ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2022 թվականի N 2108-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում` պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 383-Ն որոշման`
1) նախաբանում «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» բառերը փոխարինել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» բառերով.
2) N 2 հավելվածի 2-րդ ցանկի 5-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Տեխնիկական վերականգնողական սարքավորումների օգտագործմամբ լսողությունը մինչև թույլատրելի սահմանը չբարելավվելու դեպքում, ինչպես նաև խուլ և խուլ ու համր վարորդներին վարորդական իրավունքի վկայական տրամադրվում է` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի N 3 ձևով խուլ և խուլ ու համր վարորդների կողմից վարվող տրանսպորտային միջոցի համար սահմանված «Խուլ վարորդ» ճանաչման նշանի առկայության պայմանով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|