Գլխավոր տեղեկություն
Համար
N 1781-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.12.2022-17.06.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.02.04/7(306) Հոդ.151
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.01.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2003 թվականի N 1781-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈՀԱՆԳՈՒՅՑԻ ԵՎ ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ԹՈՒՆԵԼԻ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 50-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N 81-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1611-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական սեփականություն հանդիսացող «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտը և Արփա-Սևան ջրատարը` որպես մեկ միասնական համակարգ` Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի (այսուհետ` հիդրոհանգույց) հավատարմագրային կառավարման հիմնադրի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին:

2. Պետական սեփականություն հանդիսացող հիդրոհանգույցի ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու մրցույթն անցկացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` այդ նպատակով ստեղծել մրցույթի կազմակերպման ու գնահատման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել պետական սեփականություն հանդիսացող հիդրոհանգույցի ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ կնքվելիք պայմանագրի պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

4. Հաստատել պետական սեփականություն հանդիսացող հիդրոհանգույցի ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու համար կառավարչի (մասնավոր օպերատորի) ընտրության պայմանները (չափորոշիչները)` համաձայն N 3 հավելվածի:

5. Միջգերատեսչական հանձնաժողովին` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N 81-Ն որոշմամբ` մշակել և հաստատել կառավարչի (մասնավոր օպերատորի) ընտրության պայմանների (չափորոշիչների) գնահատման բալային համակարգը` կշռային գործակիցներ սահմանելով` տեխնիկական առաջարկ` 80 տոկոս, ֆինանսական առաջարկ` 20 տոկոս:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել Որոտանի հիդրոհանգույցի և Արփա-Սևան թունելի ջրային համակարգի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը: Գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը, անհրաժեշտության դեպքում, իրականացնել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործում, պահպանում, տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում» ծրագրով հատկացվելիք գումարները վերաբաշխելու միջոցով:

7. Մասնավոր կառավարչի կատարողական ցուցանիշների և գնահատման չափանիշների որոշման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 133-Ն որոշմամբ ստեղծված «Արփա-Սևան» թունելի տեխնիկական վիճակը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունվարի 12
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1781-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈՀԱՆԳՈՒՅՑԻ ԵՎ ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ԹՈՒՆԵԼԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ռ. Ղուկասյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)

Ռ. Դավթյան

-

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության պետ

Ս. Կարապետյան

-

ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի տնօրեն

Մ. Գասպարյան

-

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի մոնիտորինգի և մելիորացիայի բաժնի պետ

Ա. Ներսիսյան

-

ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ

Գ. Նազարյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի կառավարման քաղաքականության մշակման բաժնի պետ

Ս. Ազարյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչության պետ

Է. Պապյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, հաշվառման և իրացման համակարգման վարչության պետի տեղակալ

Է. Բադալյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչության ոռոգման համակարգերի բաժնի պետ

Ռ. Սավթալյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության օրենսդրության հարցերի և պայմանագրային բաժնի պետ

Յու. Ջավադյան

-

«Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Տ. Քալանթարյան

 -

«Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ

Գ. Գրիգորյան

-

«Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ

Ա. Սանահյան

-

«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ

Հ. Ավետիսյան

-

«Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1781-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ՀԻԴՐՈՀԱՆԳՈՒՅՑԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿՆՔՎԵԼԻՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Պետական կառավարման լիազորված մարմնի և կառավարչի (մասնավոր օպերատորի) միջև պետական սեփականություն հանդիսացող Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի (այսուհետ` հիդրոհանգույց) ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ կնքվելիք պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) հիմնական նպատակն է ապահովել հիդրոհանգույցով առավելագույն ծավալով ջրի տեղափոխումը Սևանա լիճ, որի համար`

ա) կառավարիչը (մասնավոր օպերատորը) պարտավոր է ապահովել հետևյալ հիմնախնդիրների իրականացումը`

ապահովել հիդրոհանգույցի ջրային համակարգով Սևանա լիճ ջրի տեղափոխման տարեկան պլան-ժամանակացույցով նախատեսված ջրի ծավալը,

