ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2022 թվականի N 1831-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՏՈՍՊ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՏՈՍՊ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՏՈՍՊ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 19-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1831-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա- վորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1․ |
6006220000 |
Այլ տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ |
Տրիկոտաժե գործվածք, 100 % բամբակի զանգված, տրիկոտաժե արտադրության համար |
կգ |
300 000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
1 080 000 000 |
|
2․ |
6006230000 |
Այլ տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ |
Տրիկոտաժե գործվածք՝ ներկված, տարբեր գույների մանվածքից, 100 % բամբակի զանգված, տրիկոտաժե արտադրության համար |
կգ |
20 000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
72 000 000 |
|
3. |
6006240000 |
Այլ տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ |
Տրիկոտաժե գործվածք՝ ներկված, տպված 100 % բամբակի զանգված, տրիկոտաժե արտադրության համար |
կգ |
100 000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
360 000 000 |
|
4. |
5209390000 |
Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրա- թելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, 200 գ/մ2-ից ավելի մակերեսային խտությամբ |
Բամբակյա այլ գործվածքներ ներկած |
մ2 |
150 000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
300 000 000 |
|
5. |
5210390000 |
Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես խառնած քիմիական մանրաթելերի հետ, 200 գ/մ2-ից ավելի մակերեսային խտությամբ |
Բամբակյա այլ գործվածքները 85 %-ից պակաս մանրաթելերից |
մ2 |
60,000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
120 000 000 |
|
6. |
5407720000 |
Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից |
Սինթետիկ կտոր՝ սինթետիկ թելերի զանգվածային բաժինը 85 %-ից ավելին ներկած |
մ2 |
120,000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
240 000 000 |
|
7. |
5407730000 |
Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից |
Սինթետիկ կտոր՝ սինթետիկ թելերի զանգվածային բաժինը 85 %-ից ավելին, տարբեր գույների մանվածքից |
մ2 |
15 000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
30 000 000 |
|
8. |
5407740000 |
Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից |
Սինթետիկ կտոր՝ սինթետիկ թելերի զանգվածային բաժինը 85 %-ից ավելին տպված |
մ2 |
15 000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
30 000 000 |
|
9. |
5604909000 |
Ռետինե թել և քուղ, մանածագործա- կան նյութերի պատվածքով, մանածագործա- կան թելեր |
Հագուստի առաձգական ժապավեն |
կգ |
15 000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
135 000 000 |
|
10. |
5602103800 |
Թաղիք կամ նրբաթաղիք՝ ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված |
Սոսնձային երիզ՝ դուբլիրին |
կգ |
2 000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
15 000 000 |
|
11. |
3920102800 |
Պլաստմասսայե սալիկներ, թերթեր, թաղանք ու շերտեր կամ ժապավեններ և այլն ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և համանման ձևով չմիացված այլ նյութերի հետ |
0,94 կամ ավելի պոլիէթիլենային թաղանք, միաշերտ, չտպագրված |
կգ |
30 000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
30 000 000 |
|
12. |
4802552500 |
Գրելու, տպագրության կամ գրի հետ կապված այլ նպատակներով օգտագործվող ոչ կավճապատ թուղթ և ստվարաթուղթ |
Թուղթ տպագրական, գլանափաթեթով 1 մ/ք 70 գ, ոչ կավճապատ |
կգ |
30 000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
18 000 000 |
|
13. |
4805910000 |
Այլ ոչ կավճապատ թուղթ և ստվարաթուղթ՝ գլանափաթեթ- ներով կամ թերթերով |
1 մ-ի համար 150 գ կամ դրանից պակաս զանգվածով, ոչ կավճապատ թուղթ, գլանափաթեթներով, 1 մ/ք-ին 90 գ քաշով |
կգ |
7 000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
24 500 000 |
|
14. |
5811000000 |
Մգդակած մանածագործա- կան նյութեր կտորով մեկ կամ մի քանի մանածագործական նյութերի շերտերից բաղկացած, փափուկ միջադիր շերտով՝ կարով կամ այլ եղանակով միացված՝ բացի 5810 ապրանքային դիրքում ընդգրկված ասեղնագործվածք- ներից |
Մգդակված սինտիպոն գլանափաթեթով |
մ2 |
5 000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
15 000 000 |
|
15. |
5804109000 |
Շղարշ և ցանցահյուս քաթաններ, բացառությամբ գործված քաթանների |
Ցանցահյուս քաթաններ, ժանյակներ, տրիկոտաժե մեքենայական կամ ձեռագործ քաթանների, ժանյակների կտորով, ժապավեններով կամ առանձին նախշազարդերի տեսքով |
կգ |
500 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
4 500 000 |
|
16. |
5806329000 |
Նեղ գործվածքներ, բացի 5807 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակ- ներից, նեղ անթեզաթել գործվածքներ՝ սոսնձմամբ ամրացված (բորդյուկ) |
Կպչուն եզրաժապավեն՝ լիպուչկա |
կգ |
100 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
1 200 000 |
|
17. |
9606100000 |
Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ- փականներ, կոճակների ձևեր և այդ արտադրա- տեսակների այլ մասեր, կոճակների ձևվածքներ |
Կոճգամներ |
կգ |
500 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
7 500 000 |
|
18. |
9606290000 |
Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ- փականներ, կոճակների ձևեր և այդ արտադրա- տեսակների այլ մասեր, կոճակների ձևվածքներ |
Կոճակներ |
կգ |
500 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
2 250 000 |
|
19. |
9607190000 |
Կայծակ ճարմանդներ և դրանց մասերը |
Կայծակ ճարմանդներ |
մ |
60 000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
36 000 000 |
|
20. |
5204190000 |
Կարի բամբակյա թելեր |
Կարի բամբակյա թելեր |
կգ |
10 000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
75 000 000 |
|
21. |
5401101400 |
Կարի թելեր քիմիական թելերից |
Կարի թելեր քիմիական թելերից |
կգ |
10 000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
60 000 000 |
|
Ընդամենը |
2 655 950 000 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
01.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.06.2024, N 913-Ա | 21.06.2024, N 1831-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|