ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2008 թվականի N 1515-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ` ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԵՎ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 15.12.22 N 1947-Ն)
Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 15.12.22 N 1947-Ն)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում հայտնաբերված` մարդու առողջության համար վտանգավոր սննդամթերքի, սննդային հավելումների և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մասին ծանուցման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 15.12.22 N 1947-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ` ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԵՎ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 15.12.22 N 1947-Ն)
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում հայտնաբերված` մարդու առողջության համար վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր սննդային հավելումների և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերի (այսուհետ` վտանգավոր արտադրանք) մասին ծանուցման ընթացակարգը:
(1-ին կետը փոփ. 15.12.22 N 1947-Ն)
2. Սույն կարգը ենթակա է կիրառման սննդամթերքի, սննդային հավելումների, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի արտադրության և շրջանառության փուլերում վտանգավոր արտադրանք տնօրինող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) և պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:
(2-րդ կետը փոփ. 15.12.22 N 1947-Ն)
3. Տնտեսավարող սուբյեկտը Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում արտադրանքի վտանգավոր լինելու կամ վտանգավոր լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալու դեպքում կամ դրա մասին տեղեկացվելուց հետո կապի ցանկացած միջոցով անհապաղ և սույն կարգով սահմանված ձևով՝ 24 ժամվա ընթացքում ծանուցում է տվյալ արտադրանքի մատակարարին, ձեռք բերողին և լիազոր մարմնին:
4. Տնտեսավարող սուբյեկտը հայտնաբերված վտանգավոր արտադրանքի հետագա իրացումը կանխելու նպատակով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ձեռնարկում է համապատասխան միջոցներ:
5. Լիազոր մարմինը ծանուցում ուղարկած տնտեսավարող սուբյեկտից կարող է պահանջել տվյալ արտադրանքին առնչվող այլ լրացուցիչ տեղեկատվություն:
6. Լիազոր մարմինը վտանգավոր արտադրանքի մասին տնտեսավարող սուբյեկտից ստացած տեղեկատվությունը` արտադրանքի լաբորատոր փորձարկման արդյունքում հաստատվելուց հետո 24 ժամվա ընթացքում տրամադրում է զանգվածային լրատվության միջոցներին և այլ շահագրգիռ մարմինների:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Ձև
____________________________________________________
(լիազոր մարմնի, ծանուցվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գտնվելու վայրը)
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
_____ _________________ 200 թ.
Տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գտնվելու վայրը _________________________
____________________________________________________________
Վտանգավոր արտադրանքի անվանումը ___________________________________
____________________________________________________________
Արտադրանքի` վտանգավոր լինելու մասին տեղեկատվության աղբյուրը, հայտնաբերման և (կամ)
ստացման ճշգրիտ ժամանակը _________________________________________
____________________________________________________________
Արտադրող (ներմուծող) կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը _______________
____________________________________________________________
Վտանգավոր արտադրանքի փաթեթավորումը ________________________________
Վտանգավոր արտադրանքի պահման պայմանները _____________________________
____________________________________________________________
Վտանգավոր արտադրանքի քանակը _____________________________________
Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի նույնականացման նշանը, համարը ____________
____________________________________________________________
Վտանգավոր արտադրանքի արտադրման ամսաթիվը և պիտանիության ժամկետը __________
____________________________________________________________
Վտանգավոր արտադրանքն իրացվել է` ____________________________________
____________________________________________________________
(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, արտահանվող երկիրը)
____________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար |
_____________ |
_______________ |
(ստորագրությունը) |
(պաշտոնը) | |
_______________ | ||
(անունը, ազգանունը) |
(հավելվածը փոփ. 15.12.22 N 1947-Ն)