Գլխավոր տեղեկություն
Համար
N 1929-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2022 թվականի N 1929-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանում «2022» թիվը փոխարինել «2023» թվով.

2) որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում «1939» թիվը փոխարինել «1940» թվով, իսկ «դեկտեմբերի 31-ը» բառերը՝ «հունիսի 30-ը» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում «կամավորականների» բառը փոխարինել «զոհված (մահացած) կամավորականների» բառերով.

4) որոշման N 1 հավելվածի 2-րդ բաժնի վերնագրից հանել «ՃՇՏՎԱԾ» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

15.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2022 թվական: