկահավաքներ, մամլիչներ ծղոտի կամ խոտի համար, խոտհնձիչներ կամ սիզամարգերի հնձիչներ, մեքենաներ` մաքրելու, տեսակավորելու կամ խոտանելու ձվերի, մրգերի կամ գյուղատնտեսական այլ մթերքների համար, բացի 8437 ապրանքային դիրքում նշվածներից |
8434 | Կթի ագրեգատներ կամ սարքեր, կաթի մշակման և վերամշակման սարքավորումներ |
8435 | Գինեգործության, մրգային հյութերի և համանման ըմպելիքների համար մամլիչներ, ջարդիչներ և նման սարքավորումներ |
8436 | Սարքավորումներ այլ՝ գյուղատնտեսության, այգեգործության, անտառային տնտեսության, թռչնաբուծության, մեղվաբուծության համար, ներառյալ` սերմեր աճեցնելու համար սարքավորումները՝ մեխանիկական կամ տաքացնող հարմարանքներով, այլ ինկուբատորներ` թռչնաբուծության համար և բրուդերներ |
8437 | Մեքենաներ` սերմեր, հացահատիկներ և չոր լոբազգի կուլտուրաներ մաքրելու, տեսակավորելու կամ մաղելու համար, սարքավորումներ ալրաղաց արդյունաբերության համար կամ այլ սարքավորումներ` հացահատիկների կամ չոր լոբազգիների մշակման համար, բացի գյուղատնտեսական ֆերմաներում օգտագործվող մեքենաներից |
8439 | Ցելյուլոզային նյութերից զանգվածի արտադրության, թղթի և ստվարաթղթի պատրաստման կամ վերամշակման սարքավորումներ |
8440 | Կազմարարական սարքավորումներ, ներառյալ՝ բրոշյուրավորման մեքենաները |
8441 | Այլ սարքավորումներ` թղթային զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից արտադրանք արտադրելու համար, ներառյալ՝ ամեն տեսակի կտրող մեքենաները |
8442 | Մեքենաներ, ապարատներ և արտադրական հանդերձանք (բացի 8456-8465 ապրանքային դիրքերում նշված հաստոցներից)՝ տպատառերի ձուլման կամ տպատառերի շարվածքի համար, տպագրական բլոկների, թիթեղների, գլանների կամ տպագրական այլ տարրերի նախապատրաստման կամ պատրաստման համար, տպագրական տառեր, բլոկներ, թիթեղներ և այլ տպագրական տարրեր, բլոկներ, թիթեղներ, գլաններ և վիմագրության քարեր՝ նախապատրաստած տպագրական նպատակների համար (օրինակ՝ տաշած, հղկած կամ ողորկած) |
8443 | Տպագրական սարքավորումներ, ներառյալ` ներկաշերտ տպագրական մեքենաները, 8471 ապրանքային դիրքում դասակարգվածներից տարբերվող օժանդակ մեքենաներ և սարքավորումներ |
8444 00 | Մեքենաներ` արհեստական մանածագործական նյութերի արտամղման, արտաձգման, տեքստուրավորման կամ կտրատման համար |
8445 | Մեքենաներ` մանածագործական մանրաթելերի մշակման համար, մանող, միահյուսող կամ ոլորող և այլ սարքավորումներ` մանածագործական մանվածք պատրաստելու համար, կծկիչ կամ փաթաթիչ մեքենաներ (ներառյալ` միջնաթել-կծկիչ) և 8446 կամ 8447 ապրանքային դիրքերում նշված մեքենաների վրա օգտագործելու համար մանվածք նախապատրաստող մեքենաներ |
8448 | Օժանդակ սարքավորումներ` 8444-8447 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար (օրինակ՝ ազբիկները բարձրացնող կարետկաներ, ժակարդային մեխանիզմներ, ավտոմատ սևեռակման մեխանիզմներ, մաքոքը փոխող մեխանիզմներ), մասեր և պարագաներ՝ նախատեսված միայն կամ հիմնականում 8444-8447 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար (օրինակ՝ իլիկներ և եղանապտուտակներ, ասեղնավոր գարնիտուրա, սանրեր, թելակորզաններ, մաքոքներ, ազբիկներ և ազբիկային շրջանակներ, տրիկոտաժային ասեղներ) |
8450 | Լվացքի մեքենաներ՝ կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ՝ քամիչ հարմարանք ունեցող մեքենաները |
8451 | Սարքավորումներ (բացի 8450 ապրանքային դիրքում դասակարգված մեքենաներից)՝ լվանալու, մաքրելու, քամելու, չորացնելու, արդուկելու, մամլելու (ներառյալ՝ նյութերի ջերմաֆիկսացման մամլիչները), սպիտակեցնելու, ներկելու, ապրետուրավորելու, մշակելու, ծածկապատելու և տոգորելու համար մանվածքը, մանածագործական նյութերը, մանածագործական պատրաստի արտադրանքը, մեքենաներ` մանածագործական կամ այլ հիմքի վրա մածուկ քսելու համար, որոնք օգտագործվում են հատակի ծածկապատման նյութերի արտադրության մեջ, ինչպիսին է լինոլեումը, մեքենաներ` մանածագործական նյութերը կծկելու, հետ կծկելու, ծալելու, կտրելու կամ ծակելու համար |
8452 | Կարի մեքենաներ, բացի 8440 ապրանքային դիրքում դասակարգված կազմարարական, բրոշյուրավորման մեքենաներից, կահույք՝ նախատեսված կարի մեքենաների համար, ասեղներ` կարի մեքենաների համար |
8453 | Սարքավորումներ` մորթի կամ կաշի նախապատրաստելու, դաբաղելու կամ մշակելու համար, կաշվե կոշիկներ կամ մորթուց կամ կաշվից այլ իրեր պատրաստելու կամ նորոգելու համար, բացի կարի մեքենաներից |
8466 | Մասեր և պարագաներ` նախատեսված 8456-8465 ապրանքային դիրքերին դասվող սարքավորումների համար |
8467 | Ձեռքի գործիքներ՝ օդաճնշման, հիդրավլիկ կամ ներկառուցված էլեկտրական կամ ոչ էլեկտրական շարժիչով |
8468 | Սարքավորումներ և ապարատներ` փափուկ և պինդ զոդանյութով զոդելու կամ եռակցելու համար (պիտանի կամ ոչ պիտանի կտրելու համար), որոնք չեն պատկանում 8515 ապրանքային դիրքին, մեքենաներ և ապարատներ` մակերեսային ջերմամշակման համար, գազով աշխատող |
8469 | Գրամեքենաներ, այդ թվում՝ ավտոմատացված գրամեքենաներ, բացի 8471 ապրանքային դիրքի տպիչ սարքերից, հարմարանքներ` տեքստերի մշակման համար |
8470 | Հաշվարկիչներ և գրանցման, վերարտադրության և տվյալների տեսողական ներկայացման գրպանի մեքենաներ՝ հաշվարկչի ֆունկցիաներով, հաշվապահական մեքենաներ, փոստային դրոշմանշիչ մեքենաներ, տոմսային ապարատներ և այլ համանման մեքենաներ՝ հաշվիչ սարքերով, դրամարկղային ապարատներ |
8471 | Հաշվիչ մեքենաներ և դրանց բլոկներ |
8472 | Այլ գրասենյակային սարքավորումներ (օրինակ` հեկտոգրաֆիական կամ բազմացնող տրաֆարետային ապարատներ, հասցեների մեքենաներ, ավտոմատ սարքեր՝ թղթադրամներ տալու համար, մեքենաներ՝ մետաղադրամները տեսակավորելու, հաշվելու և փաթեթավորելու համար, մատիտներ սրելու մեքենաներ, սորատային մեքենաներ կամ մեքենաներ՝ բրոշյուրները, գրքերը, փաստաթղթերը երկաթակապերով ամրացնելու համար) |
8473 | Մասեր և պարագաներ (բացի տուփերից, ծածկոցներից և համանման ապրանքներից տեղափոխման համար)՝ նախատեսված բացառապես կամ հիմնականում 8469-8472 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար |
8475 | Մեքենաներ էլեկտրական կամ էլեկտրոնային լամպերի, խողովակների կամ էլեկտրոնաճառագայթային խողովակների կամ ապակյա անոթներում գազապարպման լամպերի հավաքման համար, մեքենաներ ապակի կամ ապակյա արտադրանքների պատրաստման կամ ջերմամշակման համար |
8476 | Առևտրի ավտոմատներ (օրինակ՝ փոստային նամականիշերի, սիգարետների, պարենային ապրանքների կամ ըմպելիքների վաճառքի համար), ներառյալ՝ դրամը մանրելու ավտոմատներ |
8478 | Սարքավորումներ` թութունի նախապատրաստման կամ պատրաստման համար, այլ տեղում չհիշատակված |
8479 | Հատուկ նշանակության մեքենաներ և մեխանիկական հարմարանքներ, այլ տեղում չհիշատակված |
8480 | Մետաղաձուլման արտադրության համար կաղապարներ |
8481 | Ծորակներ, կափույրներ, վենտիլներ և համանման ամրաններ՝ խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների, բաքերի և համանման տարողությունների համար, ներառյալ՝ ռեդուկցային և ջերմակարգավորիչ կափույրները |
8482 | Առանցքակալներ |
8483 | Փոխհաղորդիչ լիսեռներ |
8532 | Հաստատուն, փոփոխական կամ սարքաբերող էլեկտրական կոնդենսատորներ |
8533 | Էլեկտրական դիմադրություններ (ներառյալ՝ ռեոստատներ և պոտենցիոմետրեր), բացի ջերմային էլեմենտներից |
8534 00 | Տպասխեմաներ |
8541 | Դիոդներ, տրանզիստորներ և համանման կիսահաղորդչային սարքեր. լուսազգայուն կիսահաղորդչային սարքեր, ներառյալ՝ լուսագալվանական տարրերը՝ հավաքված կամ չհավաքված որպես մոդուլ, ներկառուցված կամ չներկառուցված վահանի վրա, լուսարձակող դիոդներ, պյեզոէլեկտրական բյուրեղներ` հավաքված |
8542 | Էլեկտրոնային ինտեգրալ և միկրոհավաքված սխեմաներ |
8545 | Ածխային էլեկտրոդներ, ածխային խոզանակներ, ածուխներ լամպերի կամ մարտկոցների համար և այլ իրեր՝ գրաֆիտից կամ ածխածնի այլ տեսակներից՝ մետաղի հետ կամ առանց մետաղի՝ էլեկտրատեխնիկայում կիրառվող |
86 | Երկաթգծի լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ և դրանց մասեր, երկաթգծի կամ տրամվայի ուղեգծային սարքավորումներ և սարքեր և դրանց մասեր, բոլոր տեսակի մեխանիկական (ներառյալ՝ էլեկտրամեխանիկական) ազդանշանային սարքավորումներ, բացառությամբ՝ |
8605 00 000 | Ուղևորատար վագոններ` երկաթուղային կամ տրամվայի ոչ ինքնագնաց (կցովի), վագոններ ուղեբեռային, փոստային և այլ հատուկ վագոններ երկաթուղային կամ տրամվայի ոչ ինքնագնաց (բացի 8604 ապրանքային դիրքում նշվածներից) |
8606 | Վագոններ երկաթուղային կամ տրամվայի, բեռնատար ոչ ինքնագնաց |
8609 00 | Բեռնարկղեր (ներառյալ՝ հեղուկ բեռների տեղափոխման համար տարողությունները)՝ հատուկ նախատեսված և սարքավորված տրանսպորտի մեկ կամ մի քանի տեսակներով փոխադրումների համար |
8701 | Տրակտորներ, բացի 8709 ապրանքային դիրքի տրակտորներից |
8702 | Ավտոմեքենաներ նախատեսված 18 և ավելի մարդ (ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար |
8705 | Շարժիչային տրանսպորտային միջոցներ, հատուկ նշանակության, բացի ուղևորների կամ բեռների տեղափոխման համար օգտագործվողներից (օրինակ՝ բեռնատար ավտոմեքենաներ՝ վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, բետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող, ջրող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ) |
8713 | Շարժվելու անընդունակ մարդկանց համար սայլակներ, սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղափոխման համար այլ մեխանիկական սարքերով |
88 | Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և դրանց մասեր, բացառությամբ՝ |
8802 | Թռչող ապարատներ այլ, տիեզերական ապարատներ |
8803 | Մասեր՝ 8801 կամ 8802 ապրանքային դիրքերում նշված թռչող ապարատների |
8804 00 000 | Պարաշյուտներ և դրանց մասեր |
9001 | Օպտիկական մանրաթելեր և մանրաթելաօպտիկական լարաններ, մանրաթելաօպտիկական մալուխներ, բացի 8544 ապրանքային դիրքում նշվածներից, թերթեր և թիթեղներ՝ բևեռացնող նյութից, ոսպնյակներ (ներառյալ` կոնտակտայինները), պրիզմաներ, հայելիներ և այլ օպտիկական տարրեր ցանկացած նյութից, առանց շրջանակի, բացի չմշակված օպտիկական ապակուց պատրաստված տարրերից |
9012 | Մանրադիտակներ, բացի օպտիկականից, դիֆրակցիոն ապարատներ |
9018 | Սարքեր և հարմարանքներ կիրառվող բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ (ներառյալ՝ սցինտիգրաֆիկական ապարատները), էլեկտրաբժշկական այլ ապարատուրաներ և սարքեր՝ տեսողությունը հետազոտելու համար |
9020 00 | Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացի պաշտպանական դիմակներից, առանց մեխանիկական դետալների և փոխովի զտիչների |
9021 | Օրթոպեդիկ հարմարանքներ, ներառյալ՝ հենակներ, վիրաբուժական գոտիներ և կալանտներ, բեկակալներ և այլ հարմարանքներ՝ կոտրվածքները բուժելու համար, մարմնի արհեստական մասեր, լսողական ապարատներ և այլ հարմարանքներ, որոնք կրում են մարմնի վրա, իրենց հետ կամ պատվաստվում են մարմնի մեջ փոխհատուցելու համար օրգանի արատը կամ կորցրած աշխատունակությունը |
9022 | Ապարատներ՝ հիմնված ռենտգենյան, ալֆա, բետա կամ գամմա ճառագայթների օգտագործման վրա՝ նախատեսված կամ չնախատեսված բժշկական վիրաբուժական, ատամնաբուժական և անասնաբուժական օգտագործման համար, ներառյալ՝ ռենտգենաչափիչ կամ ռադիոթերապևտիկ ապարատները, ռենտգենյան խողովակներ և ռենտգենյան ճառագայթման այլ գեներատորներ, բարձր լարման գեներատորներ, վահաններ, ղեկավարման պուլտեր, էկրաններ, սեղաններ, բազկաթոռներ և համանման այլ արտադրատեսակներ՝ հետազոտության կամ բուժման համար |
9108-9112, 9114 | Ժամացույցների մասեր և մեխանիզմներ |
9301 | Զենք` ռազմական նմուշի, բացառությամբ ռևոլվերներից, ատրճանակներից և 9307 ապրանքային դիրքի զենքերից |
(1-ին հոդվածը փոփ., լրաց. 12.06.02 ՀՕ-377-Ն, փոփ., խմբ. 31.03.03 ՀՕ-538-Ն, խմբ., լրաց. 25.12.03 ՀՕ-62-Ն, փոփ., լրաց. 11.05.04 ՀՕ-74-Ն, փոփ., խմբ. 13.06.06 ՀՕ-130-Ն)
ՀՈԴՎԱԾ 2. |
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|