ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2016 թվականի N 1122-Ն
ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՆՎԱԶՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 18.11.21 N 1880-Ն)
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 16.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 18.11.21 N 1880-Ն, խմբ. 15.12.22 N 1936-Ն)
1. Սահմանել, որ սույն որոշման իմաստով սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, բնական գազի, էլեկտրական էներգիայի և խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելիս, սույն որոշման 1-ին կետով նախատեսված սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել որպես առանձին սպառողական խումբ` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի, էլեկտրական էներգիայի և նրանց մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ:
(2-րդ կետը փոփ. 18.11.21 N 1880-Ն)
2.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրոնային ցուցակը (ամիսը, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի ծածկագիրը, ընտանիքի սոցիալական անձնագրի համարը, հասցեն, դիմողի ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ այն չունենալու մասին տեղեկանքի համարը, բաժանորդի քարտի համարը և ընտանիքի անապահովության միավորը) մինչև տվյալ ամսվա 25-ը տրամադրել՝
1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը.
3) (ենթակետն ուժը կորցրել է 25.03.21 N 396-Ն)
4) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը:
(2.1-ին կետը լրաց. 13.04.17 N 387-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն, լրաց. 18.11.21 N 1880-Ն)
2.2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 2.1-ին կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված ընտանիքների կողմից սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և նրանց մատուցած խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների դիմաց սահմանված նվազ սակագները կիրառվում են տրամադրված ցուցակում նշված ամսվա համար, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքի.
2) սույն որոշման 2.1-ին կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված ընտանիքներին մատուցած խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների դիմաց սահմանված նվազ սակագները 2022 թվականի հուլիս ամսվա տրամադրված ցուցակում կիրառվում են ցուցակում նշված ամիսների համար.
3) սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն տրամադրված ցուցակում ներառված ընտանիքների, ցուցակում նշված ամիսների, համար «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից կիրառված և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սոցիալապես անապահով համարվող ընտանիքների համար սահմանած նվազ սակագների տարբերության արդյունքում հաշվարկված գումարը դիտարկվում է որպես ընտանիքի կողմից կատարված կանխավճար։
(2.2-րդ կետը լրաց. 13.04.17 N 387-Ն, խմբ. 18.11.21 N 1880-Ն)
2.3. Առաջարկել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել սույն որոշման 2.1-ին կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված ընտանիքների համար սահմանված նվազ սակագնով հաշվարկը կատարած լինելու, ինչպես նաև բնական գազի տարեկան 600 խորանարդ մետր քանակն սպառելու հանգամանքի մասին տվյալները (էլեկտրոնային) մինչև ցուցակներում նշված ամսվան հաջորդող ամսվա 25-ը:
(2.3-րդ կետը լրաց. 13.04.17 N 387-Ն)
2.4. Առաջարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել սույն որոշման 2.1-ին կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված ընտանիքների համար էլեկտրական էներգիայի համար սահմանված նվազ սակագնով հաշվարկ կատարած լինելու հանգամանքի մասին տվյալները (էլեկտրոնային) մինչև ցուցակներում նշված ամսվան հաջորդող ամսվա 25-ը:
(2.4-րդ կետը լրաց. 13.04.17 N 387-Ն)
2.5. (կետն ուժը կորցրել է 25.03.21 N 396-Ն)
2.6. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել սույն որոշման 2.1-ին կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված ընտանիքների համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար սահմանված նվազ սակագներով (այդ թվում նաև որպես կանխավճար) հաշվարկ կատարած լինելու հանգամանքի մասին տվյալները (էլեկտրոնային) մինչև ցուցակներում նշված ամսվան հաջորդող ամսվա 25-ը:
(2.6-րդ կետը լրաց. 18.11.21 N 1880-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.12.2022, N 1936-Ն | 16.12.2022, N 1122-Ն | |
18.11.2021, N 1880-Ն | 19.11.2021, N 1122-Ն | |
25.03.2021, N 396-Ն | 01.04.2021, N 1122-Ն | |
13.04.2017, N 387-Ն | 21.04.2017, N 1122-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|