Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-129-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.11/19(543) Հոդ.458
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 6-րդ հոդվածում`

ա) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25) քննիչ` դատախազության, ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության, հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձ, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով կատարում է նախաքննություն.».

բ) 26-րդ կետի «ներքին գործերի և ազգային անվտանգության» բառերը փոխարինել «դատախազության, ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության, հարկային կամ մաքսային» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 6-րդ հոդվածի 25-րդ կետից հանել «դատախազության» բառը:

 

Հոդված 3. Օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Սույն հոդվածի առաջին մասի 10-րդ կետը չի տարածվում քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին մահացած ճանաչելու դեպքերի վրա: Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին մահացած ճանաչելը հիմք է անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու համար միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի որոշմամբ:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 52-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Քրեական գործի վարույթով իր լիազորություններն իրականացնելիս դատախազն ինքնուրույն է որոշումներ ընդունում` հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա, և պատասխանատու է իր ընդունած որոշումների համար:».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«4. Ստորադաս դատախազը պարտավոր է կատարել վերադաս դատախազի բոլոր գրավոր ցուցումները, բացառությամբ սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքի, ինչպես նաև այն դեպքի, երբ դատախազը համարում է, որ ցուցումն անօրինական է: Վերադաս դատախազի կողմից տրված ցուցումը անօրինական համարելու դեպքում դատախազը պարտավոր է, իսկ ցուցումը անհիմն համարելու դեպքում կարող է այն բողոքարկել ցուցում տված դատախազի վերադասին:

5. Հետաքննության կամ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազը պարտավոր է կատարել վերադաս դատախազի գրավոր ցուցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ համարում է, որ նման ցուցումն անհիմն կամ անօրինական է: Նման դեպքերում հսկողություն իրականացնող դատախազը պարտավոր է հրաժարվել այն կատարելուց` անհապաղ գրավոր իրազեկելով ցուցում տված վերադաս դատախազին, որն իրավունք ունի անձամբ ստանձնելու հսկողությունը կամ դրա իրականացումը հանձնարարելու մեկ այլ դատախազի:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 53-րդ հոդվածում`

1) 1-ին մասի`

ա) 1-ին կետից հանել «իր վարույթ ընդունել քննիչի և հետաքննության մարմնի հարուցած քրեական գործերը» բառերը,

բ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը.

2) երկրորդ մասի`

ա) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ցանկացած քրեական գործ վերցնել հետաքննության մարմնից և հանձնել նախաքննության մարմնին, քրեական գործը սույն օրենսգրքի 190 հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով.»,

բ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) անհրաժեշտության դեպքում քննչական բաժնի պետին գրավոր ցուցում տալ գործի քննությունը քննչական խմբի կողմից կատարելու վերաբերյալ:»,

գ) 6-րդ կետից հանել «ստորադաս դատախազին» բառերը,

դ) 9-րդ կետից հանել «ստորադաս դատախազի» բառերը,

ե) 10-րդ կետից հանել «և ստորադաս դատախազին» բառերը.

3) 3-րդ մասի 1-ին կետից հանել «ինչպես նաև գործի քննությունը ողջ ծավալով» բառերը:

 

Հոդված 6. Օրենսգրքի 185-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «կամ գործն ընդունում է իր վարույթ» բառերը:

 

Հոդված 7. Օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետից հանել «կամ ընդունում է իր վարույթ» բառերը:

 

Հոդված 8. Օրենսգրքի 189-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քրեական գործերով նախաքննություն կատարում են դատախազության, ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության, հարկային կամ մաքսային մարմինների քննիչները:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 189-րդ հոդվածից հանել «դատախազության» բառը:

 

Հոդված 10. Օրենսգրքի 190-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 190.

Քննչական ենթակայությունը

 

1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-111-րդ, 122-րդ, 125-127-րդ, 129-134-րդ, 138-142-րդ, 143-164-րդ, 168-1691-րդ, 172-րդ, 200-201-րդ, 217-232-րդ, 240-241-րդ, 248-249-րդ, 277-291-րդ, 293-րդ, 300-րդ, 308-320-րդ, 327-328-րդ, 331-332-րդ, 336-րդ, 341-րդ, 343-3451-րդ, 347-353-րդ, 356-387-րդ, 390-397-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են դատախազության կամ ոստիկանության քննիչները:

2. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-121-րդ, 123-124-րդ, 128-րդ, 135-137-րդ, 166-167-րդ, 170-171-րդ, 173-187-րդ, 190-192-րդ, 195-199-րդ, 202-րդ, 204-րդ, 212-214-րդ, 233-239-րդ, 242-247-րդ, 251-276-րդ, 292-րդ, 294-298-րդ, 321-326-րդ, 354-355-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ոստիկանության քննիչները:

3. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 188-189-րդ, 193-194-րդ, 203-րդ, 205-211-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ոստիկանության կամ հարկային մարմինների քննիչները:

4. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 250-րդ, 299-րդ, 301-307-րդ, 329-330-րդ, 388-389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:

5. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչները:

6. Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև զորամասի տարածքում կատարված կամ ժամկետային ծառայության զինծառայողներին վերագրվող հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են դատախազության կամ ռազմական ոստիկանության քննիչները:

7. Սույն հոդվածի առաջին, երրորդ, հինգերորդ և վեցերորդ մասերով նախատեսված գործերով նախաքննություն կատարում է այն մարմինը, որը հարուցել է տվյալ քրեական գործը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը դատախազը հանձնում է նախաքննության այլ մարմնի:

8. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 128-րդ, 165-րդ, 200-րդ, 216-րդ, 308-310-րդ, 314-րդ, 315-րդ, 333-335-րդ, 337-340-րդ, 342-րդ, 345-րդ և 346-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է նախաքննության այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը:

9. Նախաքննության տարբեր մարմիններին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ մարմնին ենթակա և սույն հոդվածի ութերորդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասից հանել «դատախազության կամ» բառերը:

 

Հոդված 12. Օրենսգրքի 194-րդ հոդվածի երկրորդ նախադասությունում «կայացնել» բառից հետո հանել «դատախազը կամ» բառերը:

 

Հոդված 13. Օրենսգրքի 376-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Մեղադրողի` վերաքննիչ բողոք բերելու իրավունքից օգտվում է նաև վերադաս դատախազը:»:

 

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

Սույն օրենքի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2007 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 29
Երևան
ՀՕ-129-Ն