ապահովել հիդրոհանգույցի անվտանգ և անխափան շահագործումը, պահպանումը, ինչպես նաև շահագործող անձնակազմի կողմից անվտանգության նորմերի պահպանումը,

ապահովել ջրային համակարգի օտարման գոտում սանիտարական վիճակի պահպանումը,

ապահովել սեփականատիրոջ հետ կնքված պայմանագրով նախատեսված այլ պարտավորությունների անթերի կատարումը, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1012-Ն որոշմամբ հաստատված Հիդրոտեխնիկական կառուցվածքների օգտագործման և անվտանգության ապահովման իրականացման կարգի և սահմանված կարգով հաստատված «Որոտան-Արփա» թունելի հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր շահագործման և «Արփա-Սևան» թունելի և նրա հիդրոտեխնիկական կառուցվածքների շահագործման կանոնների (այսուհետ` շահագործման կանոններ) պահանջներից,

իրականացնել տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և (կամ) այլ աղբյուրներից ստացվելիք միջոցներով նախատեսված ծրագրով իրականացվելիք, ինչպես նաև այդ ծրագրից դուրս առաջացած հրատապ աշխատանքների (վթարային իրավիճակների դեպքում), անհրաժեշտության դեպքում, ընթացիկ և հիմնական վերանորոգման, վերակառուցման աշխատանքները.

բ) հաշվի առնելով նախատեսվող աշխատանքների առանձնահատկությունները, և այն հանգամանքը, որ, հիդրոհանգույցի կառավարման ընթացքում կառավարիչը (մասնավոր օպերատորը) ստիպված է լուրջ ներդրումներ իրականացնել մեքենասարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ֆինանսական միջոցների տեսքով`

պայմանագիրը կնքվում է 5 (հինգ) տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ 5 (հինգ) տարով, բայց ոչ ավելի, քան 2023 թվականի դեկտեմբերի 31-ը,

հիդրոհանգույցը շահագործելու և պահպանելու, ինչպես նաև ընթացիկ և հիմնական վերանորոգման, վերակառուցման աշխատանքները ֆինանսավորվելու են այդ նպատակի համար նախատեսված տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործում, պահպանում, տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում» ծրագրով և (կամ) այլ աղբյուրներից ստացվելիք միջոցների սահմաններում, որի կապակցությամբ յուրաքանչյուր տարվա համար կկնքվեն լրացուցիչ համաձայնագրեր,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և (կամ) այլ աղբյուրներից ստացվելիք գումարների սահմաններից դուրս առաջացած հրատապ աշխատանքների (վթարային իրավիճակների դեպքում) վերաբերյալ կառավարչի (մասնավոր օպերատորի) հետ տարվում են լրացուցիչ քննարկումներ և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն,

ընթացիկ և հիմնական վերանորոգման, վերակառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր), որոնք կազմվել են մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը, հանձնվում են կառավարչին (մասնավոր օպերատորին) պետական կառավարման լիազորված մարմնի կողմից, իսկ դրանից հետո անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը սահմանված կարգով կազմում է կառավարիչը (մասնավոր օպերատորը) Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից զննման արդյունքում կազմված թերությունների ակտերի հիման վրա և ներկայացնում է պետական կառավարման լիազորված մարմնի հաստատմանը, որոնք և հիմք են հանդիսանում գնային արժեքների շուրջ բանակցությունների և շինարարական աշխատանքների իրականացման համար: Կառավարչի (մասնավոր օպերատորի) հետ գնային արժեքների շուրջ բանակցությունները վարելու լիազորությունները վերապահվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 133-Ն որոշման 1-ին կետով հաստատված Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովին,

կառավարչի (մասնավոր օպերատորի) կողմից հավատարմագրային կառավարման պայմանագրի երաշխիքային գրավի նվազագույն չափը պետք է կազմի 50 մլն դրամից ոչ պակաս, որը, մինչև պայմանագրի կնքումը, ներկայացվում է հիմնադրի կողմից ընդունելի որևէ առևտրային բանկի կողմից տրված բանկային երաշխիքի կամ նման բանկում հիմնադրի անունով բացված ավանդային հաշվում ներդրված գումարի տեսքով,

կառավարիչը (մասնավոր օպերատորը) պարտավոր է ապահովել համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ նրանով սահմանված ծառայությունների մատուցման և աշխատանքների իրականացման հետ կապված պարտավորությունները` «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտը վերջնական շահագործման հանձնելուց և համապատասխան ձևակերպումներ կատարելուց հետո, որի արդյունքում օբյեկտը մտնում է հիդրոհանգույցի ընդհանուր համակարգում և ամբողջ հիդրոհանգույցը` գույքը, սահմանված կարգով հանձնվում է կառավարչին (մասնավոր օպերատորին).

գ) մինչև մրցութային կարգով հիմնական պայմանագրի կնքումը, մեկ աղբյուրից գնման եղանակով ժամանակավոր պայմանագիր կնքելիս փոփոխվում են հետևյալ պայմանները`

պայմանագիրը կնքվում է 90 օր ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել մինչև հիմնական պայմանագրով սահմանված պարտավորությունների ուժի մեջ մտնելը,

մինչև «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի վերջնական շահագործման հանձնումը` կառավարիչը (մասնավոր օպերատորը) ապահովում է օբյեկտի այն հորանների և հորիզոնական հանքուղիների պահպանումը, որտեղ աշխատանքներ չեն իրականացվում:

(հավելվածը փոփ. 03.12.15 N 1415-Ն, 24.12.20 N 2162-Ն, 03.03.22  N 242-Ն, 29.12.22 N 2094-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1781-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ՀԻԴՐՈՀԱՆԳՈՒՅՑԻ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՉԻ (ՄԱՍՆԱՎՈՐ ՕՊԵՐԱՏՈՐԻ) ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ (ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ)

 

Կառավարչի (մասնավոր օպերատորի) ընտրության մրցույթում մասնակիցների գնահատման համար սահմանվում են հետևյալ պայմանները (չափորոշիչները)`

ա) տեխնիկական առաջարկ`

 

ջրային համակարգերի կառավարման ոլորտում փորձը,

 

կառավարչի (մասնավոր օպերատորի) թիմի անհատական մասնագիտական կազմը,

 

կառավարչի (մասնավոր օպերատորի) կողմից ներկայացված Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի ջրային համակարգի կառավարման ընդլայնված ծրագիրն ըստ թունելների աշխատանքի 2 տարբեր` առավելագույն և նվազագույն ռեժիմների,

 

կառավարչի (մասնավոր օպերատորի) կողմից ջրային համակարգերի շինարարության, օգտագործման (շահագործման) և նախագծման ոլորտում վերջին 3 տարվա գործունեության արդյունքում իրականացված աշխատանքների դրամաշրջանառության ծավալը,

 

տեխնիկական բազայի հագեցվածությունը և դրանց համապատասխանությունը «Որոտան-Արփա» թունելի հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր շահագործման և «Արփա-Սևան» թունելի և նրա հիդրոտեխնիկական կառուցվածքների շահագործման կանոններով նախատեսված մեքենամեխանիզմներին ու սարքավորումներին, այդ թվում` վերհան կայանների (հորանային սարքավորումների) առկայությունը և դրանց շահագործման փորձը.

 

բ) ֆինանսական առաջարկ`

 

կառավարչի կողմից առաջարկվող երաշխիքային գումարի` «գրավի» չափը,

 

կառավարչի կողմից հնարավոր տարեկան ներդրումներ կատարելու պատրաստակամությունը, դրանց ծավալը և ետգնման ժամկետը,

 

միայն շահագործման և պահպանման համար (առանց ընթացիկ և հիմնական վերանորոգման, վերակառուցման աշխատանքների) ֆինանսական առաջարկը պայմանագրային ժամանակահատվածի համար, այդ թվում` ըստ տարիների` թունելների աշխատանքի 2 տարբեր` առավելագույն և նվազագույն ռեժիմների համար:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան