ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-116-Ն-35 2022 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 6-րդ կետի «Դատավոր» սյունակի «Այվազյան Հրաչ Մարտունի» բառերը հանել,
2) Որոշման 1-ին հավելվածի 1.1-ին աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Դրմեյան Լիլի Մամիկոնի» բառերով,
3) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մակյան Մեսրոպ Երջանիկի» բառերը փոխարինել «Գզոգյան Սուսաննա Վասիլի» բառերով,
4) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 12-րդ կետի «Դատավոր» սյունակի «Պապոյան Ռոբերտ Լազոյի» բառերը փոխարինել «Յուզբաշյան Սամվել Սեյրանի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «/անչափահասների վարույթներ/» բառերը հանել,
5) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Օհանյան Արման Վարդանի» բառերը փոխարինել «Գալստյան Նոնա Հմայակի» բառերով,
6) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Սպիտակ» բառը փոխարինել «Վանաձոր» բառով, «Դատավոր» սյունակի «Գզոգյան Սուսաննա Վասիլի» բառերը փոխարինել «Սեփխանյան Լուսինե Հրանտի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «/Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ վարույթներ/» բառերը հանել,
7) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Դատավոր» սյունակի «Յուզբաշյան Սամվել Սեյրանի» բառերը հանել,
8) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Գալստյան Նոնա Հմայակի» բառերը հանել,
9) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակի «Սեփխանյան Լուսինե Հրանտի» բառերը հանել,
10) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 25-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մակյան Մեսրոպ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Կ. Անդրեասյան |
2022 թ. դեկտեմբերի 12 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2022 թվական: