Գլխավոր տեղեկություն
Համար
N 1969-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2022 թվականի N 1969-Ն

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2.1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նմուշառման և լաբորատոր փորձաքննության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1969-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, գործունեության պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ, ինչպես նաև թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի նկատմամբ իրականացվող հսկողության (տեսչական վերահսկողության) շրջանակներում իրականացվող նմուշառման և լաբորատոր փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը նախատեսված է թանկարժեք մետաղների նմուշառման և լաբորատոր փորձաքննության ոչ կործանարար մեթոդի կիրառման համար, որով հնարավոր է ստուգել (հաստատել) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի և համաձուլվածքների մաքրությունը էներգամատակարար ռենտգենային ֆլոուրեսենցիայի (energy dispersive X-Ray fluorescence) (այսուհետ՝ ԷԴ-ԻՔՍԷՌԷՖ (ED-XRF) միջոցով:

3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նմուշառումը և լաբորատոր փորձաքննությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին) հսկողության (տեսչական վերահսկողության) իրականացման շրջանակներում:

4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

1) հիմնական տարր՝ համաձուլվածքի հիմնական թանկարժեք մետաղ, որի կոնցենտրացիան ենթակա է փորձաքննության կամ ցանկացած այլ տարր, որի կոնցենտրացիան բարձր է 1 ‰-ից և էականորեն գերազանցում է միջին տարրը.

2) միջին տարր՝ ոչ հիմնական տարր, որի կոնցենտրացիան համաձուլվածքում հավասար է կամ բարձր է 1 ‰-ից.

3) միկրոտարր՝ համաձուլվածքում առկա տարր, որի կոնցենտրացիան 1 ‰-ից ցածր է:

5. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի լաբորատոր փորձաքննության համար իրականացվում է նմուշառում: Յուրաքանչյուր նմուշ կապարակնքվում է, և կցվում է համապատասխան ծածկագիր, որի վերաբերյալ տեսչական մարմնի ծառայողի կողմից կազմվում է նմուշառման ակտ՝ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ: Միաժամանակ նմուշառման գործընթացի վերաբերյալ տեսչական մարմնի ծառայողի կողմից կազմվում է նմուշառման ակտ՝ համաձայն N 1 ձևի:

6. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նմուշառումն իրականացվում է ընտրանքային կարգով՝ յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի կողմից վաճառվող իրերի առնվազն երեք հատ քանակությամբ:

7. Նմուշների լաբորատոր փորձաքննությունն իրականացվում է տրամաչափարկված լաբորատոր սարքի միջոցով՝ պահպանելով ջերմաստիճանային պայմանները: Լաբորատոր սարքի տեղադրման համար անհրաժեշտ է հարթ մակերես, որն ապահովվում է հարթաչափի կիրառմամբ:

8. Տնտեսավարող սուբյեկտի ցանկության դեպքում նմուշառումը և լաբորատոր փորձաքննությունը կարող են իրականացվել իր ներկայությամբ:

9. Յուրաքանչյուր թանկարժեք մետաղներից պատրաստված նմուշ լաբորատոր փորձաքննությունից առաջ մաքրվում է արդյունքների ճշգրտության և հնարավոր համակարգային սխալներից խուսափելու նպատակով:

10. Յուրաքանչյուր նմուշ փորձաքննության է ենթարկվում առնվազն 3 տարբեր դիրքերով: Յուրաքանչյուր դիրք փորձաքննության է ենթարկվում առնվազն 3 անգամ: Միևնույն նմուշի յուրաքանչյուր փորձաքննությունների ժամանակահատվածը պետք է նույնական (հավասար) լինի միմյանց:

11. Միևնույն նմուշի միևնույն դիրքի փորձաքննություններում հիմնական տարրի հարաբերական սխալանքի տարբերությունը չի կարող գերազանցել 1.2 ‰-ը:

12. Յուրաքանչյուր նմուշի փորձաքննություններում հիմնական տարրի հարաբերական սխալանքի տարբերությունը չի կարող գերազանցել 1.2 ‰-ը:

13. Եթե վերոնշյալ հարաբերական սխալանքը միկրոտարրից բարձր է, ապա փորձաքննությունը պետք է կրկնել:

14. Փորձաքննության արդյունքները արտատպվում են միանգամից ԷԴ-ԻՔՍԷՌԷՖ (ED-XRF) համակարգում և հաշվարկվում միևնույն նմուշի բոլոր փորձաքննությունների միջին հարաբերականով՝ արտահայտված հազարական տոկոսով (‰):

15. Լաբորատոր փորձաքննությունն ավարտելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննության գործընթացում օգտագործված նմուշները վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին կամ նրա ներկայացուցչին՝ հեռացնելով կապարակնիքը և ծածկագիրը, որի վերաբերյալ կազմվում է նմուշների վերադարձման ակտ՝ համաձայն N 2 ձևի:

16. Թանկարժեք մետաղներից պատրաստված յուրաքանչյուր նմուշի համար տեսչական մարմնի ծառայողի կողմից կազմվում է լաբորատոր փորձաքննության արձանագրություն՝ համաձայն N 3 ձևի՝ 2 օրինակից, որը ստորագրվում է տեսչական մարմնի ծառայողի կողմից:

17. Լաբորատոր փորձաքննության արձանագրությունը տեսչական մարմնի ծառայողի կողմից ստորագրվելուց հետո տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտին կամ նրա ներկայացուցչին:

18. Լաբորատոր փորձաքննության արձանագրության յուրաքանչյուր էջ պարտադիր համարակալվում է՝ նշելով էջի և արձանագրության համարները: Լաբորատոր փորձաքննության արձանագրության մեջ ուղղում կամ լրացում չի կատարվում: Սխալների կամ վրիպակների դեպքում կազմվում է նոր արձանագրություն, որը որպես հավելված, կցվում է առաջին արձանագրությանը:

19. Կապարակնքման կարգը, կապարակնիքի և ծածկագրի ձևերը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը:

20. Տեսչական վերահսկողության նպատակով կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում` տնտեսավարող սուբյեկտը կարող է դրանք բողոքարկել` օրենքով սահմանված կարգով:

 

Ձև N 1

 

_______________________________________________________________

(վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անվանումը, գտնվելու վայրը)

 

Ն Մ ՈՒ Շ Ա Ռ Մ Ա Ն  Ա Կ Տ  N ______

 

___ _______________ ____թ.

 

Ես` __________________________________________________________________________________________

______________________________________________________________________________________________,

(տեսչական մարմնի ծառայողի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

__________________________________________________________________________________________ -ում

(ակտը կազմելու վայրը)

 

_______________________________________________________________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ղեկավարի կամ նրա ներկայացուցչի անունը, հայրանունը, ազգանունը)

 

______________________________________________________________________________ -ի ներկայությամբ

 

վերահսկողության նպատակով ընտրել եմ նմուշներ` _________________________________

______________________________________________________________________________________________

(ստանդարտացման փաստաթղթի անվանումը, նշագիրը)

ստանդարտացման փաստաթղթին համապատասխան:

 

Նմուշը ստացված է ըստ _________________________________________________________________________

______________________________________________________________________________________________ :

(նմուշի համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

 

Իրացնող _____________________________________________________________________________________

(երկիրը, կազմակերպությունը, գտնվելու վայրը)

 

Հարգորոշող __________________________________________________________________________________

(երկիրը, կազմակերպությունը, գտնվելու վայրը)

 

NN

Նմուշի անվանումը

Չափի միավորը

Արտադրման տարեթիվը, ամիսը,

ամսաթիվը

Փորձաքննության նպատակով ընտրված նմուշի քանակը

Այլ նշումներ

Ծածկագիր

1

2

3

4

5

6

7

 

Տեսչական մարմնի ծառայող

_________________

(ստորագրությունը)

___________________

(անունը, ազգանունը)

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար կամ ներկայացուցիչ

_________________

(ստորագրությունը)

___________________

(անունը, ազգանունը)

 

Ձև N 2

 

Ն Մ ՈՒ Շ Ն Ե Ր Ի  Վ Ե Ր Ա Դ Ա Ր Ձ Մ Ա Ն  Ա Կ Տ  N _____

 

___ _____________ _____ թ.

Ես` _________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________,

(հանձնող մարմնի անվանումը, հանձնողի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

հանձնեցի __________________________________________________________________________________-ին

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

____________________________________________________________________________________ նմուշները`

(թանկարժեք մետաղներից պատրաստված իրի անվանումը, ծածկագիրը)

 

____________________________________________________________________________________ քանակով:

 

Հանձնող

_________________

(ստորագրությունը)

___________________

(անունը, ազգանունը)

Ստացող

_________________

(ստորագրությունը)

___________________

(անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

___________________________________________________

(լաբորատոր փորձաքննության իրականացման վայրը)

 

ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N _____

 

___ _____________ _____ թ.

 

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրի անվանումը

________________________________________________________________

(տիպը, տեսակը և այլն)

 

________________________________________________________________

(Թանկարժեք մետաղներից պատրաստված իրի ծածկագիրը)

 

________________________________________________________________

(ստանդարտացման փաստաթղթի անվանումը և նշագիրը)

 

Փորձարկվող նմուշ _______________________________________________

(քանակը և նմուշի համարը)

 

Նմուշի ստացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ___________________________

Փորձաքննության կատարման վայրը _____________________________________

______________________________________________________________________

 

Արձանագրություն N ____, էջ` _____

 

Փորձաքննության արդյունքները`

 

NN

Նմուշի ծածկագիրը

Լաբորատոր փորձաքննության սարքով արձանագրված ցուցանիշները

Ցուցանիշների արժեքները սահմանող հերթական համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,

ժամը

Չափի միավորը

Ցուցանիշի

արժեքը

Եզրա- կացությունը` ըստ փորձա- քննության արդյունքների

ըստ նորմատիվ փաստա- թղթի

փաստացի ստացված

1

2

3

4

5

6

7

8

               

 

_________________________________________________

(փորձաքննության ավարտը` տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

 

Եզրակացություն ________________________________________________________________-ի

(թանկարժեք մետաղներից պատրաստված իրի անվանումը)

 

Լաբորատոր փորձաքննության ենթարկված նմուշները համապատասխանում են (չեն համապատասխանում)

_________________________________________________________________________________ -ի

(իրավական ակտի, ստանդարտացման փաստաթղթի անվանումը, նշագիրը և կետերի համարները)

 

պահանջներին` ըստ ________________________________________________________________

(լրացվում է համապատասխան ցուցանիշների անհամապատասխանության դեպքում)

 

Արձանագրությունը կազմված է _______էջից, _________օրինակով:

 

Տեսչական մարմնի ծառայող

_________________

(ստորագրությունը)

___________________

(անունը, ազգանունը)

 

_________________

(ստորագրությունը)

___________________

(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան